Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 9 октября 2015 г.

09.10.2015թ

Թեմա՝ Բացասական թվեր
1.Հետեւյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.
հուշում՝ օգտվեք  հակադիր թվի հատկությունից.
Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միեւնույն հեռավորության վրա հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր։
Օրինակ -5-ն ու 5-ը 0-ից գտնվում են 5 հեռավորության վրա, ուրեմն դրանք հակադիր թվեր են։
Օրինակ՝ +7 թվին հակադիր է –7 թիվը, իսկ –7 թվին հակադիր է +7 թիվը։

ա) – (–63) = 63, գ) 38 = – (+38), ե) 16 = + (–16),

բ) – (+45) = –45, դ) –52 = – (–52), զ) –27 = – (+27)։
2.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.
ա) – * = 41, բ) – * = 84, գ) – * = –41, դ) – * = –25։
3.Աստղանիշի փոխարեն տեղադրելով –8, 0, 69, –21 թվերը` գտե՛ք
արտահայտության արժեքները.
ա) – * , բ) – (– *)։

4.
Աճման կարգով գրե՛ք հետեւյալ թվերը.
–2, –10, +1, 0, –6, +32, –9, –27, +14։

5.Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները.
հուշում.
Ամբողջ թվերը կոորդինատային ուղղի վրա դասավորվում են զրոյից աջ եւ ձախ՝ նրանից տարբեր հեռավորությունների վրա։
Այն բնական թիվը, որը ցույց է տալիս, թե կոորդինատային ուղղի վրա զրոյից քանի միավոր հեռավորության վրա է գտնվում տվյալ ամբողջ թիվը, արժեք կամ մոդուլ։
Օրինակ՝ –4-ը, ինչպես եւ +4-ը գտնվում են զրոյից կոորդինատային ուղղի 4 միավոր հատվածի հավասար հեռավորության վրա։ Հետեւաբար –4 եւ +4 թվերի բացարձակ արժեքները հավասար են միեւնույն 4 բնական թվին։
z ամբողջ թվի բացարձակ արժեքը նշանակվում է այսպես՝ |z|։
Օգտագործելով այդ նշանակումը՝ կարող ենք, օրինակ, գրել.
|–1| = 1, |0| = 0, |–7| = 7, |+8| = 8։
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

6.) Հաշվե՛ք
ա) |– 6| + |4|
բ) |– 50| + |– 4|
գ) |– 18| · |– 21|
դ) |21| – |6|
ե) |31| + |27|
զ) |44| : |– 4|
է) |– 3| – |– 1|
ը) |15| · |– 12|
թ) |– 210| : |– 15|
ժ) |–3| + |+2| – 4,
ի) 4 · |+6|– 3 · |–7| + 2,
լ) |–28| + |–6| – 25,
խ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100։

7.Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելիմեծ է.
ա) – 7 եւ 11, գ) – 31 եւ – 50, ե) 0 եւ – 3,
բ) – 6 եւ – 5, դ) 9 եւ 8, զ) 17 եւ 0։
8.Կատարե՛ք գումարում.
ա) (+7) + (+2),
գ) (+10) + (+15),
ե) (–17) + (–12),
բ) (–18) + (–3),
դ) (–21) + (–4),
զ) (–29) + (–41)։

9.
Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։

10.
Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին
արկղում 15 կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում: Առաջին
արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը` 60000 դրամ: Քանի՞
կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում:

0 коммент.:

Отправить комментарий