Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 2 ноября 2015 г.

02.11.2015թ

Թեմա՝ Տասնորդական կոտորակներ, կոտորակների գումարում

Խնդիր 1. Վերարկուի համար ծախսեցին 3,14 մետր գործվածք, իսկ կոստյումի համար՝ 2,83 մետր։ Որքա՞ն գործվածք ծախսեցին վերարկուի և կոստյումի համար։Այս խնդիրը լուծելու համար պետք է գումարել 3,14 և 2,83 թվերը.
3.14 + 2.83 =
314
100
+
283
100
=
597
100
= 5.97:
Այս նույն խնդիրը կարելի է լուծել և այլ կերպ՝ երկարություններն արտահայտելով մետրերով և սանտիմետրերով.
3,14 մ + 2,83 մ = 3 մ 14 սմ + 2 մ 83 սմ = 5 մ 97 սմ = 5,97 մ։
Խնդիր 2. Մի դդմի զանգվածը 6,4 կգ է, իսկ երկրորդի զանգվածը՝ 5,28 կգ։ Որքա՞ն է երկու դդմի զանգվածը միասին։Քանի որ 6,4 = 6,40, իսկ 6,40 + 5,28 = 11,68, ապա երկու դդմի զանգվածը 11,68 կգ է։Տասնորդական կոտորակների, ինչպես և բնական թվերի գումարումը հարմար է գրել «սյունակով».
Երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է.1) գումարելիներում հավասարեցնել ստորակետից հետո եղած նիշերի թիվը,
2) գումարելիները գրել իրար տակ այնպես, որ ստորակետը լինի ստորակետի տակ,
3) գումարել ստացված թվերը, ինչպես գումարում են բնական թվերը,4) ստացված գումարի մեջ ստորակետը դնել գումարելիիների ստորակետերի տակ




Առաջադրանք 1
Նշիի՛ր 3,06.  12,05.    2,01.     123,001.      5,002.   41,125,   տասնորդական կոտորակների

ա.միավորը   բ. տասնավորը.  գ. տասնյակը,  դ. հարյուրյակը,   ե.հազարյակը,                  զ. հարյուրավորը

օրինակ՝ 145,05
 5 հարյուրավոր
0 տասնավոր

5միավոր
4-տասնակ
1հարյուրյակ


Առաջադրանք 2
կատարի՛ր գումարում

14,06+36,69=    259,006+21,05=   25,004+6,02=         12,67+6,25=
0,25+14,56=       16,02+145,05=     19,05+36,009=      12,96+41,005=


Առաջադրանք 3

Տասնորդական կոտորակը ներկայացրու դիրքային գրառման տեսքով
1/1000=0,001
2/100=
3/10=
14/10=
25/10=

36/10=
78/10=
89/10=

96/100=
1022/100=

56/100=
63/10=
1002/100=
26/100=
1025/100=


 



0 коммент.:

Отправить комментарий