Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 23 мая 2016 г.

24.05.2016թ

Մի թիվը մյուսից մեծ է 17 –ով: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 16-ով, ապա նրանց գումարը կլինի 99: Գտեք այդ թվերը:
2. Բացատում ոտաբոբիկ տղաները այնքան են, որքան կոշիկներով աղջիկները: Բացատում ավելի շատ աղջիկ, թե՞ ոտաբոբիկ երեխա կա:
3. Գտեք ամենափոքր բնական թիվը, որի գրառման մեջ ներկա են զրոյից մինչև իննը բոլոր թվանշանները, և որը բաժանվում է 5-ի:

4. Գտեք այն քառանիշ թիվը, որի առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27:
5. Լճում կա երկու տեսակ ձուկ` սիգ և իշխան: Երկու ձկնորսներ միասին բռնեցին 70 ձուկ, ընդ որում առաջին ձկնորսի բռնած ձկների 5/9 մասը սիգ էր, իսկ երկրորդի բռնած ձկների 7/17 մասը` իշխան: Քանի՞ ձուկ էր բռնել նրանցից յուրաքանչյուրը:
6. Նկարի պատկերը բաժանել երեք իրար հավասար (տեսքով և մեծությամբ) մասերի:
  6_2_3

0 коммент.:

Отправить комментарий