Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 2 октября 2015 г.

02.10.2015թ

Թեմա՝ Գործողություններ ամբողջ բացասական  և դրական թվերի հետ


Եթե օդի ջերմաստիճանը եղել է -6°C, իսկ հետո փոփոխվել է -3°C-ով (այսինքն՝ իջել է 3°C-ով), ապա այն դարձել է (-6) + (-3) աստիճան:
Կոորդինատային ուղղի միջոցով գումարենք -6 և -3 թվերը: Դրա համար պետք է A(-6) կետը տեղափոխել դեպի ձախ (բացասական կողմ) 3 միավոր հատվածով: Կստանանք մի կետ, որը գտնվում է O կետից ձախ և հեռացված է նրանից 6 + 3 = 9 միավոր հատվածով, այսինքն՝ B(-9) կետը: Այսպիսով՝
(-6) + (-3) = -9:
Երկու բացասական թվեր գումարելու համար պետք է գումարել նրանց բացարձակ մեծությունները և ստացված թվի առջև դնել «մինուս» նշանը:
Օրինակ.
(-8) + (-3) = -/8+3/=-11


Առաջադրանք 1
Որո՞նք են կոչվում ամբողջ թվեր.Գրի՛ր երկու օրինակ

Առաջադրանք 2
Որո՞նք են կոչվում ամբողջ բացասական թվեր.Գրի՛ր երկու օրինակ

Առաջադրանք 3
Որո՞նք են կոչվում ամբողջ բացասական թվեր.Գրի՛ր երկու օրինակ.
Առաջադրանք 4
Որո՞նք են կոչվում ամբողջ դրական  թվեր.Գրի՛ր երկու օրինակ
Առաջադրանք 5
Որո՞նք են հետևյալ թվերի հակադիր թվերը
-6,+10,+36,45,-10, 0, 23,-10
Առաջադրանք 6
Գրի՛ր հետևյալ թվերի բացարձակ արժեքները (մոդուլ).
-6,+10,-25,0,6,-14,36,-17
Առաջադրանք 7
Հաշվի՛ր
10-24=                     25-30=           18-50=             36-45=
-20+(-10)=          -45+(-50)=      - 30+(+36)=        7+(-10)=
-25+(-15)=         -36+(-36)=     4+(-25)=               6+(-29)=
/4-10/*2+/6-25/*/-3/=
/-6+(-28)/*3- /-18+(-3)/=

Առաջադրանք 8

Օդի ջերմաստիճանը -17°C էր։ Գիշերն այն փոփոխվել է -7°C-ով։ Ջերմաստիճանը որքա՞ն է դարձել առավոտյան։


Առաջադրանք 9

Գիշերվա առաջին կեսի ջերմաստիճանը փոփոխվել է -7° C-ով, իսկ երկրորդ կեսինը՝ -5° C-ով: Որքանո՞վ է փոփոխվել ջերմաստիճանը գիշերը։




0 коммент.:

Отправить комментарий