Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 26 августа 2016 г.

Բարձունքի նվաճում. Թրասար

Բարձունքի նվաճում. Թրասար


Նախագծի իրականացման ժամանակը՝ 10. 09.2016
Նախագծի մասնակիցներ՝  6-7-8-րդ դասարանների սովորողներ
Հաղթահարվող բարձունքը՝  Թրասար կամ Լոլոզիկ /Կոտայքի մարզ, գյուղ Քաղսի/
Ճամփորդության երթուղին՝  Երևան-Քաղսի-Թրասար-Սուրբ Աստվածածին եկեղեցի-Երևան

Նպատակը՝ 
  • Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, գյուղը, սարը, եկեղեցին, նոր տեղեկություններ ձեռք բերել /համացանցում տեղեկություններ չկան/
  • Հայրենասիրության գործնական դրսևորում. տոնը՝ բարձունքում
  • Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
  • Բանահավաքչական աշխատանքի իրականացում
Նախագծի ընթացքը
  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
  • Նախնական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
  • Նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում, կայքում:
  • Բարձունքի նվաճում:
  • Բարձունքի նվաճումից հետո արդյունքների մշակում և հրապարակում:
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
  1. Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
  2. Թրասարը նվաճած մարդկանց փնտրտուք, նախնական տեղեկությունների գրանցում նրանցից:
  3. Քաղսի գյուղի անվան առաջացումը, գյուղի տարածքով հոսող գետը, եկեղեցին.  նախնական պարզ հոդվածի ստեղծում
  4. Բանահավաքչկան աշխատանքի նախապատրաստական ընթացք
Ակնկալվող արդյունքը
  • Նոր տեսանյութերի, լուսաբանող այլ նյութերի ստեղծում:
  • Տեղեկությունների հայթայթում, հրապարակում:
  • Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի ներկայացում բլոգներում:
Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ
  • արևային գլխարկ, ակնոց
  • սնունդ , ջուր
  • տաք վերնահագուստ
  • ֆոտոխցիկ
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ: Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:

Նախագծի ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան, Սյուզի Հակոբյան

0 коммент.:

Отправить комментарий