Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 19 января 2016 г.

Առցանց դաս3. 6-րդ դասարան

Թեմա՝ Պատահույթներ, խառը առաջադրանքներ

Առաջադրանք 1.
Զամբյուղում կա երկու  կանաչ  և երեք կարմիր խնձոր:Զամբյուղից պատահական մեկ խնձոր են վերցնում:Ի՞նչ հավանականություն կա,որ այդ խնձորը.
ա. կանաչ է. բ. կարմիր է  գ. դեղին է

Առաջադրանք 2
Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկներ: Տուփից հանում են պատահական մեկ գնդիկ:Ինչքա՞ն է հավանականությունը,որ գնդիկը կլինի
ա.կարմիր  բ.  սև, գ. սպիտակ

Առաջադրանք 3.
Քառանիշ թվի  երկրորդ թվանշանը առաջին թվի եռապատիկն է,իսկ երրորդը  առաջին երկու թվերի գումարն է,իսկ չորրորդ թիվը  երկրորդ թվի եռապատիկն է:Ո՞րն է այդ թիվը:

Առաջադրանք 4

Ի՞նչ թիվ պետքէ դնել աստղանիշ նշանի փոխարեն:
 5, 11, 23,*, 95, 191

Առաջադրանք   5
Առաջին ծառից հավաքեցին  164 տանձ,իսկ երկրորդից՝ 5 տղա,որոնցից յուրաքանչյուրը արդեն կերել էր 17 տանձ:դրանցից հետո երկրորդ ծառից հավաքեցին  ևս 94 տանձ:Որքան տանձ կար երկու ծառի վրա:

0 коммент.:

Отправить комментарий