Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 7 декабря 2015 г.

08.12.2015թ

6-3 դասարան
Խաչատրյան Նարեկ- 9 միավոր

Առաջադրանք1

Գտնել արտահայտության արժեքը.
|-8| - |-15| + (-7) - 6           
| |-6| - (-8) - |-3| - |11| |

Առաջադրանք 2

Երկու քաղաքներից, որոնց հեռավորությունը 210կմ է, միաժամանակ իրար ընդառաջ մեկնել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Մարդատար ավտոմեքենայի արագությունը 80կմ/ժ էր, իսկ բեռնատար մեքենայի արագությունը կազմում էր մարդատարի արագության 75%-ը: Որքա՞ն ժամանակ հետո մեքենաները կհանդիպեն:


Առաջադրանք 3
A և B քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 242կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու մոտոցիկլավարներ: Դուրս գալուց 2 ժամ անց, մինչև հանդիպումը մնացել էր 30կմ: Մոտոցիկլավարներից առաջինի արագությունը 10 կմ/ժ-ով ավելի էր երկրորդի արագությունից: Գտնել առաջին մոտոցիկլավարի արագությունը:

Առաջադրանք4

87մ երկարությամբ հաղորդալարը կտրել են չորս մասի: Առաջին երկու մասերն ունեն միևնույն երկարությունը: Երրորդը երկու անգամ երկար է առաջինից, իսկ չորրորդը՝ 3մ-ով երկար է երրրորդից: Որքա՞ն է չորրորդ մասի երկարությունը:

Առաջադրանք  5
Եռանիշ թիվ եմ մտքումս մտապահել:Եթե դրան 6 գումարեմ, 7-ի կբաժանվի,7-ի գումարեմ՝ 8-ի, 8-ի գումարեմ՝9-ի:Ո՞ր թիվն եմ մտապահել:

0 коммент.:

Отправить комментарий