Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

суббота, 17 октября 2015 г.

Մանկավարժական աշխատողների ինքնակրթության աշնանային դպրոց







19.10.2015թ-21.10.2015թ

Ուխտագնացություն Տայոց աշխարհ

18.10-2015թ- Երևան- Բավրա —Արդահան, Անի  Կարս (գիշերակաց)
 Երևանից դուրս գալով՝ կանցնենք հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով, ապա հրաշագեղ Ջավախք աշխարհով: Ախլցխայում նախաճաշելուց հետո Թյուրքգյոզու անցակետով մուտք կգործենք ներկայիս Թուրքիայի տարածք՝ Արդահան նահանգ: Այստեղից կուղևորվենք Անի: Շրջայցից հետո կմեկնենք Կարս: Շրջայց քաղաքում՝  Կարսի  բերդ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն….















19.10.2015թ-Կարս — Թորթումի ջրվեժ — Իշխան վանք — Չորդվանք,-Խախովանք (ՍբԱստվածածին) — Օշք վանք —Շավշատի ամրոց ու եկեղեցի (Շատբերդ) — Ճորոխ — Արդվին — Բորճկա — Խոփա (գիշերակաց)
Վաղ առավոտյան կուղևորվենք Շավշատի գավառ: Շավշատում կտեսնենք հայտնի բերդը, իսկ ցանկացողները կկարողանան բերդի ամենաբարձր կետից վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Այնուհետև կուղևորվենք Շամշատում Բագրատունիների կառուցած եկեղեցին, որից հետո ճամփա կբռնենք դեպի Համշեն աշխարհ: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի խոշորագույն գետերից Ճորոխը, գեղեցիկ տեղադրությամբ Արդվին քաղաքը, ապա Բորչքա գավառակի տարածքով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ համշենյան գեղատեսիլ Խոպա քաղաքն է:   Կտեսնենք 48 մետր բարձրություն ունեցող Թորթումի ջրվեժը, ոլորապտույտ ճանապարով կբարձրանանք Իշխանի գյուղ, որտեղ էլ գտնվում է Իշխանի վանքը: Հետո կուղևորվենք առաջ՝ հերթով հիանալու Չորդվանք,-Խախովանք (Սբ. Աստվածածին) — Օշք վանք — Շավշատի ամրոց ու եկեղեցի (Շատբերդ) մշակութային արժեքներով:













20.10,2015թ-Խոփա — Արտաշեն — Չամլըհամշեն (Հին Համշեն) — Զիլքալե — Այդեր — Քաջքար — Ֆըրթընա գետի կիրճ Խոփա (գիշերակաց)
Այստեղ  նախատեսված է տպավորությունների նոր չափաբաժին:
Սև ծովի ափին նախաճաշելուց  հետո Արդաշենով կուղևորվենք՝ բացահայտելու Համշենի մյուս հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Կբարձրանանք սաղարթախիտ անտառներում ժայռերի վրա վեր խոյացող Զիլքալե ամրոցը, ապա կայցելենք Այդերի հայտնի հովիտը, որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ և  պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆըրթընա գետի վրա:
21.10.2015թ-Խոպա, Արհավի, Զույգ կամուրջներ, Մանչունայի ջրվեժ, Բաթում, Երևան

22.10.2015թ-
09:00-Ընդհանուր պարապմունք
09:30-11:30- մասնագիտական պարապմունք
Թեմա՝ Կառուցման խնդիրներ, ֆունկցիաների հետազոտում
12:00-13:00- պար  Համշենի թռթռուգ,սրաբար
13:00-13:30- ընդմիջու
13:30-14:00- լաբարատորիայի աշխատանք,նոյեմբեր ամսվա աշխատաժամանակի լրացում
23.10.2015թ
09:00-Ընդհանուր պարապմունք
09:30-11:30- մասնագիտական պարապմունք
Թեմա՝ , ֆունկցիաների հետազոտում, ինդուցիայի մեթոդով խնդիրներ
12:00-13:00- պար.  
Համշենի հորոնու,վանա ձկնորս
13:00-13:30- ընդմիջում
13:30-14:00- լաբարատորիայի աշխատանք

0 коммент.:

Отправить комментарий