Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 20 августа 2018 г.

Գիտելիքի օրվան նվիրված

Մաթեմատիկան ամենուր է



Չի կարելի լինել մաթեմատիկոս՝ ինչ-որ չափով  չլինելով  նաև բանաստեղծ:
Կ.Վայերշտրաս
Մաթեմատիկոս դառնալու համար նրա երևակայությունը չէր  բավարարում, և նա դարձավ պոետ:
Դավիթ Հիլբերտ

Նյութի հղումը տես այստեղ

Նախագծի նպատակ.
1.Ուսումնասիրել  կամայական պատկերի  կամ մարմնի համաչափությունները,
2.Մաթեմատիկան տեսնել այլ բնագավառի տեսանկյունից,
3.Ուսումնասիրել հայկական խաչքարերը,  տեսնել նրանց մեջ  համաչափություն  և թվի դերը նրանում
4.Առաջացնել հետաքրքրություն և սեր դեպի մաթեմատիկան
5.Մաթեմատիկայի միջոցով բացահայտել մարդու կառուցվածքը

Նյութին առընչվող թեմաներ
1.Համաչափություն
2.Ֆիբոնաչիի թվեր, Լիոնարդո Պիզայեցի 
3.մասեր, հարաբերություն

Նախագծի արդյունք
Արդյունքում սովորողը կունենա ուսումնական փաթեթ, գիտելիքներ :
Սովորողների մոտ կզարգանա դիտողականությունը,վարկածներ առաջադրելու,եզրակացություններ անելու,փաստերն հաստատելու,ապացուցելու կարողություններն ու  հմտությունները:

Տևողություն՝ երկարաժամկետ , 4-6շաբաթ 
Վայրը՝ մաթեմատիկայի լաբորատորիա
Մասնակիցներ՝ 6 -րդ դասարան