Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 22 сентября 2015 г.

23.09.20152թ

Թեմա՝ Մասշտաբ


Երկրի մակերևույթի տեղամասերը թղթի վրա պատկերում են փոքրացրած տեսքով: Օրինակ, 1000 մ երկարությամբ հատվածը քարտեզի վրա պատկերում են 1սմ երկարությամբ հատվածով: Քանի որ 1000մ = 100000սմ, ապա քարտեզի յուրաքանչյուր հատված 100000 անգամ փոքր է տեղանքի համապատասխան հատվածից:

1:100000 թիվն անվանում են քարտեզի մասշտաբ: Ասում են, որ
քարտեզը գծված է մեկ հարյուր հազարերորդ մասշտաբով:




Առաջադրանք 1


Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը 7սմ է: Գտեք այդ քաղաքների հեավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:500000 է:


Առաջադրանք 2

Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 12սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:


Առաջադրանք 3

Առաջին օրը տուրիստն անցել է 24կմ, որը կազմում է ամբողջ ճանապարհի 2/10մասը: Որքա՞ն է ամբողջ ճանապարհը:


Առաջադրանք 4

Կրպակ բերեցին 650 կիլոգրամ վարունգ։ Առաջին գնորդը գնեց ամբողջ վարունգի 2 %-ը, իսկ երկրորդ գնորդը՝ ամբողջ վարունգի 3 %-ը։ Որքա՞ն վարունգ գնեցին երկու գնորդները միասին։

Առաջադրանք 5

Երկրաբաններն անցան 1890 կմ երկարությամբ ճանապարհ։ Ճանապարհի 10 %-ը նրանք թռան օդանավով, 60 %-ը՝ լողացին մակույկներով, իսկ մնացած մասն անցան ոտքով։ Երկրաբանները որքա՞ն ճանապարհ անցան ոտքով։

0 коммент.:

Отправить комментарий