Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 29 сентября 2015 г.

29.09.2015թ թեման նորից կարդալ

Թեմա՝ , Ամբողջ թվեր,բացասական թվեր

Թվային առանցքը  0 թվով բաժանվում է երկու խմբերի՝ դրական և բացասական թվեր;
Դրական թվերը պայմանականորեն տեղադրենք 0-ից դեպի աջ,իսկ բացասական թվերը՝ 0-ից ձախ: 0 թիվը ո՛չ դրական է, ո՛չ բացասական:
Այլ կերպ կարող ենք գրել.
x>0 , ապա x-դրական թիվ է.
x<0 , ապա x-բացասական թիվ է.
x=0  ո՛չ դրական , ո՛չ բացասական:
Ամբողջ թվերը, դրանք այն թվերն են, որոնք չեն պարունակում կոտորակային մաս.
օրինակ՝ 1,3,40,-15,+24,...
0- ն համարվում է ամբողջ թիվ:
Ամբողջ դրական թվերը, դրանք բոլոր բնական թվերն են :
օրինակ՝ +1,+3,+5,6,10
Ամբողջ բացասական թվերը, դրանք բոլոր բնական թվերի հակադիր թվերն են:
օրինակ՝ +1-ի հակադիր թիվն է -1
                +5-ի հակադիր թիվն է -5
               +30-ի հակադիր թիվն է -30
              +21-ի հակադիր թիվն է -21

-1,-5,-30,-21- կոչվում են ամբողջ բացասական թվեր:

Առաջադրանք1
Թվերը  դասավորել աճման կարգով:
-3,+10,-5,0,-6,-10,+4,12,31,-58,+14:
Առաջադրանք  2
Թվերը  դասավորել նվազման  կարգով:
-12,+23, -17,-24,+6,8,-24,0,65,-45,84

Առաջադրանք 3
Տրված թվերից առանձնացրու՛ միայն ամբողջ թվերը

+2,-5,+1/2, 0 , -3.1/3, -10, +12/5 -6,7, +14,+25
Առաջադրանք 4
Պատասխանիր հետևյալ հարցերին
a ամբողջ թիվը 3-ից մեծ է:Արդյոք այն անպայման դրակա՞ն է:
b ամբողջ թիվը 3-ից փոքր  է:Արդյոք այն անպայման բացասական  է:
c-ամբողջ թիվը 0-ից փոքր է:Ճի՞շտ է,որ այն բացասական է:
d- ամբողջ թիվը -1 ից մեծ է :Ճի՞շտ է,որ այն բացասական է:
f-ամբողջ թիվը 1-ից փոքր է:Արդյո՞ք այն անպայման բացասական է:

Առաջադրանք 5
50 թիվը նախ մեծացրել են 25%-ով,ապա ստացված թիվը փոքրացրել 20%-ով:Ինչպիսի՞ թիվ է ստացվել ՝ 50-ից մե՞ծ,թե՞  փոքր:

Առաջադրանք 6*
Ցորենն աղալիս ստացվում է  նրա զանգվածի 75%-ի չափ ալյուր:Որքա՞ն  ցորեն պետք է աղալ375 կգ ալյուր ստանալու համար:



0 коммент.:

Отправить комментарий