Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 31 мая 2016 г.

Հունիսի 3

Ուս. ճամփորդություն  Հայկական ժողովրդական արվեստի թանգարան










Մասնակիցներ-6-4  ջոկատ

Նախագծի շրջանակում այցելելու ենք  ժողովրդական արվեստի թանգարան:Կծանոթանանք փայտամշակման, արծաթագործության, ոսկերչության, ասեղնագործության, մետաղագործության,կարպետագործության ,գորգագործության արհեստներին և նմուշներին:
ուսումնական նյութ

Տանը, տատիկ-պապիկի, կամ բարեկամների  տանը նկարում եք հին հայկական գորգերը՝
 ֆոտոնկարում
գրում թվական, եթե կա
որտեղից է բերված
գորգի պատմությունըհարցնում եք մեծերից, ընտանիքի անդամներից
պատրաստի նյութը հրապարակում ձեր անհատական բլոգում
Այցելում ենք Մերգելյան-կարպետ ընկերություն, ծանոթանում գորգի ստեղծմանը:



Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։


Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

ԳորգագործությունԳորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։


Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։

0 коммент.:

Отправить комментарий