Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 18 апреля 2016 г.

Գնդիկներ և տուփեր նախագիծ

Գնդիկներ և տուփեր-Նախագիծ

Նոր դպրոցի 5-րդ դասարանի սովորողները իրենց ավագ ընկերներին  կներկայացնեն  Դպիր ամսագրում տեղադրաված խնդիրներից մեկը` Տուփեր և գնդիկներ խնդիրը:


Գնդիկներ և տուփեր

Շարված են ութ տուփեր, և ունենք n հատ գնդիկներ: Առաջին քայլում գնդիկները փորձում ենք 
բաժանել երկու հավասար խմբի: Եթե մի գնդիկ ավելանում է, այն գցում ենք աջից առաջին
 տուփի մեջ, իսկ եթե գնդիկ չի ավելանում, այն դատարկ ենք թողնում: Երկրորդ քայլում 
վերցնում ենք ստացված խմբերից մեկը և փորձում ենք այն բաժանել երկու հավասար խմբերի: Եթե մի գնդիկ ավելանում է, այն գցում ենք աջից երկրորդ տուփի մեջ, իսկ եթե գնդիկ չի ավելանում, այն դատարկ ենք թողնում: Երրորդ քայլում վերցնում ենք երկրորդ քայլում ստացված խմբերից մեկը և փորձում բաժանել երկու հավասար խմբերի: Եթե մի գնդիկ ավելանում է, այն գցում ենք աջից երրորդ տուփի մեջ, իսկ եթե գնդիկ չի ավելանում, այն դատարկ ենք թողնում: Այդպես շարունակում ենք, մինչև խմբում մնում է մեկ գնդիկ: Այն էլ գցում ենք հերթական տուփի մեջ: 
Հարց։ Սկզբում քանի՞ գնդիկ պետք է ունենանք, որպեսզի նկարում տրված պատկերը ստացվի։


Նախագծի  ներկայացման փուլերը:
Առաջին փուլ-Հինգերորդ դասարանցիները  դերերով ներկայացնում են խնդիրը:
Երկորդ փուլ-խնդրին տալիս ենք մաթեմատիկական պատկերացում:
Երրորդ փուլ-վեցերորդ դասարնցիները խնդիրը փորձում են մոդելավորել:
Չորրոդ փուլ-խնդրի մոդելավորում word կամ  ecxel ծրագրով:

Նախագծի  նպատակն  է  սովորողներին  ներկայացնել Դպիր ամսագրի խնդիրները,   փորձել  այն զարգացնել,  մոդելավորել,փոխել խնդրի  պահանջը   կամ պայմանը, ստանալ նոր խնդիրներ տարատարիք սովորողների համար:

Կազմակերպման վայրը-Միջին դպրոց, Մաթեմատիկայի կաբինետ:
Մասնակիցներ-Նոր դպրոցի սովորողներ`Գարիկ Բարխուդարյան, Նարեկ Արշակյան,Անի Արղության, Արեգ Նշանյան, Մառա Մկրտչյան, 6-րդ  դասարանի սովորողներ` Գոռ Բարխուդարյան, Արամ Բարսեղյան, Տիգրան Արզումանյան, Դավիթ Տեր-Թորոսյան, Վիրաբ Հարությունյան, Մարիամ Մայիլյան:

Ժամկետը-Ապրիլի 18-29:
Արդյունքը-Սովորողները հրապարակում են իրենց բլոգներում, պատմում են ընթացքի մասին ենթակայքումերում:

0 коммент.:

Отправить комментарий