Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

воскресенье, 29 мая 2016 г.

Ամառային ճամբար. օր II

Ճամփորդության մասնակիցներ








Հակոբյան Արշակ Հարությունյան Սամվել
Ղազարյան Գոռ
Միկաիլ Վիկտորիա
Սարգսյան Կարեն
ԽաչատրյանՏիգրանՍուքոյան Մարիա
Կարապետյան Արեն


Նպատակը.
Ճամփորդություն քաղաքային կենդանաբանական այգի` ճանաչելու բնակիչներին: Այգու աշխատակիցների օգնությամբ ուզում ենք ավելի իմանալ այստեղ բնակվող կենդանիների կենսագրությունը, բնավորության առանձնահատկությունները,  դժվարությունները և այլ տեղեկություններ:
Ակնկալիքներ.
Սովորողների կողմից հավաքագրված տեղեկատվական անձնագրերը, լուսանկարներն ու պատումները տեղ կգտնեն սոցիալական ցանցերում, սովորողների բլոգներում և այդ ճանապարհով բոլորը կճանաչեն այգու կենդանիներին, կսիրեն նրանց, կտեղեկացվեն, իսկ այգի այցի ժամանակ արդեն կիմանան ինչպես մոտեցում ցույց տալ նրանցից յուրաքանչյուրին:
Նախապատրաստական աշխատանքներ.
Ճամփորդության մասնակիցներին բաժանել աշխատանքային խմբերի, որպեսզի նախօրոք ուսումնասիրեն կենդանաբանական գլխավոր կայէջը, բաժինները: Հարկավոր է տեղեկանալ կայքէջի ենթաբաժիններին, որպեսզի հարցերի և ուսումնասիրությունների ժամանակ չկրկնվել և նույն հարցերը չտալ, իսկ հետո այն սեփական կարծիքի և վերլուծության ձևակերպումով լուսաբանի իր բլոգում, կայքում: Այդ պատճառով այգու կենդանիների ցանկին համապատասխան, կենդանիներին նույնպես պայմանականորեն բաժանում ենք խմբերի միջև, որպեսզի տեղում կատարեն իրենց ուսումնասիրությունները տվյալ կենդանու վերաբերյալ:

0 коммент.:

Отправить комментарий