Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

воскресенье, 5 июня 2016 г.

06.05.2016թ

Ամառային բաց ճամբար
Ձեզ հետ ունենաք գունավոր թղթեր,սոսնինձ, մատիտ մկրատ

Երկուշաբթի
09:00-09:20 ընդհանուր պարապմունք
09:30-10:30 մարզական ստուգատես
10:30-11:30 երգատոն
11:30-12:00- օրիգամի
12:00-12:20-ընդմինջում
12:30-13:00-օրիգամի
13:00-14:00 շրջայց կրտսեր դպրոցներ
Նյութեր  1 , 2 , 3 , 4  5  ,6


Օրիգամիի արվեստի արմատները Հին Չինաստանում են, որտեղ էլ հայտաբերվել է թուղթը։ Ի սկզբանե օրիգամին օգտագործվել էկրոնական ծեսերի ժամանակ։
Օրիգամի պատրաստելու դասական ձևը քառակուսաձև թղթի միջոցով է։

Շատ երկրների մշակույթում կա օրիգամի, սակայն այն առավել կարևոր դեր է ունեցել Ճապոնական մշակույթում: Օրիգամին ճապոներեն “օրի”, թարգմանաբար` “թուղթ”, և “գամի”` “ծալել” բառերից է: Սան Ֆրանցիսկոյի ճապոնական թաղամասում կարելի է հանդիպել օրիգամիի շատ վարպետների: Նրանցից Լինդա Տոմոկո Միհարան, ով օրիգամիով զբաղվել է հինգ տարեկանից: Նա հայտնի է իր օրիգամի կռունկներով: Կռունկները մեծ դեր են ունեցել ճապոնական մշակույթում:
“Ավանդույթի համաձայն` հարսնացուն հազար կռունկ էր պատրաստում ի նշան երկար և բարգավաճ ամուսնության, ինչպես նաև համբերատարության և հնազանդության: Այդպիսին էր հին ժամանակների մտածելակերպը”,- պատմում է Լինդա Տոմոկոն:
Լինդայի տատիկը և պապիկը կազմել են ԱՄՆ-ում հրատարակված օրիգամիի առաջին ձեռնարկը:
Նա աշխատել է Լենգի հետ, նրանք միասին պատրաստել են եռաչափ պատկերով գովազդային հոլովակի բոլոր օրիգամի մոդելները:
“Գովազդում մեքենայից բացի ամեն ինչ օրիգամի է` շենքերը, կառույցները, Վիկտորյան ժամանակաշրջանի տները, նույնիսկ` փողոցի աղբարկղերը, բույսերը և լամպերը”,-պատմում է Լենգը:
Գովազդային հոլովակից ստացված արձագանքները ոգևորել են օրիգամիի երկու վարպետներին, և նրանք հուսով են, որ մի օր կնկարվի առաջին օրիգամի ֆիլմը

0 коммент.:

Отправить комментарий