Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 4 сентября 2015 г.

04.09.2015թ

 Հարաբերություններ

Տեսական նյութ

Մաթեմատիկական տեսակետից՝ հարաբերությունը երկու թվերի քանորդն է. բաժանելին 

կոչվում է հարաբերության նախորդ անդամ, բաժանարարը՝ հարաբերության հաջորդ անդամ, իսկ քանորդը՝ հարաբերություն։
Հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի անգամ է հարաբերության նախորդ անդամը մեծ հաջորդ անդամից կամ նրա որ մասն է։

Դիտարկենք մի օրինակ։

ABCD քառանկյան մակերեսը 6 քառ. սմ է, իսկ ABC եռանկյան մակերեսը՝4 քառ. սմ։ Քանի՞ անգամ է ABCD քառանկյան մակերեսը մեծ ABC եռանկյան մակերեսից, 
ABC եռանկյան մակերեսը ABCD քառանկյան մակերեսի ո՞ր մասն է։
Խնդիրը լուծելու համար պետք է կազմել 6 և 4, ինչպես նաև 4 և 6 թվերի հարաբերությունները՝ 4/6 կամ  6/4:

Առաջադրանք 1.
ABC եռանկյան պարագիծը 64 սմ է, իսկ DEF եռանկյանը՝ 36 սմ։

 Գտե՛ք ABC եռանկյան պարագծի հարաբերությունը DEF եռանկյան

պարագծին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։

Առաջադրանք 2
Գտի՛ր.
3-ի և 5-ի հարաբերությունը
12-ի և 1/4-ի հարաբերությունը
24-ի և 5/6-ի հարաբերությունը
1/2-ի և 3/5-ի հարաբերությունը
3.1/2-ի և 4.2/3-ի հարաբերությունը
20-ի և 30-ի հարաբերությունը
14/25-ի և 1/5-ի հարաբերությունը
12/20-ի և 4-ի հարաբերությունը
1/21-ի և 1/7-ի հարաբերությունը

Առաջադրանք 3

50 կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85 կգ սպիտակ ներկը՝
123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։

Առաջադրանք 4
Երեք բնական թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ
երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։
Գտե՛ք այդ թվերը։

Առաջադրանք 5
Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել
գերանը 7 մասի բաժանելու համար:

0 коммент.:

Отправить комментарий