Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 12 октября 2015 г.

13.10.2015թ

Օրվա լավագույն աշխատողներ              Օրվա վատագույն աշխատողներ
6-2 դասարան                                       6-2 դասարան

Կարապետյան Ազատ                         
Երիցյան Էդուարդ                                Նաջարյան Հովհաննես
Աբգարյան Էլեն                                    Հակոբյան Հարություն
Հարությունյան Տիգրան

Գևորգյան Աստղիկ
Երանոսյան Էլեն
Իսախանյան Աննա

6-3 դասարան                                       6-3 դասարան
Խաչատրյան Նարեկ                           Գրիգորյան Ալեքսանդր                    
Սերոբյան Արեգ                                 Հակոբյան Գեղամ
                                                         Հունանյան Արամ
                                                         Գևորգյան Դավիթ
6-1 դասարան                                     6-1 դասարան
Մարիամ Մայիլյան                              Արամյան Վարդան
                                                          Հարությունյան Վիրաբ
                                                                                                 Ենգիբարյան Էդգար
Շախմատի պարտիայի քայլերը գրելու համար պայմանավորվել են շախմատի տախտակի վանդակները նշանակել տառերով և թվանշաններով:
Օրինակ, այն վանդակը, որի վրա գտնվում է սև զինվորը, նշանակում են F7, իսկ այն վանդակը, որի վրա գտնվում է սպիտակ ձին՝ D2: Եթե շախմատի տախտակի վանդակների սյունակները նշանակենք ոչ թե տառերով, այլ, ինչպես և տողերը, թվանշաններով, ապա այն վանդակը, որի վրա գտնվում է սպիտակ ձին, կունենա (4; 2) նշանակումը, իսկ այն վանդակը, որի վրա գտնվում է սև զինվորը՝ (6; 7) նշանակումը:Նշանակելով վանդակները, պահպանում են որոշակի կարգ. սկզբում ցույց են տալիս սյան նշանակումը, իսկ հետո՝ տողինը:Կինոթատրոնի դիտադահլիճում տեղերը նույնպես կարելի է տալ թվերի զույգերով. առաջին թվով նշանակել շարքի համարը, իսկ երկրորդով՝ այդ շարքում բազկաթոռի համարը: Ընդ որում (3; 8) և (8; 3) տեղերը տարբեր են. առաջինը երրորդ շարքի N8 բազկաթոռն է, իսկ երկրորդը՝ ութերորդ շարքի N3 բազկաթոռը:Նման ձևով կարող ենք նշանակել նաև կետերի դիրքըհարթության վրա: Այդ նպատակով հարթության վրա տանում են երկու ուղղահայաց OX և OY կոորդինատային ուղիղները, որոնք հատվում են հաշվման O սկզբնակետում: Այդ ուղիղները կոչվում ենկոորդինատների համակարգ հարթության վրա, իսկ O կետը՝կոորդինատների սկզբնակետ: Հարթությունը, որի վրա ընտրված է կոորդինատների համակարգը, անվանում են կոորդինատային հարթություն:
Դիցուք M-ը կոորդինատային հարթության որևէ կետ է: Նրանով տանենք OX կոորդինատային ուղղին ուղղահայաց MA ուղիղը, և OY կոորդինատային ուղղին ուղղահայաց MB ուղիղը: Քանի որ A կետի կոորդինատն է 6, իսկ B-ինը՝ -5, ապա M կետի դիրքը որոշվում է (6; -5) թվերի զույգով: Այդ թվերի զույգն անվանում են M կետի կոորդինատներ: 6 թիվն անվանում են M կետի աբսցիս, իսկ -5 թիվը՝ M կետի օրդինատ: OX կոորդինատային ուղիղն անվանում ենաբսցիսների առանցք, իսկ OY կոորդինատային ուղիղը՝օրդինատների առանցք:6 աբսցիս և -5 օրդինատ ունեցող M կետը նշանակում են այսպես՝ M(6; -5): Ընդ որում միշտ առաջին տեղում գրում են կետի աբսցիսը, իսկ երկրորդում՝ նրա օրդինատը: Եթե տեղափոխենք կոորդինատների տեղերը, ապա կստացվի բոլորովին այլ՝ H(-5; 6) կետը:Կոորդինատային հարթության յուրաքանչյուր M կետին համապատասխանում է թվերի մեկ զույգ՝ նրա աբսցիսը և օրդինատը: Եվ ընդհակառակը, յուրաքանչյուր թվերի զույգին համապատասխանում է հարթության մեկ կետ, որի համար այդ թվերը կոորդինատներ են:
Նկարում ցույց է տրված, թե ինչպես պետք է հասնել (-4; -3) կոորդինատներով C կետը. սկզբում պետք է OX առանցքով անցնել հաշվման սկզբից դեպի ձախ 4 միավոր, իսկ հետո՝ 3 միավոր ներքև:
Աշխարհագրության մեջ կետերի դիրքը երկրի մակերևույթի վրա նույնպես երևում են երկու թվերով (աշխարհագրական կոորդինատներով՝ լայնությամբ և երկարությամբ:



Առաջադրանք 1
Կոորդինատային հարթության վրա կառուցեք հետևյալ կետերը: A(-5, 4), B(3, 4),       C(3, -2), D(-4, -2):

Առաջադրանք 2
Կառուցեք AB և CD հատվածները նրանց գագաթների կոորդինատներով՝ A(-4, 2), B(3, 2), C(-4, -1), D(0, 5):
Առաջադրանք 3

Ուղղանկյան պարագիծը 84դմ է: Նրա լայնությունը երկարությունից 8դմ-ով փոքր է: Գտեք ուղղանկյան երկարությունը:

Առաջադրանք 4

Գնացքը երկու քաղաքների միջև հեռավորությունը անցնում է 6 ժամում՝ 75 կմ/ժ արագությամբ:Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր
հեծանվորդին, որպեսզի այդ հեռավորության1/3-ն անցնի 15 կմ/ժ
արագությամբ:

0 коммент.:

Отправить комментарий