Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

четверг, 14 июля 2016 г.

4-րդ դասարանցիների բլոգների վերլուծություն

Ուսումնասիրել եմ նոր դպրոցի և գեղարվեստի կրտսեր դպրոցի դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգները: Նոր դպրոցն ունի 51 4-րդ դասարանի սովորող,որոնք բոլորն էլ ունեն ուսումնական բլոգ:Գեղարվեստի դպրոցն ունի 35 4-րդ դասարանի սովորող,որոնք նույնպես ունեն ուսումնական բլոգ:Այս դասարաններին մաթեմատիկա դասավանդում են համապատասխանաբար Լիանա Հակոբյանը և Զարինե Պապոյանը: Լիանա Հակոբյանի բլոգ Բլոգն ունի ամեն օրվա դաս պլանըովորողի առաջադրանքները,սովորողի առաջադիմության փաթեթը արդյունքը:
Զարինե Պապոյան Զարինե Պապոյանը ունի բլոգ, սակայն ես չեմ գտել առաջադրանքների ամբողջական փաթեթը:
Գեղարվեստի դպրոցի սովորողները ունեն բլոգ,սակայն չունեն մաթեմատիկայի բային, դա է պատճառը,որ չեմ կարողացել պարզել սովորողների հմտությունը ՝ որպես բլոգավար:Արդյունքը տե՛ս այստեղ:
Դասավանդող Լիանա Հակոբյան

Նշված է ուսումնական հաստատությունը
Բոլոր դասավանդողների մոտ նշված է ուսումնական հաստատությունը:
Նշված է մասնագիտական գործունեության ոլորտը
Զարինե Պապոյան, չեմ գտել
Աշխատանքները դասակարգված են բաժիններում
Երկու դասավանդողի մոտ էլ կա աշխատանքների  հստակ կարգավորում բաժիններում, ինչը հեշտացնում է որոնումը թե սովորողի, թե անծանոթ այցելուի համար:
Բլոգում հրապարակված են նախագծեր
Չնայած որ երկու դասավանդողի մոտ էլ կան հրապարակված նախագծեր, բայց դրանք առանձին բաժնումնշված չէր:
Հրապարակված են նախագծի արդյուքները
Այստեղ թերացում կա,քանի որ արդյունքները առանձնացված չեն:
Ունի իր ստեղծած ուսումնական նյութերը
Լիանա Հակոբյան Զարինե Պապոյան, չեմ գտել
Բլոգն ընթեռնելի է, գրավիչ
Զարինե Պապոյան- մատչելի է,քանի որ նյութերը բավականին քիչ են, իսկ գրավիչ լինելու համար բաց թողումնրեը պետք լրացնել:
Լիանա Հակոբյան- մատչելի է, քանի որ ՝ որպես գործընկեր հետևում եմ ամեն օր,իսկ գրավչությունը գալիս է բլոգի վառ գույներից և անընդհատ թարմացվածությունց:

Առաջարկ- Հետևել բլոգի շապիկի գույնին, տեղարած նյութերի տառատեսակների ն և չափերին և ամենակարևոր՝ մատչելի բովանդակությանը:

Սովորող

Նշված է ուսումնական հաստատությունը
գրեթե բոլոր սովորողների մոտ  նշված է ուսումնական
Աշխատանքները դասակարգված են բաժիններում
Նոր դպրոց- բոլոր սովորողների մոտ  նշված է մաթեմատիկայի բաժին Գեղարվեստի դպրոց- սովորողների քիչ խումբն ունի մաթեմատիկայի բաժին:
Հրապարակված են նախագծի արդյուքները
Նոր դպրոց-Սովորողների բլոգում և դասավանդողի բլոգում տեղդրված է արդյունը ,սակայն ան բաց թողումներ: Գեղրվեստի դպրոց- Չեմ գտել ոչ մի առաջադրանք
Ունի իր ստեղծած ուսումնական նյութերը
Շատ քիչ սովորողներ են, որ ունեն իրենց ստեղծած ուսումնական նյութեր:



Առաջարկ-Այն սովորողները,ովքեր չեն աշխատում բլոգով ,սակայն աշխատաում են գուգլ տետրով,ապա այդ տետրի հղումը նույնպես հրապարակած լինի բլոգի բաժնում:

0 коммент.:

Отправить комментарий