Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 26 января 2016 г.

Առցանց դաս. 5, պատասխանները հրապարակած են

1. Հայտնի է, որ հետևյալ չորս պնդումներից երեքը ճիշտ են մեկը՝ սխալ.
     ա/ m թիվը բաժանվում է 2-ի,
      բ/ m թիվը բաժանվում է 12-ի,
      գ/ m թիվը բաժանվում է 24-ի,
      դ/ m թիվը բաժանվում է 3-ի,
 Ո՞րն է սխալ պնդումը:  

2. Ունենք 7 րոպեանոց և 11 րոպեանոց երկու ավազի ժամացույցներ: Ձուն խաշվում է 15 րոպեում: Ինչպե՞ս չափել այդ ժամանակը ունեցած ժամացույցներով:

3. Երեք հաջորդական բնական թվերի գումարը կարո՞ղ է լինել պարզ թիվ: Ինչու՞:

4. Քանի՞ էջ ունի գիրքը, եթե նրա էջերը համարակալելու համար օգտագործվել է 171 հատ թվանշան:

5. 8  շոկոլադ  գնելու համար,Անիին պակասում է 20 դրամ: Եթե նա գնի 5 շոկոլադ, ապա նրա մոտ կմնա 100 դրամ: Որքա ՞ ն դրամ ուներ Անին:
6.      Հնարավո՞ր է արդյոք ընտրել չորս ամբողջ թվեր այնպես, որ նրանց թե արտադրյալը,  թե գումարը լինեն կենտ թվեր: Ինչու՞:

7. Գիրքն ունի 120 էջ: Քանի՞ թվանշան է անհրաժեշտ այդ գրքի բոլոր էջերը համարակալելու համար:

8. Եթե աշակերտներից յուրաքանչյուրին տան 2 տետր, ապա 19 տետր կավելանա, իսկ եթե աշակերտներից յուրաքանչյուրին փորձեն տալ 3 տետր, ապա 6 տետր կպակասի: Գտիր այդ աշակերտների և տետրերի թիվը:
9.Հնարավոր է արդյոք 1, 2,…, 21 բնական թվերը այնպես բաշխել մի քանի խմբերի, որ այդ խմբերից յուրաքանչյուրում եղած ամենամեծ թիվը հավասար լինի այդ խմբում եղած մյուս թվերի գումարին:
10. Շրջանագծի վրա նշված են մի քանի կետեր, որոնցից յուրաքանչյուր եկուսով անցնում է ուղիղ և այդ ուղիղների թիվը 10 է: Քանի՞ կետ է նշված շրջանագծի վրա:



Պատասխաններ





1.    գ պնդումը սխալ է, քանի որ, եթե  թիվը բաժանվում է 24-ի, ապա այն կբաժանվի և 2-ի, և 12-ի և 3-ի: Կունենանք, որ բոլոր չորս պնդումներն էլ ճիշտ են:
 Պատ.` գ:

2.     Երկու ժամացույցները միասին դնում ենք սեղանին: 7 րոպե հետո /երբ կվերջանա 7 րոպեանոց ժամացույցի ավազը/ կրակի վրա դնում ենք ձվով ամանը և շրջոմ 11 րոպեանոց ժամացույցը /նրա մեջ կա 4 րոպեի չափով ավազ/: Ավազը վերջանալուց հետո /4 րոպե հետո/ շրջում ենք այդ ժամացույցը, որը կաշխատի 11 րոպե: Անջատում ենք գազօջախը: Ձուն խաշվեց 15 րոպեում:

3.   Ո՛չ: Դիցուք այդ թվերն են a,a+1,a+2: Այդ դեպքում նրանց գումարը կլինի 3a+3, որը բաժանվումէ 3-ի և մեծ է 3-ից: Ուրեմն  3a+3-ը պարզ թիվ չէ:
Պատ.` Ոչ:

4. Գրիքի առաջին 9 էջը համարակալելու համար մեզ անհրաժեշտ է 1-ից 9-ը թվերը /օգտագործվեց 9 թվանշան/: Մնաց 171-9=162 թվանշան, որը կբավականացնի 81 էջ համարակալելու  համար /10-րդ էջից սկսած մինչև 99 էջը յուրաքանչյուր էջի համար հարկավոր է 2 թվանշան/: Հետևաբար գիրքն ունի  9+81 էջ:
Պատ.` 90:

5.   Ստացվում է, որ 3 շակոլադ գնելու համար /8-5=3/: Անին ունի 100 դրամ, որը 20 դրամով պակաս է, քան հարկավոր է: Հետևաբար 3 շոկոլադն արժե 120 դրամ: Այսինքն 1 շոկոլադն արժե 40 դրամ: Ուրեմն Անին ուներ 50*40+100=300դրամ:
Պատ.` 300:




6. Ո՛չ: Քանի, որ եթե չորս ամբողջ թվերի արտադրյալը կենտ է, ապա այդ չորս թվերն էլ կենտ են, իսկ չորս կենտ թվերի գումարը կենտ լինել չի կարող:
Պատ.` Ոչ:
7.  1-ից 9 էջերը համարակալելու համար անհրաժեշտ է 9 թվանշան: 10-ից 99 թվերից (90 թիվ) յուրաքանչյուրը համարակալելու համար անհրաժեշտ է 2 թվանշան: 100-ից 120 թվերից (21 թիվ) յուրաքանչյուրը համարակալելու համար անհրաժեշտ է 3 թվանշան: Ուրեմն անհրաժեշտ կլինի 90+9*2+21*3=252:
Պատ.` 252:
8. Փաստորեն ամեն աշակերտին մեկ հատ տետր ավել տալու համար մենք ունենք 19 տետր, որը 6 տետրով պակաս է, քան անհրաժեշտ է: Ուրեմն աշակերտների քանակը 25 է: Տետրերի քանակը կլինի 2*25+19=69:
Պատ.` 25 աշակերտ, 69 տետր:
9. Եթե որևէ խմբի ամենամեծ թիվը m-ն է, ապա այդ խմբի մյուս բոլոր թվերի գումարը նույնպես կլինի m: Հետևաբար, այդ խմբի բոլոր թվերի գումարը կլինի 2m, որը  զույգ թիվ է: Ուրեմն բոլոր խմբերի բոլոր թվերի գումարը նույնպես կլինի զույգ թիվ: Սակայն, 1-ից 21 թվերի գումարը կենտ թիվ է /կա 11 հատ կենտ թիվ/:
Պատ.` Ոչ:
10. Յուրաքանչյուր կետով անցնում է կետերի քանակից 1-ով պակաս թվով ուղիղներ: Եթե դիտարկենք բոլոր գագաթներով անցնող ուղիղները, ապա դրանց քանակը կլինի երկու անգամ ավելի, քան ուղիղների քանակը` այսինքն 20 /քանի որ յուրաքանչյուր ուղիղ հաշվվել է 2 անգամ/: Այսպիսով, երկու բնական թվերի արտադրյալը հավասար է 20-ի: Ուրեմն կետերի քանակը 5 է:

Պատ.` 5:



0 коммент.:

Отправить комментарий