Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

среда, 2 сентября 2015 г.

03.09.2015թ օրվա լրացուցիչ խնդիրներ

1.. Գերազանցիկ Հակոբը և ծույլիկ Վաչիկը կազմում էին նվազագույն 5-անիշ թիվ, որը կազմված էր իրարից տարբեր զույգ թվանշաններով: Հակոբը իր թիվը կազմեց ճիշտ, իսկ Վաչիկը սխալվեց: Բայց պարզվեց, որ Վաչիկի կազմած թվի և ճիշտ պատասխանի տարբերությունը 100-ից փոքր է: Ի±նչ թվեր էին կազմել Հակոբը և Վաչիկը:

2
. Փոստի աշխատողը վաճառքի համար ստացավ մի քանի կապույտ ծրար` յուրաքանչյուրում 100 հատ: 10 ծրարը նա հաշվում է 10վ-ում: Քանի± վարկյանում նա կարող է հաշվել 60 ծրարը, իսկ 90-ը-?:

3) Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.
ա) 3 a + 386,
բ) 27 ։ a + 96 ։ a,
գ) (17 – a) 3,
 դ) (6 a + 3) a:

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)
4) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
ա) 3 a + 5 b,
բ) 10 (a + b) ։ 3,
գ) (a – b) 4 + a b,
դ) 95 ։ b + 49 ։ a,
ե) (a – 7) 8 + (b 5) 4,
զ) (a – 7) (b 5)։
5) a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի
արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25ի։
6) Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով,
թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.
ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ
ամբողջ ութ տասնհինգերորդ,
բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու
ամբողջ երեք յոթերորդ,
գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ
երեք քառորդով,
դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ
երկու հինգերորդի։

7) Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման
156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր
արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։
8).Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի
քանի միանման կոստյում՝ օգտագործելով
ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։


0 коммент.:

Отправить комментарий