Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 8 января 2016 г.

Ձմեռային հեռավար դպրոց-2016թ

Ձմեռային   հեռավար դպրոց     6-րդ դասարան

Սիրելի՛ սովորողներ, հունվարի 11-ից 15-ը աշխատալու ենք հեռավար, խնդրում եմ հետևեք բլոգում տեղադրված առաջադրանքներին: Խնդիրների լուծումը տեղադրեք Ձեր բլոգում,կամ google տետրում  և հղումը ուղարկեք  ինձ:
Աշխատողների անուները

Բարսեղյան Արամ

Իսախանյան Աննա
Երանոսյան Էլեն

Բարխուդարյան Գոռ
Հարությունյան Սամվել
Նարեկ Բադալյան
Ստեփան Բադալյան
Աստղիկ Գևորգյան
Էդուարդ Երիցյան
Մոնիկա Բաբայան
Էրիկ Հովհաննիսյան

Տիգրան Արզումանյան
Արեն Կարապետյան
Վիրաբ Հարությունյան
Արամ Մարտիրոսյան
Ռուզաննա Ղազարյան

Մարիամ Մայիլյան
Դավիթ Տեր-Թորոսյան
Մերոպ Օնանյան
Վանիկ Ադամյան
Առաքել Գրիգորյան
Տիգրան Լոռեցյան
Սերգեյ Մինասյան

Աննա Ղազարյան
Էլեն Բաբայան
Արշակ Հակոբյան

Վիկտորիա - Անի Միկաիլ
Կարեն Սարգսյան
Արտյոմ Ստեփանյան
Մարիա Սուքոյան



Առաջադրանքներ

1.
 Գտնել 1*7* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 12-ի:
2.
Ո՞րն է 7-ով սկսվող ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է 9-ի և որի բոլոր թվանշաններն իրարից տարբեր են:3.Դասարանում կա 7 տղա և 11 աղջիկ: Քանի՞ եղանակով է հնարավոր մեկ տղայից և երկու աղջկանից կազմված թիմ ընտրել:4.Վերելակը 1-ին հարկից 6-րդ հարկ բարձրանում է 30 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում վերելակը կբարձրանա 1-ին հարկից 3-րդ հարկ:
5.Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:
6.Հարցականների փոխարեն գրել մաթեմատիկական գործողության նշաններ այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն.
18 ? 12 ? 2 ? 3 = 111

7.Քանի եղանակով կարելի է նստեցնել հինգ հյուրերին հինգ աթոռների վրա:
8. Տասը քաղաքներից յուրաքանչյուրից մյուսը մեկնում է մեկ ավտոբուս: Քանի ավտոբուս կպահանջվի:
9. Քանի ձևով կարելի է գրադարակում տեղավորել հինգ գրքերից երեքը:

10.Վաճառողի մոտ կա 20 տարբեր գույների փուչիկներ` դեղին, կանաչ, կապույտ և կարմիր: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր է, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:
11.
 2 լուցկու հատիկ տեղափոխել այնպես, որ ստացվի 6 եռանկյուն: Ընդ որում, պետք է ստացվեն միայն եռանկյուններ:



12.
Գտնել եռանիշ թվի և նրա թվանշանների գումարի հարաբերության ամենամեծ արժեքը:

13.
Կինը շուկա էր տանում ձվերով լի զամբյուղ: Անցորդի պատահական հրումից զամբյուղն ընկավ և ձվերը կոտրվեցին: Մեղավորը ցանկանալով փոխհատուցել` հարցրեց ձվերի քանակը: Կինը պատասխանեց.  —  Հստակ չեմ հիշում, բայց գիտեմ, որ երբ զամբյուղից հանում էի 2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 6-ական ձու, զամբյուղում մեկ հատ մնում էր, 7-ականի դեպքում չէր մնում: Քանի՞ ձու կար զամբյուղում:

14.
Երկու ընկերներ` Հայկն ու Տիգրանը, մի օր որոշեցին շախմատ խաղալ շախմատային ակումբում: Նրանք երկուսն էլ խաղացին մի քանի պարտիաներ: Հայկը ոչ մի անգամ չպարտվեց` 2 խաղում տարավ հաղթանակ, երեք խաղում ոչ ոքի: Իսկ Տիգրանը երեք խաղում հաղթեց, երեքում` պարտվեց: Ի՞նչի է հավասար ամենաքիչ խաղերի քանակը, որ կարող էին խաղալ Տիգրանն ու Հայկը:

0 коммент.:

Отправить комментарий