Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

воскресенье, 8 ноября 2015 г.

09.11.2015թ

Թեմա ՝ Տասնորդական կոտորակների բազմապատկում,բաժանում

Մի տասնորդական կոտորակ մյուսով բազմապատկելիս պետք է ուշադրություն չդարձնել ստորակետերի վրա, իսկ հետո արդյունքում աջ կողմից ստորակետով առանձնացնել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու արտադրիչներում միասին։
Եթե արտադրյալում ստացվում են ավելի քիչ թվանշաններ, քան պետք է առանձնացնել ստորակետով, ապա առջևում գրում են մի քանի զրոներ, օրինակ՝
Նույն կանոնով է բազմապատկվում բնական թիվը տասնորդական կոտորակով, օրինակ՝


Առաջադրանք 1
3,1x1,5=       4,2x5,8=    7.5x0,003=    7,06x0,1=    0,01x2,6=
1,5:0,5=     20,2:2,2=     14,07:0,7=    0,03:3=  0,006:0,03=

Առաջադրանք 2

Գտնել (8 - 3.998) * 25.4 - 18.993 արտահայտության արժեքը։

Առաջադրանք 3

Մի թիվ եմ մտապահել։ Եթե այդ թվին ավելացնենք նույն թիվը և էլի 3.5, ապա կստացվի 13.5։ Ի՞նչ թիվ եմ մտապահել։

Առաջադրանք 4

Դպրոցի միջանցքի երկարությունը 8.4 մետր է, իսկ լայնությունը՝ 4.6 մետր։ Գտնել դպրոցի միջանցքի մակերեսը։


0 коммент.:

Отправить комментарий