Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

четверг, 12 ноября 2015 г.

13.11.2015թ

Թեմա՝ Տասնորդական կոտորակների համեմատում


AB հատվածի երկարությունը հավասար է 0,6 դմ-ի։ Եթե այդ երկարությունն արտահայտենք սանտիմետրերով, ապա կստանանք 6
սմ։ Բայց 6 սմ = 60 մմ, իսկ 1 մմ =
1
100
դմ։ Ուրեմն, հատվածի
երկարությունը հավասար է
60
100
դմ = 0,60 դմ։ 0,6 և 0,60
կոտորակներն արտահայտում են միևնույն հատվածի երկարությունը։ Ուրեմն, 0,6 = 0,60։Ընդհանրապես, եթե որևէ տասնորդական կոտորակի աջ կոմից կցագրենք զրո, ապա կստացվի նրան հավասար կոտորակ։Օրինակ.
0,67 = 0,670 = 0,6700 = 0,67000,
8,5 = 8,50 = 8,500 = 8,5000,
141 = 141,0 = 141,00 = 141,000։
Եթե տասնորդական կոտորակը վերջանում է զրոյով, ապա այդ զրոն կարելի է անտեսել։ Կստացվի նրան հավասար կոտորակ։Օրինակ.
0,800 = 0,80 = 0,8;
26,100 = 26,10 = 26,1;
8,000 = 8,00 = 8,0 = 8;
60,00 = 60,0 = 60։
0,75 և 0,098 կոտորակները կանոնավոր են։ Դրանք զրոյից մեծ են և մեկից փոքր. 0 < 0,75 < 1; 0 < 0,098 < 1:7,81 կոտորակը հավասար է 7 ամբողջ թվի և 0,81 կանոնավոր կոտորակի գումարին, այսինքն՝ 7,81 = 7 + 0,81։ Ուրեմն,
7 < 7,81 < 8:
Բաղդատենք 2,48 և 4,7 կոտորակները։ Քանի որ 2,48 < 3,3 < 4, իսկ 4 < 4,7, ապա
2,48 < 4,7:
Տարբեր ամբողջ մասեր ունեցող երկու տասնորդական կոտորակներից փոքր է այն, որի ամբողջ մասը փոքր է, և մեծ է այն, որի ամբողջ մասը մեծ է։Հավասար ամբողջ մասեր ունեցող տասնորդակեն կոտորակները բաղդատելիս պետք է բաղդատել նրանց կոտորակային մասերը։ Բաղդատենք 0,625 և 0,9 տասնորդական կոտորակները։ 0,625 =
625
1000
, իսկ 0,9 =
900
1000
։ Քանի որ
625
1000
<
900
1000
, ապա 0,625 < 0,9:
Հավասար ամբողջ մասեր ունեցող երկու կոտորակներ բաղդատելիս պետք է երկու կոտորակներում էլ ստորակետից հետո գտնվող տասնորդական նիշերի քանակը հավասարեցնել աջ կողմից զրոներ կցագերլով, և բաղդատել նրանց կոտորակային մասերը։Օրինակ 1։ Բաղդատենք 8,6 և 8,59-ը։ Այս երկու թվերի ամբողջ մասերը հավասար են։ Առաջին կոտորակում ստորակետից հետո մեկ թվանշան է, իսկ երկրորդում՝ երկու։ Ուստի առաջին կոտորակին աջից կցագրում ենք մեկ զրո և ստանում 8,60։ Քանի որ 60 հարյուրերորդականը 59 հարյուրերորդականից մեծ է, ապա 8,60 > 8,59, ուստի և՝ 8,6 > 8,59։Օրինակ 2։ Մետաղի մի ձուլակտորի զանգվածը 3,81 կգ է, իսկ մյուսինը՝ 3,215 կգ։ Կտորներից ո՞րն ունի մեծ զանգված։Քանի որ 3,81 = 3,810 > 3, 215, ապա առաջին ձուլակտորի զանգվածը մեծ է։ Այս խնդիրը կարելի է լուծե այլ կերպ՝ ձուլակտորների զանգվածներն արտահայտելով գրամներով՝ 3,81 կգ = 3810 գրամ, իսկ 3,215 կգ = 3215 գրամ։ Պարզ է, որ 3810 գրամը 3215 գրամից մեծ է։Տասնորդական կոտորակները, ինչպես և ցանկացած թիվ, ճառագայթի վրա պատկերվում են կետերով։ Ըստ որում, հավասար տասնորդական կոտորակները պատկերվում են միևնույն կետով։ Փոքր տասնորդական կոտորակը ճառագայթի վրա գտնվում է մեծից ձախ, իսկ մեծը՝ փոքրից աջ։



Առաջադրանք  1

Կայարանից ապրանքատար գնացքը դուրս եկավ 50 կմ/ժ արագությամբ։ 3 ժամ հետո նույն կայարանից նույն ուղղությամբ դուրս եկավ էլեկտրագնացքը 80 կմ/ժ արագությամբ։ Մեկնելուց քանի՞ ժամ հետո էլեկտրագնացքը կհասնի ապրանքատար գնացքին։

Առաջադրանք 2

x-ի ո՞ր բնական արժեքներիի դեպքում է անհավասարությունը ճիշտ

 1.91 < x < 2.99

 3.99 < x < 5.49

 0.91 < x < 2.36

 4.09 < x < 7.39
Առաջադրանք 3

Տոնակատարության համար գնեցին 36 կգ միրգ և 1.4 անգամ ավելի հատապտուղ։ Որքա՞ն հատապտուղ գնեցին։

Առաջադրանք 4

1 գլուխ պանիրը կշռում է 2.8 կգ։ Քանի՞ կիլոգրամ է կշռում 3.6 գլուխ պանիրը։

Առաջադրանք 5

Գտնել (8 - 3.998) * 25.4 - 18.993 արտահայտության արժեքը,

Գտնել 59.7 - (35,8 + 0,635) արտահայտության արժեքը։


0 коммент.:

Отправить комментарий