Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 26 апреля 2016 г.

27.04.2016թ

Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:
Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ
Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:
1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  
2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի: 
Օրինակ
Լուծենք x12=6 հավասարումը:
Օրինակ
Հավասարման երկու
մասերին գումարենք 12: Ստանում ենք՝
 
x12+12=6+12x=18
 
Լուծենք 4x+3=0 հավասարումը:
Հավասարման երկու մասերից հանենք 3: Ստանում ենք՝
 
4x+33=34x=3
 
Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք 4-ի: Ստանում ենք՝
 
4x4=34x=34
Ձևակերպենք հավասարում լուծելու կանոնը:
1) Եթե կան փակագծեր, ապա պարզեցնում ենք հավասարումը՝ բացելով փակագծերը:
 
2) Հավասարման անհայտը պարունակող անդամները տեղափոխում ենք ձախ մաս, իսկ մնացած անդամները՝ աջ մաս:
 
3) Հավասարման աջ և ձախ մասերում կատարում ենք թվաբանական գործողություններ և լուծում ստացված պարզագույն հավասարումը:

Օրինակ
Լուծենք 2(x+3)=43x հավասարումը:
 
Բացենք փակագծերը՝ 2x+6=43x
Անհայտները տեղափոխենք ձախ մաս, մնացածը՝ աջ՝ 2x+3x=46
Կատարենք գործողությունները և լուծենք ստացված հավասարումը՝
 
5x=10x=2                             


0 коммент.:

Отправить комментарий