Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 2 мая 2016 г.

03.04.2016թ

1.Արամի մոտ եկան իր դասընկերները: Արամի մայրիկը հարցրեց թե քանի՞ հոգի են եկել: Արամը պատասխանեց. <<Վեցից ավելի>>, իսկ Արամի քույրիկն ասաց. <<Հինգից ավելի>>: Քանի՞ հյուր եին եկել, եթե հայտնի է, որ պատասխաններից մեկը ճիշտ է, իսկ մյուսը՝ ոչ:

2.Հաշվել՝ (1+2+…+2014+2015):2015

3.Չորս քառակուսիներից /տես նկարը/ ինչպե՞ս տեղափոխել երեք փայտիկներ, որպեսզի ստացվի երեք քառակուսի: Կատարել գծագիր:

4.
5314079 յոթանիշ թվի մեջ ջնջել չորս թվանշան այնպես, որ ստացվի հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Գրել ստացված թիվը:

5.
Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր եռանիշ թվերի գումարը: Հիմնավորել:

6.
Արմենը տանից մինչև հարևան գյուղում բնակվող տատիկի տուն հեծանվով գնաց 2 ժամ 45 րոպե ավելի արագ, քան նույն ճանապարհը ոտքով գնաց նրա եղբայր Սուրենը: Ինչքա՞ն է երկու տների միջև եղած հեռավորությունը, եթե Արմենի արագությունը հեծանվով 15կմ/ժ է, իսկ Սուրենինը ոտքով՝ 4կմ/ժ:

7.
Գտնել այն բոլոր եռանիշ թվերը, որոնց երկրորդ թվանշանը ջնջելուց հետո ստացված երկնիշ թիվը 12 անգամ փոքր է, քան սկզբնական եռանիշ թիվը:

8.Գտնել 1*7* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 12-ի:

9.Լողավազանը լցվում է 4 ծորակներով: Առաջին ծորակը լողավազանը լցնում է 1 օրում, երկրորդը՝ 2 օրում, երրորդը՝ 3 օրում, չորրորդը՝ 4 օրում: Ինչքա՞ն ժամանակում կլցվի լողավազանը, եթե միաժամանակ բացեն բոլոր 4 ծորակները:

 

0 коммент.:

Отправить комментарий