Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

среда, 30 сентября 2015 г.

Մաթեմատիկական ֆլեշմոբ

Սիրելի սովորողներ, ծնողներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ կրթահամալիրի մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, շախմատի ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել ընտանեկան ֆլեշմոբ մաթեմատիկայից: Նախատեսվում է ֆլեշմոբերը կազմակերպել ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը: Նոր ուսումնական տարվա առաջին ֆլեշմոբը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին: Մանրամասների համար այցելեք ուսումնական կենտրոնի կայքէջը:

30.09.2015 թ

4 և -4 կոորդինատներ ունեցող կետերը հավասարապես են հեռացված O կետից և գտնվում են նրա տարբեր կողմերում: Նրանք համաչափ են O կետի նկատմամբ: O կետից այդ կետերը հասնելու համար պետք է անցնել հավասար հեռավորություններ, բայց հակադիր ուղղություններով: 4 և -4 թվերն անվանում են հակադիր թվեր: 4-ը հակադիր է -4-ին, իսկ -4-ը` 4-ին:Ընդհանրապես, երկու թվեր, որոնք տարբերվում են մեկը մյուսից միայն նշանով, անվանում են հակադիր թվեր:Օրինակ, հակադիր թվեր կլինեն 8-ը և -8-ը, +5  և -5, -10 և +10:Յուրաքանչյուր թվի համար կա նրան հակադիր միայն մեկ թիվ: Երկու հակադիր թվեր կոորդինատային ուղղի վրա պատկերվում են այնպիսի կետերով, որոնք համաչափ են հաշվման սկզբի նկատմամբ:0 թիվը հակադիր է ինքն իրեն: a թվին հակադիր թիվը նշանակում են այսպես`-a: Եթե a = -7, ապա –a = 7, եթե a = 8, ապա –a = -8, եթե a = 0, ապա նաև -a = 0: "-(-15)" գրառումը նշանակում է այնպիսի թիվ, որը հակադիր է -15 թվին: Քանի որ -15-ին հակադիր թիվը հավասար է 15-ին, ապա –(-15)-ը հավասար է 15-ին:Բնական թվերը, նրանց հակադիր թվերը և զրոն անվանում են  ամբողջ թվեր:







Կոորդինատային ուղղի վրա -4 թվին համապատասխանում է M(-4) կետը: Այդ կետի հեռավորությունը հաշվման սկզբից հավասար է 4 միավոր հատվածի: 4 թիվն անվանում են -4 թվի բացարձակ մեծություն: Ուրեմն, -4 թվի բացարձակ մեծությունը հավասար է 4-ի : Գրում են` |-4| = 4:2 թվի բացարձակ մեծությունը հավասար է 2-ի, քանի որ B(2) կետը հաշվման սկզբից հեռացած է 2 միավոր հատվածով: 0 թվի բացարձակ մեծությունը հավասար է 0-ի, քանի որ այդ կետը համընկնում է հաշվման սկզբին, այսինքն` նրանից հեռացած է 0 միավոր հատվածով, |0| = 0:Թվի բացարձակ մեծությունը բացասական լինել չի կարող: Դրական թվի և 0–ի բացարձակ մեծությունը հավասար է նույն թվին, իսկ բացասական թվի բացարձակ մեծությունը` հակադիր թվին:Օրինակ` |7| = 7, |-5| = 5, |0| = 0, |-7| = 7, |+6| = 6:
Առաջադրանք 1

Աստղանիշի փոխարեն տեղադրեք այնպիսի թիվ, որ ստացվի ստույգ հավասարություն`
-(-70) = *    -(+10) = *    -(-20) = *   -(+14) = *

-(-15) = *     -(+30) = *    -(-60) = *   -(-3) = *
Առաջադրանք 2

Աստղանիշի փոխարեն տեղադրեք այնպիսի թիվ, որ ստացվի ստույգ հավասարություն` (եթե հնարավոր է):

|-7| =*   |+30|=*   |-15| =*    |-24|=  *    |*|=0           |*|=3      

 |*|=10  |*|=-10       |*|=25                    |*|= -30               |*|=45 

 |*| + |10|=45        |*| + |-30|=60        |*| + |-21|=-87   



0 коммент.:

Отправить комментарий