Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 2 мая 2017 г.

Մայիսի 10-13, 2017թ.

Մայիսյան հավաքին ընդառաջ


Նախագծի ժամկետը`10.05 — 13.05.2017
Միջին դպրոցի բակում

մասնակիցները՝ 6, 7, դասարանների սովորողներ
Նպատակ

1.Զարգացնել սովորողի մոտ  բանավոր հաշվարկը 
2.Առարկան կապել բնության հետ

3.Զարգացնել պատկերացումը ` կախում չունենալով ոչ մի առարկայից. համակարգիչ,թուղթ, ինտերնետ...
Հիմնական խնդիրները
Հնարավորինս կիրառել հետևյալ ուսումնական թեմաները.
  • Երկրաչափական պատկերներ: Դրանց մակերեսի հաշվումը
  • Կավիճով բակային խաղեր ,մոգական քառակուսի ,գլուխկոտրուկ, ճապոնական խաչբառ
  • Շրջանագիծ: Դրա չափումները
  • Գրաֆներ 
  • Դիրիխլեի սկզբունքը 
Նկարագրություն
Սովորողները բաժանվում են խմբերի ,ստեղծում բակում իրենց մաթեմատիկայի անկյունը ,կատարում չափումներ` յուրաքնչյուր խումբ  զբաղեցնում է հավասար մակերեսով տարածք:
Տարածքը ծառայելու է որպես  ուսումնական գործիք-փաթեթ,որում ներառված կլինի.
1.մոգական քառակուսի
2.ճապոնական խաչբառ
3.ռեբուսներ
առաջադրանքները։

Արդյունքը 
Արդյունքում սովորողները ստանում են լրացուցիչ և հիմնարար գիտելիքներ կիրառելով առարկան առօրյայում:  Հրապարակում են իրենց իսկ կատարած աշխատանքների արդյունքները բլոգերում, պատրաստում դասապրոցեսը նկարագրող նյութեր։

0 коммент.:

Отправить комментарий