Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 31 мая 2016 г.

Ամառային բաց ճամբար. III օր

09.00-09.20
Ընդհանուր պարապմունք
09:20-11:00
5-րդ և 6-րդ դասարաններ- մարզական խաղեր1:00-12:00
6-րդ և 7-րդ դասարանների ջոկատներ - մաթեմատիկական ֆլեշմոբ Ընդմիջում
12.20-14.00 Նախագծային գործունեություն` ըստ դասավանդողների հրապարակած ծրագրերի:
Խնդիրներ,րոնք լուծվումն են շախմատի տախտակի օգնությամբ


Հունիսի 3

Ուս. ճամփորդություն  Հայկական ժողովրդական արվեստի թանգարան










Մասնակիցներ-6-4  ջոկատ

Նախագծի շրջանակում այցելելու ենք  ժողովրդական արվեստի թանգարան:Կծանոթանանք փայտամշակման, արծաթագործության, ոսկերչության, ասեղնագործության, մետաղագործության,կարպետագործության ,գորգագործության արհեստներին և նմուշներին:
ուսումնական նյութ

Տանը, տատիկ-պապիկի, կամ բարեկամների  տանը նկարում եք հին հայկական գորգերը՝
 ֆոտոնկարում
գրում թվական, եթե կա
որտեղից է բերված
գորգի պատմությունըհարցնում եք մեծերից, ընտանիքի անդամներից
պատրաստի նյութը հրապարակում ձեր անհատական բլոգում
Այցելում ենք Մերգելյան-կարպետ ընկերություն, ծանոթանում գորգի ստեղծմանը:



Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։


Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

ԳորգագործությունԳորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։


Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։

воскресенье, 29 мая 2016 г.

Ամառային ճամբար. օր II

Ճամփորդության մասնակիցներ








Հակոբյան Արշակ Հարությունյան Սամվել
Ղազարյան Գոռ
Միկաիլ Վիկտորիա
Սարգսյան Կարեն
ԽաչատրյանՏիգրանՍուքոյան Մարիա
Կարապետյան Արեն


Նպատակը.
Ճամփորդություն քաղաքային կենդանաբանական այգի` ճանաչելու բնակիչներին: Այգու աշխատակիցների օգնությամբ ուզում ենք ավելի իմանալ այստեղ բնակվող կենդանիների կենսագրությունը, բնավորության առանձնահատկությունները,  դժվարությունները և այլ տեղեկություններ:
Ակնկալիքներ.
Սովորողների կողմից հավաքագրված տեղեկատվական անձնագրերը, լուսանկարներն ու պատումները տեղ կգտնեն սոցիալական ցանցերում, սովորողների բլոգներում և այդ ճանապարհով բոլորը կճանաչեն այգու կենդանիներին, կսիրեն նրանց, կտեղեկացվեն, իսկ այգի այցի ժամանակ արդեն կիմանան ինչպես մոտեցում ցույց տալ նրանցից յուրաքանչյուրին:
Նախապատրաստական աշխատանքներ.
Ճամփորդության մասնակիցներին բաժանել աշխատանքային խմբերի, որպեսզի նախօրոք ուսումնասիրեն կենդանաբանական գլխավոր կայէջը, բաժինները: Հարկավոր է տեղեկանալ կայքէջի ենթաբաժիններին, որպեսզի հարցերի և ուսումնասիրությունների ժամանակ չկրկնվել և նույն հարցերը չտալ, իսկ հետո այն սեփական կարծիքի և վերլուծության ձևակերպումով լուսաբանի իր բլոգում, կայքում: Այդ պատճառով այգու կենդանիների ցանկին համապատասխան, կենդանիներին նույնպես պայմանականորեն բաժանում ենք խմբերի միջև, որպեսզի տեղում կատարեն իրենց ուսումնասիրությունները տվյալ կենդանու վերաբերյալ:

среда, 25 мая 2016 г.

26.06.2016թ

Ինքնաստուգում
I տարբերակ
1.Գրիր  երկու անհայտ թվերի կիսատարբերությունը:
2.Գտի՛ր անհայտ թիվը.    x/12=8/24
3.Կոտորակները ներկայացրու տոկոսի  տեսքով.  4/100=   3.1/5=
4..Քարտեզի մասշտաբը 1:1000000 է:Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 26կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:
5.Գտնել 1*7* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 12-ի:
6.Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով.                              
1/10 =               3/100=                 14/5=      
7.Ծիրանը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 75%-ը:Որքա՞ն կգ ծիրան կստացվի 300կգ ծիրանը չորացնելիս:
8..Հաշվեք արտահայտության արժեքը.  (-3.1/2+(-0,5)): (-1.1/4)=
9.Հավերն ու ոչխարները միասին ունեն 45 գլուխ և 100 ոտք: Քանի՞ հավ  և  ոչխար կա :


II տարբերակ


1.Գրիր  երկու անհայտ թվերի գումարի քառապատիկը:
2.Գտի՛ր անհայտ թիվը.    3/x=8/24
3.Կոտորակները ներկայացրու տոկոսի  տեսքով.  41/100=   3.2/10=
4..Քարտեզի մասշտաբը 1:1000000 է:Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 13կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:
5.Գտնել 1*8* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 15-ի:
6.Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով.                              
1/10 =               4/100=                 14/5=    
7.Ծիրանը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 82%-ը:Որքա՞ն կգ ծիրան կստացվի 300կգ ծիրանը չորացնելիս:
8..Հաշվեք արտահայտության արժեքը.  (-3.1/2-(-0,5)): (-1.1/4)=
9.Հավերն ու ոչխարները միասին ունեն 48 գլուխ և 120 ոտք: Քանի՞ հավ  և  ոչխար կա :


III


1.Գրիր  երկու անհայտ թվերի տարբերության եռապատիկը:
2.Գտի՛ր անհայտ թիվը.    3/18=X/24
3.Կոտորակները ներկայացրու տոկոսի  տեսքով.  15/100=   3.2/25=
4..Քարտեզի մասշտաբը 1:1000000 է:Քարտեզի վրա երկու քաղաքների միջև հեռավորությունը 11սմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում:
5.Գտնել 2*8* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 36-ի:
6.Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով.                            
5/10 =               12/100=                 14/5=    
7.Ծիրանը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 85%-ը:Որքա՞ն կգ ծիրան կստացվի 400կգ ծիրանը չորացնելիս:
8..Հաշվեք արտահայտության արժեքը.  (-4.2/5-(-0,5)): (-1.1/6)=

9.Հավերն ու ոչխարները միասին ունեն 56 գլուխ և 180 ոտք: Քանի՞ հավ  և  ոչխար կա :

IV տարբերակ

1.Գրիր  երկու անհայտ թվերի տարբերության և գումարի արտադրյալը:
2.Գտի՛ր անհայտ թիվը.    3/18=X/24
3.Կոտորակները ներկայացրու տոկոսի  տեսքով.  15/100=   3.2/25=
4..Քարտեզի մասշտաբը 1:1000000 է:Քարտեզի վրա երկու քաղաքների միջև հեռավորությունը 21սմ է: Որոշի՛ր այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում:
5.Գտնել 2*8* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 45-ի:
6.Կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով.                            
5/10 =               12/100=                 1.4/5=    
7.Ծիրանը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 85%-ը:Որքա՞ն կգ թարմ ծիրան պետք է վերցնել,որպեսզի ստացվի 255կգ չորացրած ծիրան:
8..Հաշվեք արտահայտության արժեքը.  (-4.2/5-(-0,15)): (-1.1/6)=

9.Շենքն ունի երեքսենյականոց և չորսսենյականոց 64 բնակարան:Որքա՞ն է երեքսենյականոց և չորս սենյականոց բնակարանների քանակը,եթե շենքն ունի 220 սենյակ:


25.05.2016թ

Հաշվեք արտահայտության արժեքը.
(
42
3
+
11
2
+
35
6
) * 12:



Արևածաղկի սերմը մաքրելիս կեղևը կազմում է 28%-ը: Որքա՞ն մաքուր հատիկ կստացվի 115կգ արևածաղկի սերմերից:

Երեք թվերի թվաբանական միջինը 9.4 է: Երկրորդ թիվը առաջինից մեծ է 0.3-ով, իսկ երրորդը մեծ է երկրորդից 0.9-ով: Գտեք երրորդ թիվը:

Նորակառույց շենքն ունի երկուսենյականոց և երեքսենյականոց 72 բնակարան: Շենքում երեքսենյականոց բնակարանների քանակը որքանով է փոքր երկուսենյականոց բնակարանների քանակից, եթե շենքն ունի ընդամենը 169 սենյակ:


понедельник, 23 мая 2016 г.

24.05.2016թ

Մի թիվը մյուսից մեծ է 17 –ով: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 16-ով, ապա նրանց գումարը կլինի 99: Գտեք այդ թվերը:
2. Բացատում ոտաբոբիկ տղաները այնքան են, որքան կոշիկներով աղջիկները: Բացատում ավելի շատ աղջիկ, թե՞ ոտաբոբիկ երեխա կա:
3. Գտեք ամենափոքր բնական թիվը, որի գրառման մեջ ներկա են զրոյից մինչև իննը բոլոր թվանշանները, և որը բաժանվում է 5-ի:

4. Գտեք այն քառանիշ թիվը, որի առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27:
5. Լճում կա երկու տեսակ ձուկ` սիգ և իշխան: Երկու ձկնորսներ միասին բռնեցին 70 ձուկ, ընդ որում առաջին ձկնորսի բռնած ձկների 5/9 մասը սիգ էր, իսկ երկրորդի բռնած ձկների 7/17 մասը` իշխան: Քանի՞ ձուկ էր բռնել նրանցից յուրաքանչյուրը:
6. Նկարի պատկերը բաժանել երեք իրար հավասար (տեսքով և մեծությամբ) մասերի:
  6_2_3

23.05.2016թ

Գտնել միանիշ բնական թվեր, որոնց գումարը և արտադրյալը հավասար է :
   - Գտնել ամբողջ թվեր, որոնց արտադրյալը հավասար է , իսկ գումարը՝ :

   - Գտնել ամբողջ թվեր, որոնց արտադրյալը հավասար է , իսկ գումարը՝ :
   - Գտնել ամբողջ թվեր, որոնց արտադրյալը հավասար է , իսկ գումարը՝ :

 Հնարավո՞ր է արդյոք  թվերը շարել շրջանապես, որ չգտնվեն իրար կողք գրված երկու թվեր, որոնց գումարը բաժանվի -ի, -ի կամ -ի:

Իրարից տարբեր  բնական թվերի միջին թվաբանականը  է: Գտնել այդ թվերից ամենամեծի հնարավոր մեծագույն արժեքը:Գրատախտակին գրված են -ից  բոլոր բնական թվերը: Երբ նրանցից մեկը ջնջեցին պարզվեց, որ գրված թվերի միջին թվաբանականը հավասար է գրատախտակին գրված թվերից որևէ մեկին: Պարզել, թե ո՞ր թվերը կարող էին ջնջված լինել: