Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 16 мая 2016 г.

15.08.2016

Թվային  արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված ցանկացած գրառում թվերի, թվաբանական գործողությունների և փակագծերի մասնակցությամբ:
Օրինակ 1.
3+5(74) -ը  թվային արտահայտություն է:
3+:5 -ը թվային արտահայտություն չէ, այլ սիմվոլների իմաստազուրկ հավաքածու: 
Շատ հաճախ որոշակի թվերի փոխարեն օգտագործվում են տառեր: Արդյունքում ստացվում են հանրահաշվական արտահայտություններ:  
Հանրահաշվական  արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված գրառում տառերի, թվաբանական գործողությունների, թվերի և փակագծերի մասնակցությամբ:
Օրինակ 2
a23b -ն հանրահաշվական արտահայտություն է:
Քանի որ հանրահաշվական արտահայտության մեջ մասնակցող տառերը կարող են ընդունել տարբեր թվային արժեքներ (տառերի արժեքները կարող են փոխվել), ապա տառերը կոչվում են փոփոխականներ:
Հանրահաշվական արտահայտությունները կարող են լինել շատ մեծածավալ: Հանրահաշիվը սովորեցնում է, թե ինչպես կանոնների, օրենքների, հատկությունների, բանաձևերի միջոցով պարզեցնել դրանք: Թվային արտահայտության պարզեցման արդյունքում ստացվում է թիվ, որը կոչվում է թվային արտահայտության արժեք:
Հանրահաշվական արտահայտությունների պարզեցման ընթացքում հաճախ օգտագործվում են գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողությունները: Այդ գործողությունների արդյունքում նորից ստացվում են հանրահաշվական արտահայտություններ, որոնք համապատասխանաբար անվանում են տրված հանրահաշվական արտահայտությունների գումարտարբերությունարտադրյալ և քանորդ:
Կատարելով Օրինակ 1 -ի գործողությունները, ստանում ենք՝
3+5(74)=18:
Որպես պատասխան ստացված 18 թիվը տրված թվային արտահայտության արժեքն է: 
Հանրահաշվական արտահայտությունների արժեքների մասին կարելի է խոսել միայն նրա մեջ եղած տառերի որոշակի արժեքների դեպքում:
Օրինակ 2-ի a23b  հանրահաշվական արտահայտության արժեքը a=16 և b=14 դեպքում 298 -ն է, քանի որ՝
a23b=(16)23(14)=256+42=298:
Իսկ a23a+2 հանրահաշվական արտահայտության արժեքը a=4 դեպքում հավասար է 6,5 -ի, քանի որ՝
(4)234+2=1632=132=6,5:
Նույն այդ a23a+2 հանրանաշվական արտահայտությունը a=2 դեպքում իմաստ չունի, քանի որ a+2=2+2=0 և կառաջանա բաժանում զրոյի վրա:
Ուշադրություն
Իսկ զրոյի վրա բաժանել չի կարելի:
Եզրակացություն.
եթե տառերի որոշակի արժեքների դեպքում հանրահաշվական արտահայտությունն ունի թվային արժեք, ապա փոփոխականի այդ արժեքները կոչվում են թույլատրելի:
Տառերի այն արժեքները, որոնց դեպքում հանրահաշվական արտահայտությունը իմաստ չունի, թույլատրելի չեն:
Այսպես, a23a+2 հանրահաշվական արտահայտության համար a=4 -ը թույլատրելի է, իսկ  a=2 -ը թույլատրելի չէ, քանի որ այդ դեպքում պետք է բաժանել զրոյի վրա, իսկ զրոյի վրա բաժանել չի կարելի: 

0 коммент.:

Отправить комментарий