Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

воскресенье, 17 января 2016 г.

Առցանց դաս. 6-րդ դասարան

Պատահույթ

Առօրյա կյանքում  մեր շուրջը տեղի են  ունենում  տարբեր իրադարձություններ,օրինակ՝ Աննան ծաղիկ է նվեր ստացել, հայրիկըաշխատանքի չի գնացել, մայրիկը մերսիրած ուտելիքն է պատրաստել և այլն:Սակայն,իրադարձությունների մեջ կան այնպիսինները,որոնք  որոշակի պայմանների առկայության դեպքում միշտ տեղի են ունենում:
Այդպիսի իրադարձությունները կոչվումեն հավաստի իրադարձություններ:
Օրինակ՝
Եթե կավիճը քսենք գրատախտակին,ապա գրատախտակին սպիտակ գիծ կհայտնվի:
Այս օրինակում պայմանն է  կավիչն ու գրատախտակը,իսկ իրադարձությունը՝ սպիտակ գիծը:
Կան իրադարձություններ,որոնք որոշակի պայմանի դեպքում չեն իրականացվում:Այդպիսի իրադարձությունները կոչվում են անհնար իրդարձություններ;
Օրնակ՝
Գիշերը երկնքում երևա աև:
Պայմանը գիշերն է և երկինքը,իսկ իրադարձությունը՝ արևի հայտնվելը:
Իսկ այժմ  դիտարկենք այնպիսի դեպքեր,որոնք որոշակի պայմանի  առկայության դեպքում  կարող են տեղի ունենալ,կամ՝ ոչ:Այդպիսի իրադարձությունները կոչվում են պատահույթներ:
Օրինակ՝
 մետաղադրամը նետելիս կարող է ընկնել  << զինանշան>> կամ  << թիվ>>:
Գնացքը կարող է ճիշտ ժամանակին գալ,կամ  ուշանալ:
Դիտարկենք մետաղադրամի նետման փորձը: Նրա ելքը պատահական է,քանի որ հնարավոր 1  ընկնի  << զինանշան>>  կամ  << թիվ>>  այսինքն ՝ չենք կարող պնդել ,թե ինչ կլինի ելքը: Նետումների արդյունքում  երևում է,որ երկու ելքն էլ հավասարազոր են; Այսինքն պատահույթի  հավանականությունը  1/2 է:


Շատ հաճախ մենք ինքներս կարող ենք ստեղծել  որոշակի պայմաններ և ստուգել,թե տեղի կունենա այս կամ այն իրադարձությունները  այդ պայմաններում:Այդ դեպքում , ասում են,որ  մենք կատարում ենք պատահական փորձ; Այդ փորձի յուրահատկությունն այն է,որ  այն ունի բազմակի ելքեր,այսինքն՝ բազմակիտարբերակներ:Օրինակ պատահական փորձ են մետաղադրամի  կամ խաղոսկրի  ( զառի) նետումը:
Հավանականության տեսության մեջ  պատահույթները նշանակում են  լատինատառով՝ A,B,C,D,...:
Հավաստի իրադարձությունը նշանակվում  է հունարեն << օմեգա >> տառով:






Առաջադրանքներ

1.Ինչպիսի՞ իրադարձությունն է կոչվում պատայույթ:
Բերել մեկ օրինակ:
2.Ինչպիսի՞ իրադարձությունն է կոչվում հավաստի:
Բերել մեկ օրինակ:
3.Հետևյալ իրադարձություններից ,որո՞նք են պատահույթ:
ա.Դուք դուրս եք գալիս տանից և հիշում եք,որ մոռացել  եք ձեր  համակարգիչը:
բ.Ուժգին քամի է փչում,բայց տերևները չեն շարժվում:
գ.Սենյակի պատուհանը փակ է,բայց պատուհանից մտավ թռչնակը:
դ.Դուք չգիտեք անգլերեն,բայց կարողանում եք խոսել այդ լեզվով:

4.Հետևյալ իրադարձություններից,որո՞նք են հավաստի:
ա.Դուք միացրել եք լույսը,բայց լամպը չի վառվել:
բ.Զամբյուղում 10 խնձոր կար:Երբ զամբյուղում դրեցինք ևս մեկը,այնտեղ եղավ 11 խնձոր:
գ.Հրաձիգը կրակել է, և գնդակը դիպել է թիրախին:
դ.Զամբյուղում կա 5 խնձոր:Երբ  ավելացրեցին 4 տանձ,այնտեղ եղավ 9 խնձոր՞

5.Հետևյալ իրադարձություններից,որո՞նք են  անհնար:
ա.Դրամը նետելիս  ընկել է թիվ:
բ.Գիշերը աստղերը չեն երևում:
գ.Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի:
դ.Դուրս գալով փողոց՝ դուք հանդիպել եք  Տիգրան Ա արքային:
ե.Ձմռան ցուրտ եղանակին  օդի  ջերմաստիչանը +40 է:

6.Առանձնացրու՛,որոնք են պատահական,հավաստի, անհնար իրադարձություններ;
ա.Գցում ենք խաղոսկրը. Կբացվի 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը:
բ.Գնել են համակարգիչ,պարզվել է ,որ  այն խոտան է:
գ.Գցել են խաղոսկրը. բացվել է 9 թիվը;
դ.Անկոչ հյուր է եկել:
ե.Աֆրիկայում կոնգո գետը ծածկվել է սառույցով:
զ.Աքաղաղը ձու է ածել:

7. (Բարդ)
Քանի՞  ելք ունի  այն պատահական փորձը, երբ միաժամանակ նետում են երկու մետաղադրամ:



Պատասխաններ ( լավագույն կատարողի աշխատանքը կհրապարակվի)



Վիրաբ Հարությունյան 6-1 դասարան


1.Ինչպիսի՞ իրադարձությունն է կոչվում պատայույթ:
Այն իրադարձությունը, որը, որոշ պայմաների առկայության դեպքում,կարող է տեղի ունենեալ կամ՝ ոչ, կոչվում են պատահույթ
Օրինակ՝
Ֆուտբոլի ընդացքում երբ խաղացողը հարվածում է դեպի դարպասը,գնդակը կարող է ընկնել ցանցի մեջ կամ՝ ոչ:
2.Ինչպիսի՞ իրադարձությունն է կոչվում հավաստի:
Այն իրադարձությունը, որը, որոշ պայմաների առկայության դեպքում,անպայման տեղի կունենա:
Գիշերը արևը մայր է մտնում:
3.Հետևյալ իրադարձություններից ,որո՞նք են պատահույթ:
ա.Դուք դուրս եք գալիս տանից և հիշում եք,որ մոռացել  եք ձեր  համակարգիչը: պատահույթ
բ.Ուժգին քամի է փչում,բայց տերևները չեն շարժվում: 
գ.Սենյակի պատուհանը փակ է,բայց պատուհանից մտավ թռչնակը:
դ.Դուք չգիտեք անգլերեն,բայց կարողանում եք խոսել այդ լեզվով:

4.Հետևյալ իրադարձություններից,որո՞նք են հավաստի:
ա.Դուք միացրել եք լույսը,բայց լամպը չի վառվել:
բ.Զամբյուղում 10 խնձոր կար:Երբ զամբյուղում դրեցինք ևս մեկը,այնտեղ եղավ 11 խնձոր: հավաստի 
գ.Հրաձիգը կրակել է, և գնդակը դիպել է թիրախին:
դ.Զամբյուղում կա 5 խնձոր:Երբ  ավելացրեցին 4 տանձ,այնտեղ եղավ 9 խնձոր:

5.Հետևյալ իրադարձություններից,որո՞նք են  անհնար:
դ.Դուրս գալով փողոց՝ դուք հանդիպել եք  Տիգրան Ա արքային: անհնար 
ե.Ձմռան ցուրտ եղանակին  օդի  ջերմաստիճանը +40 է: անհնար

6.Առանձնացրու՛,որոնք են պատահական,հավաստի, անհնար իրադարձություններ;
ա.Գցում ենք խաղոսկրը. Կբացվի 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը:
Հավաստի
բ.Գնել են համակարգիչ,պարզվել է ,որ  այն խոտան է:
պատահույթ
գ.Գցել են խաղոսկրը. բացվել է 9 թիվը;
անհնար
դ.Անկոչ հյուր է եկել:
պատահույթ
ե.Աֆրիկայում կոնգո գետը ծածկվել է սառույցով:
անհնար
զ.Աքաղաղը ձու է   ածել:
անհնար
7. (Բարդ)
Քանի՞  ելք ունի  այն պատահական ձորձը, երբ միաժամանակ նետում են երկու մետաղադրամ:

4 ելք


           Առաջին դրամ
             Երկրորդ դրամ  
1-ին դեպք
2-րդ դեպք
3-րդ դեպք
4-րդ դեպք
                     զինանշան
                  զինանշան  
               թիվ
                 թիվ
                  զինանշան   
     թիվ                           զինանշան
             թիվ

0 коммент.:

Отправить комментарий