Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 18 января 2016 г.

Առցանց դաս.2 6-րդ դասարան, պատասխանները նայի՛ր առաջադրանքներից հետո

Պատահույթի հավանականություն

Շախմատ խաղացողներից մեկի հաղթանակը պատահույթ է,իսկ ինքը՝ խաղը, պատահական փորձը:Խաղից  առաջ  յուրաքանչյուր խաղացողի ՝ հաղթնակի հասնելու  հնարավորություները տարբեր են:Ավելի ուժեղ շախմատիստը հաղթելու ավելի մեծ հեռանկար ունի:Դա նշանակում է,որ եթե  խաղացողները անցկացնեն շատ հանդիպումներ  ( ենթադրենք n անգամ խաղան), ապա ավելի ուժեղ խաղացողի հաղթանակների  m ( m- իր հաղթանակ տարած թվի քանակն է,կամ ավելի կարճ ասում ենք հաղթանակաների հաճախականություն)   թիվը  ավելի մեծ կլինի,քան իր հակառակորդի:
Ինչքան շատ  կրկնենք պատահական փորձը,այնքան պատահույթի հարաբերական հաճախականությունը  մոտ կլինի ինչ որ հաստատուն թվի,որը կոչվում է այդ պատահույթի հավանականություն:
Այսպիսով կարող ենք ասել ուժեղ խաղացողի հաղթելու հավանականությունը ավելի մեծ է :Հավանականությունների տեսության մեջ, ընդունված է  որևէ A պատահույթի հավանականությունը նշանակել P(A) :

Օրինակ: Խաղոսկրը նետելու  հնարավոր ելքերի քանակը հավասար է 6-ի ( բացվելու է 1,2,3,4,5,6), իսկ 4-ից մեծ թիվ բացվելու ելքերի քանակը երկու է (5,6):Ուստի ,այն բանի հավանականությունը,որ խաղոսկրը գցելուց  կբացվի 4-ից մեծ թիվ ,հավասար է 2/6=1/3
Առաջադրանքներ    (բացատրությունը կգրեք)
Լավագույն կատարողի աշխատանքը և անունը կհրապարակվի բլոգում:


1.
Մետաղադրամը գցել  են 15 անգամ:<< Զինանշանը>> բացվել է 7 անգամ:Ինչքա՞ն է  <<զինանշան>>  և  << թիվ>>  ընկնելու հաճախականությունները:
զինանշան- 7
թիվ- 8

2.Խաղոսկրը գցել են 17 անգամ: 1,2,3,5,6,  բացվել են  համապատասխանաբար 3,2,4,4,1, անգամ:Ինչի՞ է հավասար 4 բացվելու  հաճախականությունը:
17-3-2-4-4-1=3 անգամ

3.Հայտնի է ,որ 100 լամպից 5 խոտան է :Որքա՞ն է  խոտան լամպ գնելու հավանականությունը:

4.Հարցականի փոխարեն դի՛ր թվաբանական գործողություններ,այնպես որ լինի ճիշտ հավասարություն:

                                     ((((1-2)/3)*4)+5)*6= 22





0 коммент.:

Отправить комментарий