Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

среда, 30 сентября 2015 г.

Մաթեմատիկական ֆլեշմոբ

Սիրելի սովորողներ, ծնողներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ կրթահամալիրի մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, շախմատի ուսումնական կենտրոնը շարունակում է կազմակերպել ընտանեկան ֆլեշմոբ մաթեմատիկայից: Նախատեսվում է ֆլեշմոբերը կազմակերպել ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը: Նոր ուսումնական տարվա առաջին ֆլեշմոբը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին: Մանրամասների համար այցելեք ուսումնական կենտրոնի կայքէջը:

30.09.2015 թ

4 և -4 կոորդինատներ ունեցող կետերը հավասարապես են հեռացված O կետից և գտնվում են նրա տարբեր կողմերում: Նրանք համաչափ են O կետի նկատմամբ: O կետից այդ կետերը հասնելու համար պետք է անցնել հավասար հեռավորություններ, բայց հակադիր ուղղություններով: 4 և -4 թվերն անվանում են հակադիր թվեր: 4-ը հակադիր է -4-ին, իսկ -4-ը` 4-ին:Ընդհանրապես, երկու թվեր, որոնք տարբերվում են մեկը մյուսից միայն նշանով, անվանում են հակադիր թվեր:Օրինակ, հակադիր թվեր կլինեն 8-ը և -8-ը, +5  և -5, -10 և +10:Յուրաքանչյուր թվի համար կա նրան հակադիր միայն մեկ թիվ: Երկու հակադիր թվեր կոորդինատային ուղղի վրա պատկերվում են այնպիսի կետերով, որոնք համաչափ են հաշվման սկզբի նկատմամբ:0 թիվը հակադիր է ինքն իրեն: a թվին հակադիր թիվը նշանակում են այսպես`-a: Եթե a = -7, ապա –a = 7, եթե a = 8, ապա –a = -8, եթե a = 0, ապա նաև -a = 0: "-(-15)" գրառումը նշանակում է այնպիսի թիվ, որը հակադիր է -15 թվին: Քանի որ -15-ին հակադիր թիվը հավասար է 15-ին, ապա –(-15)-ը հավասար է 15-ին:Բնական թվերը, նրանց հակադիր թվերը և զրոն անվանում են  ամբողջ թվեր:







Կոորդինատային ուղղի վրա -4 թվին համապատասխանում է M(-4) կետը: Այդ կետի հեռավորությունը հաշվման սկզբից հավասար է 4 միավոր հատվածի: 4 թիվն անվանում են -4 թվի բացարձակ մեծություն: Ուրեմն, -4 թվի բացարձակ մեծությունը հավասար է 4-ի : Գրում են` |-4| = 4:2 թվի բացարձակ մեծությունը հավասար է 2-ի, քանի որ B(2) կետը հաշվման սկզբից հեռացած է 2 միավոր հատվածով: 0 թվի բացարձակ մեծությունը հավասար է 0-ի, քանի որ այդ կետը համընկնում է հաշվման սկզբին, այսինքն` նրանից հեռացած է 0 միավոր հատվածով, |0| = 0:Թվի բացարձակ մեծությունը բացասական լինել չի կարող: Դրական թվի և 0–ի բացարձակ մեծությունը հավասար է նույն թվին, իսկ բացասական թվի բացարձակ մեծությունը` հակադիր թվին:Օրինակ` |7| = 7, |-5| = 5, |0| = 0, |-7| = 7, |+6| = 6:
Առաջադրանք 1

Աստղանիշի փոխարեն տեղադրեք այնպիսի թիվ, որ ստացվի ստույգ հավասարություն`
-(-70) = *    -(+10) = *    -(-20) = *   -(+14) = *

-(-15) = *     -(+30) = *    -(-60) = *   -(-3) = *
Առաջադրանք 2

Աստղանիշի փոխարեն տեղադրեք այնպիսի թիվ, որ ստացվի ստույգ հավասարություն` (եթե հնարավոր է):

|-7| =*   |+30|=*   |-15| =*    |-24|=  *    |*|=0           |*|=3      

 |*|=10  |*|=-10       |*|=25                    |*|= -30               |*|=45 

 |*| + |10|=45        |*| + |-30|=60        |*| + |-21|=-87   



вторник, 29 сентября 2015 г.

29.09.2015թ թեման նորից կարդալ

Թեմա՝ , Ամբողջ թվեր,բացասական թվեր

Թվային առանցքը  0 թվով բաժանվում է երկու խմբերի՝ դրական և բացասական թվեր;
Դրական թվերը պայմանականորեն տեղադրենք 0-ից դեպի աջ,իսկ բացասական թվերը՝ 0-ից ձախ: 0 թիվը ո՛չ դրական է, ո՛չ բացասական:
Այլ կերպ կարող ենք գրել.
x>0 , ապա x-դրական թիվ է.
x<0 , ապա x-բացասական թիվ է.
x=0  ո՛չ դրական , ո՛չ բացասական:
Ամբողջ թվերը, դրանք այն թվերն են, որոնք չեն պարունակում կոտորակային մաս.
օրինակ՝ 1,3,40,-15,+24,...
0- ն համարվում է ամբողջ թիվ:
Ամբողջ դրական թվերը, դրանք բոլոր բնական թվերն են :
օրինակ՝ +1,+3,+5,6,10
Ամբողջ բացասական թվերը, դրանք բոլոր բնական թվերի հակադիր թվերն են:
օրինակ՝ +1-ի հակադիր թիվն է -1
                +5-ի հակադիր թիվն է -5
               +30-ի հակադիր թիվն է -30
              +21-ի հակադիր թիվն է -21

-1,-5,-30,-21- կոչվում են ամբողջ բացասական թվեր:

Առաջադրանք1
Թվերը  դասավորել աճման կարգով:
-3,+10,-5,0,-6,-10,+4,12,31,-58,+14:
Առաջադրանք  2
Թվերը  դասավորել նվազման  կարգով:
-12,+23, -17,-24,+6,8,-24,0,65,-45,84

Առաջադրանք 3
Տրված թվերից առանձնացրու՛ միայն ամբողջ թվերը

+2,-5,+1/2, 0 , -3.1/3, -10, +12/5 -6,7, +14,+25
Առաջադրանք 4
Պատասխանիր հետևյալ հարցերին
a ամբողջ թիվը 3-ից մեծ է:Արդյոք այն անպայման դրակա՞ն է:
b ամբողջ թիվը 3-ից փոքր  է:Արդյոք այն անպայման բացասական  է:
c-ամբողջ թիվը 0-ից փոքր է:Ճի՞շտ է,որ այն բացասական է:
d- ամբողջ թիվը -1 ից մեծ է :Ճի՞շտ է,որ այն բացասական է:
f-ամբողջ թիվը 1-ից փոքր է:Արդյո՞ք այն անպայման բացասական է:

Առաջադրանք 5
50 թիվը նախ մեծացրել են 25%-ով,ապա ստացված թիվը փոքրացրել 20%-ով:Ինչպիսի՞ թիվ է ստացվել ՝ 50-ից մե՞ծ,թե՞  փոքր:

Առաջադրանք 6*
Ցորենն աղալիս ստացվում է  նրա զանգվածի 75%-ի չափ ալյուր:Որքա՞ն  ցորեն պետք է աղալ375 կգ ալյուր ստանալու համար:



воскресенье, 27 сентября 2015 г.

28.09.2015թ ավելացված է

Թեմա՝ Ամփոփիչ աշխատանք
1.Գրի՛ր տառային արտահայտությունը
 a թվի կրկնապատիկը, b թվի եռապատիկը,  c թվի երկու երրորդը, a և c թվի տարբերությունը,  a և c թվի  գումարի կրկնապատիկը,  a,b,c թվերի արտադրյալը :


2.Հաշվի՛ր տառային արտահայտությունը.
(a-7)*8+(b-5)*4=                       a=7, b=5

3.Գրի՛ առ համեմատությունը/
 6-ը հարաբերում է 5-ին այնպես,ինչպես 2-ը հարաբերում է 5/3:
x- ը հարաբերում է 4 ին այնպես,ինչպես 3-ը հարաբերում է 5:

4.Գտի՛ր
100-ի 10%,-ը , 100%-ը
50-ի 20%- ը,  50%-ը
 Թիվ,որի  25%-ը լինի 100
 Թիվ,որի  75%-ը լինի 12

5.Քարտեզի վրա,որի մասշտաբը 1:10000000 է, Երանի և Թբիլիսիի հեռավորությունը  2սմ է:Որքա՞ն է իրական հեռավորությունը:

6.Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա,իսկ մյուսում՝ դրա 5/6-ը: Ընդամենը քանի՞ ուղևոր կաերկու վագոններում միասին:

7.Գտի՛ր
200-ի  10%, 20%, 50%, 45%
600-ի  30%, 50%, 100%
Թիվ,որի 25% լինի 20, 40, 100 , 60, 80
Թիվ,որի 50% լինի  100, 60, 80, 150,

8.Գտի՛ր համեմատության անհայտ անդամը
 x/10=15/30,     x/20= 4/5,   10/x= 5/1      7/30=x/45     18/30= 6/x

9.
Գնացքի մի վագոնում 105 ուղևոր կա,իսկ մյուսում՝ դրա 40% -ը: Ընդամենը քանի՞ ուղևոր կաերկու վագոններում միասին:





четверг, 24 сентября 2015 г.

24-25.09.2015թ

Թեմա՝ Դիագրամներ
Առաջադրանք 1
1:40000 մասշտաբով  քարտեզում երկու վայրերի միջև հեռավորությունը 5 սմ է:Քանի՞ կմ է այդ վայրերի միջև հեռավորությունը  տեղանքում:

Առաջադրանք 2
Մի գիրքը  արժե  1600 դրամ ,մյուսը՝ 2000դրամ:Առաջին գիրքը երկրորդ գրքից քանի՞ տոկոսով է էժան:
Առաջադրանք  3
Դասարանում կա 28 սովորող;Նրանցից 7 աղջիկ են,իսկ մնացածը՝ տղա:Արդյունքը ցույց տուր շրջանաձև դիագրամի տեսքով:

Առաջադրանք 4
Հաշվի՛ր
(2.3/8*1.1/3+1.3/5):(2.1/8-37.4/5:24)=

Առաջադրանք 5
Տուրիստն ավտոբուսով գնաց 210կմ, իսկ գնացքով՝ 150%-ով ավելի, քան ավտոբուսով: Որքա՞ն գնաց տուրիստը:
Առաջադրանք 6

170կգ բալը փռեցին չորանալու: Չորացնելուց հետո նրա զանգվածը պակասեց 80%-ով: Քանի՞ կիլոգրամ բալ ստացվեց չորացնելուց հետո:

вторник, 22 сентября 2015 г.

23.09.20152թ

Թեմա՝ Մասշտաբ


Երկրի մակերևույթի տեղամասերը թղթի վրա պատկերում են փոքրացրած տեսքով: Օրինակ, 1000 մ երկարությամբ հատվածը քարտեզի վրա պատկերում են 1սմ երկարությամբ հատվածով: Քանի որ 1000մ = 100000սմ, ապա քարտեզի յուրաքանչյուր հատված 100000 անգամ փոքր է տեղանքի համապատասխան հատվածից:

1:100000 թիվն անվանում են քարտեզի մասշտաբ: Ասում են, որ
քարտեզը գծված է մեկ հարյուր հազարերորդ մասշտաբով:




Առաջադրանք 1


Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը 7սմ է: Գտեք այդ քաղաքների հեավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:500000 է:


Առաջադրանք 2

Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 12սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:


Առաջադրանք 3

Առաջին օրը տուրիստն անցել է 24կմ, որը կազմում է ամբողջ ճանապարհի 2/10մասը: Որքա՞ն է ամբողջ ճանապարհը:


Առաջադրանք 4

Կրպակ բերեցին 650 կիլոգրամ վարունգ։ Առաջին գնորդը գնեց ամբողջ վարունգի 2 %-ը, իսկ երկրորդ գնորդը՝ ամբողջ վարունգի 3 %-ը։ Որքա՞ն վարունգ գնեցին երկու գնորդները միասին։

Առաջադրանք 5

Երկրաբաններն անցան 1890 կմ երկարությամբ ճանապարհ։ Ճանապարհի 10 %-ը նրանք թռան օդանավով, 60 %-ը՝ լողացին մակույկներով, իսկ մնացած մասն անցան ոտքով։ Երկրաբանները որքա՞ն ճանապարհ անցան ոտքով։

пятница, 18 сентября 2015 г.

18.09.2015թ

1.Աստղանիշները փոխարինեք թվաբանական նշաններով և դի՛ր փակագծեր,որ ստացվի ճիշտ հավասարություն.
29*11*17*7=4
6*2*10*13=2
23*5*21*7=8

2.Օգտվելով  գործողության  նշաններից և փակագծերից  չորս հատ 3 թվանշանով  ստացի՛ր 1,3,5,8,102:

3.Թվանշանների  միջև  դի՛ր գործողության նշաններ այնպես,որ արդյունքը ստացվի 100
ա.577682
 բ.965172

4.(1/8+3/5)x4/23+12/25:36/75=

среда, 16 сентября 2015 г.

17.09.2015թ

Առաջադրանք 1.
Պահեստում 2000կգ մթերք կար:Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի  40%-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30%-ը:Քանի՞  կգ մթերք մնաց պահեստում:

Առաջադրանք 2
Ապրանքի գինը 2000դրամից դարձավ 2500 դրամ :Քանի՞ տոկոսով բարձրացավ ապրանքի գինը:

Առաջադրանք 3
Աղջիկները դասարանի  աշակերտների ամբողջ քանակի 52% -ն են:Դասարանում կա 12 տղա;Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում;

Առաջադրանք 4
Որոշի՛ր,թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է.
ա.5 և 100     բ. 25 և 125       գ. 28 և 140     դ.4/5 և 40

Առաջադրանք 5
Դպրոցում կա 480 աշակերտ:Նրանց 35%-ը մասնակցել է մարզական մրցումներին:Աղջիկները մրցումների մասնակիցների 25%-ն են:Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին:

Առաջադրանք 6
Բանվորը 8 ժամ աշխատելու համար ստանում է 2500դրամ;Որքա՞ն գումար կստանա բանվորը 12 ժամ աշխատելու համար:

Առաջադրանք 7
Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
(9/25*5/18):6/35+(28/5:7/20)*15/4=

(3/4-1/2)*12/5+(7/6-5/12)*36/25=




вторник, 15 сентября 2015 г.

16.09.2015թ

Թեմա՝ Համեմատություն,հարաբերություն, տոկոս

1.Հետևյալ թվերից կազմի՛ր համեմատություն, եթե հնարավոր է.
ա.4,5,2,10                           բ.3,5,4,7                 գ. 15,9,3,5


2.Գտի՛ր այն թիվը,որի
 50 % հավասար է  20
 40 % հավասար է  60
 25%  հավասար է 100
 30% հավասար է  90
 20 %հավասար է 30


3.Ապրանքի գինը  100 դրամից դարձավ 150 դրամ:Քանի՞ տոկոսով բարձրացավ ապրանքի գինը:

4.Ապրանքի գինը  200 դրամից դարձավ 400 դրամ:Քանի՞ տոկոսով բարձրացավ ապրանքի գինը:

5.Ապրանքի գինը  500 դրամից դարձավ 400 դրամ:Քանի՞ տոկոսով իջեցրին ապրանքի գինը:

6.Ապրանքի գինը  1000 դրամից դարձավ 1800 դրամ:Քանի՞ տոկոսով բարձրացավ ապրանքի գինը:
7.Գիրքն ունի 250 էջ:Առաջին օրը տղան կարդաց գրքի 40% , երկրորդ օրը մնացածի՝ 20% , երրորդ օրը  մնացածի ՝ 50%, չորրորդ օրը մնացածի ՝ 35% :
ա.Քանի՞ էջ կարդաց տղան երկրորդ օրը;
բ.Քանի՞ էջ կարդաց տղան չորրորդ օրը:
գ.Քանի՞ էջ մնաց կարդալու երկրորդ օրից հետո:
դ.անի՞ էջ մնաց կարդալու չորրորդ օրից հետո:

8. միջին բարդության խնդիր  ցանկացողների համար

Կաթից ստացվում է 20% սերուցք,իսկ սերուցքից՝ 18%կարագ;Որքա՞ն կարագ կստացվի 50 կգ կաթից:


понедельник, 14 сентября 2015 г.

հատուկ կրթություն 6-րդ դասարան


.


Մաթեմատիկական վարժանք
Անհրաժեշտ է նկարներում բերված 4 առարկաներից ընտրել ավելորդը և բացատրել «ավելորդության» պատճառը։






















Գտի՛ր 11 տարբերություն



























Այս առաջադրանքի օգնությամբ սովորողները 

կվերհիշեն ամիսները։
Առաջադրանքի իմաստը՝ նկարների առաջին տառերի միջոցով կազմել բառեր.

mart_wm

april_1_wm



mayis_1_wm



hunis_1_wm

hulis_1_wm
ogostos_1_wm

september_1_wm

hoktember_1_wm

noyember_1_wm

dektember_1_wm

hunvar_1_wm

petrvar_1_wm





Գումարում և հանում մինչև 10
Ինտերակտիվ վարժանքների օգնությամբ մինչև 10 թվերի գումարման և հանման հմտություների ձևավորում:
 Ծրագրում ընդգրկված են մինչև 10 թվերի գումարման և հանման, հանման արտահայտություններ, որոնցից յուրաքանչյուրում կան բացակայող թվեր: Արտահայտության լուծման ընթացքում պետք է ընտրել այնպիսի թիվ, որը ճիշտ կլինի նաև խաչաձև արտահայտությունների համար: Խաչբառը համարվում է ճիշտ լուծված, եթե հորիզոնական և ուղղահայաց արտահայտությունները ճիշտ են:




Առաջադրանք 1

3+5=      2+6=              6+3=             4+2=        
5+5 =    6+4=                 7+2=           7+3=

Առաջադրանք 2
Բաց թողնված թվերը լրացրու

1,2,  ,  ,  ,  ,  ,  ,.9,10

Առաջադրանք 3
9-1=           10-2=        10-6=              9-6=       8-3=
7-6=            8-6=           9-8=           9-6=      10-5=
9-7=             8-3=         10-8=         10-9=    10-6=

Թվերի համեմատում մինչ10

Համեմատում ենք թվերը, մեզ թշջապատող առարկանների քանակը

Առաջադրանք 4
5 և 3,  4և 5,  8և 9  10 և0,  6 և8,  10 և 9

Առաջադրանք 5
Աննան ունի 3 փուչիկ ,իսկ Անին՝ 2 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:

Աննան ունի 9 փուչիկ ,իսկ Անին՝ 2 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 9փուչիկ ,իսկ Անին՝ 6 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:

Աննան ունի 3փուչիկ ,իսկ Անին՝ 8 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:

Աննան ունի 4փուչիկ ,իսկ Անին՝ 5 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:

Աննան ունի 2 փուչիկ ,իսկ Անին՝ 7 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:

Աննան ունի 3 փուչիկ ,իսկ Անին՝ 2 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:

Թվերի գումարում և հանում մինչև 20




Առաջադրանք  6
 Կատարի՛ր  հաշվում.
10+6=   10+5= 10+7=   10+8=     14+5=   17+2=
10+6=    9+8=   4+9=   6+10=     15+3=   15+4=
7+6=    6+9=   12+6=   13+7=     16+3=   12+6=

Առաջադրանք 7
Լրացրու՛ բաց թողնված թվերը

10,11,,,             ...19,20

Առաջադրանք 8
Հաշվի՛ր
20-3=    20-7=   20-8=  20-6=       19-3=              18-8=          17-6=
18-10=  19-15=   17-16=      17-9=    18-12=        20-14=           20-19=
Առաջադրանք  9
Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 5 մատիտ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 10

Աննան ունի 19մատիտ,իսկ Անին ունի 10 կոնֆետ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 11

Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 5 մատիտ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 12

Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 5 գրիչ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:

Առաջադրանք 13

Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 9 գնդակ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:

Առաջադրանք 14

Համեմատի՛ր թվերը
10 և 5   15 և 7   20 և 9   17 և 9   14 և 10    9 և 9, 12 և 15  , 12 և 20

Առաջադրանք 15

Խնդիր «Քաղցր անակնկալ
Յուրաքանչյուր շոկոլադե սալիկի միջուկի պարունակությունը պարզելու համար կատարիր մաթեմատիկական գործողությունները։ Այնուհետև արդյունքները ներկիր համապատասխան գույնով.

46 – բալ (կարմիր)
54 – կիվի (կանաչ)
37 – լիմոն (դեղին)
68 – հաղարջ (կապույտ)
75 – նարինջ (նարնջագույն)
83 – շոկոլադ (շագանակագույն)














Առաջադրանք 16

Քանի՞ տարեկան է Հսկան
Հսկան մի մեծ այգի ուներ։ Մի անգամ, իմանալով որ Հսկան տանը չէ, Հայկն ու Դավիթը մտան նրա այգի։ 
Նրանք իրենց գրպանները լցրեցին տարբեր մրգերով ու պատրաստվում էին դուրս գալ այգուց, երբ Հսկան վերադարձավ։ Բռնելով տղաներին, նա դատարկեց նրանց գրպաններն ու պայման դրեց. «Եթե դուք գուշակեք իմ տարիքը, ես ձեզ բաց կթողնեմ ու կհյուրասիրեմ, իսկ եթե ոչ, ապա վերջներդ եկել է»։

Առաջադրանք 17

Շարունակիր հաջորդականությունները

















Առաջադրանք 18

Յուրաքանչյուր փաթեթի վրա գրված է մի քանի թիվ։ Խնդրի իմաստը փաթեթների տակ գրված թվերը ստանալն է։ Դրա համար կարող ես փաթեթի վրա նշված թվերի միջև դնել «+», «-», «x» և «։» նշանները, ինչպես նաև այդ թվերը տեղերով փոխել։






четверг, 10 сентября 2015 г.

11.09.2015թ

Թեմա՝ Տոկոս
 Թվի 1 % ( տոկոս) ասելով , մենք կհասկանաք թվի 1/100 մասը:
Օրինակ ՝2%= 2/100 մաս
                 4%=4/100 մաս
                12%=12/100մաս


Առաջադրանք 1
Գտի՛ր 300 թվի  12%, 20%, 30%, 80%, 50%, 65%, 70%

Առաջադրանք 2
Ապրանքի գինը 3200 դրամ է: Այն բարձրացրեցին  25%-ով:
Որքա՞ն արժե ապրանքի նոր գինը:

Առաջադանք3
Ապրանքի գինը 6800 դրամ է: Այն զեղչեցին  25%-ով:
Որքա՞ն արժե ապրանքի նոր գինը:

Առաջադրանք 4
Կոտորակները գրի՛ր տոկոսի տեսքով:
1/4=                  4/5=                10/100=                1=            45/50=       60/25=    12/20=

Առաջադրանք 5

Այգեգործները այգուց առաջին օրը  հավաքեցին 400 կգ  խնձոր,իսկ երկրորդ օրը՝ 25% ով ավել,քան նախորդ օրը։Որքա՞ն խնձոր հավաեցին երկու օրը միասին։

Առաջադրանք 6
Գիրքը ունի 1000 էջ։Աննան առաջին օրը կարդաց գրքի  էջերի 30%-ը , իսկ երկրորդ օրը՝ մնացածի 40%;Քանի՞ էջ կարդաց Աննան երկու օրում և քանի՞ էջ  մնաց կարդալու։

среда, 9 сентября 2015 г.

09.09.2015թ

Դասարանական աշխատանք
Թեմա՝ տառային արտահայտություն
             հարաբերություններ
            համեմատություններ

Տնային աշխատանք
1. 3/10+4/15=                    6/20-4/15=            7/30-1/5        7/25+2/3=
3/10x12/27=   12/45x9/15=                   69/35:23/7=

2.Գրի՛ր տառային արտահայտությունները
ա. a և b թվերի գումարի քառապատիկը
բ. a-ի կրկնապատիկի  և c-ի եռապատիկի կիսագումարը
գ.   a և c գումարի և   հարաբերության  արտադրյալը:
դ.a -ի և b-ի կրկնապատիկների գումարը
3.Հաշվի՛ր տառային արտահայտության արժեքը.

(2a+6b)x2+(4a+5b):2=    ,եթե  a= 5, b=8

4.Տղան ուներ 3000 դրամ:Նա այդ գումարով խանութից գնեց միրգ,որը կազմում էր իր ունեցած գումարի  1/6 մասը, և տետր՝ 3/5 մասը:
1.Որքա՞ն գումար տվեց մրգին և տետրին:
2.Որքա՞ն գումար մնաց  տղայի մոտ:
3.Ստեղծի՛ր նոր հարց և լուծի՛ր:


вторник, 8 сентября 2015 г.

08.09.2015թ

1. Հաշվի՛ր.

1/10+3/5=        2/15+ 3/5=      12/20+3/4=      4/25+1/5=          15/36+1/6=
12/36*4/6=     3/25*5/30=          4/15*5/16=   36/15:9/20=            4/10:6=

2. Գրի՛ր.
a և b թվերի գումարի կրկնապատիկը,
a և b թվերի գումարի և տարբերության արտադրյալը ,
a -ի կրկնապատիկի  և c-ի քառապատիկի քանորդը,
a և b թվերի գումարի և c թվերի արտադրյալը

3.Ստուգի՛ր արդյոք  համեմատությու՞ն է.
3/10=7/21     4/15=4/10    3/21=5/35

4.Արշավականները առաջին օրը անցան ճանապարհի 1/3 մասը և մնաց երկրորդ օրվան անցնելու 600կմ:
Որքա՞ն ճանապարհ անցան առաջին օրը:
Որքա՞ն էր նրանց ընդհանուր երկու օրվա ճանապարհը:

5.Գտե՛ք տառի թվային արժեքը՝ օգտագործելով համեմատության հիմնական հատկությունը:

x/10=12/30 ,    5/x=25/50,     12/45= 4/x


воскресенье, 6 сентября 2015 г.

07.09.2015թ

1.Հաշվի՛ր.
3/4:4/5 =                  4/15:2/5=                 12/25:25/18 =               6:9/11=                    12/25:30=

7.4/5:5.1/5 =             9:1.1/17 =                   6.2/3:8=               7.4/5:5.1/5 =           3.1/6:2.3/8=

Թեմա՝ Համեմատություններ

Երկու հարաբերությունների հավասարությունը  անվանում են  համեմատություն՝
                                           a:b=x:y կամ՝ a/b=x/y
Օրինակ՝ 30:12 =5:2

a -ն և  y    անվանում են  համեմատության եզրային անդամներ,իսկ b և x՝  միջին անդամներ:
Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է համեմատության միջին անդամների արտադրյալին՝
                                     a*y=b*x

Առաջադրանք 1
Արդյոք համեմատությու՞ն է.
ա. 6:9=14:21            13:9=7:5          14:5=7:6
Առաջադրանք 2
Գրի՛ առ համեմատությունը.
6-ը հարաբերում է 5-ին այնպես,ինչպես 2-ը հարաբերում է 5/3-ի,:
 1-ը հրաբերում է 100-ինայնպես,ինչպես 10-ը հարաբերում է 1000-ին,
63-ը հարաբերում է 49-ին այնպես,ինչպես 45-ը հարաբերում է 35-ին,
2/7-ը հարաբերում է 5-ին այնես,ինչպես 4-ը հարաբերում է 70-ին;

Առաջադրանք 3
Գտե՛ք տառի թվային արժեքը՝ օգտագործելով համեմատության հիմնական հատկությունը:
ա. x /4=3/5    բ.19/3=y/18       գ.2:b=7:5     դ.6/7=x/10    ե.14:8=7/b
զ.3/16=15/x       է. 2x:7=21/25     ը.9/20=x/8

Առաջադրանք 4.
Գրի՛ երեք համեմատություններ,որոնց միջին անդամների արտադրյալը լինի ա.16, բ. 30:
Առաջադրանք 5.
Երեք գրքի դիմաց վճարել են 6900 դրամ:Առաջին գրքի դիմաց վճարել են այդ գումարի 3/10 մասը,իսկ երկրորդի՝ 6/10:
ա.Երկրորդ գիրքը քանի՞ դրամով է առաջինից թանկ
բ.Կազմի՛ր կազմի՛ր առաջին և երկրորդ գրքերի գների հարաբերությունը. Ի՞նիշչ է ցույց տալիս այդ հարաբերությունը.
գ.Որքա՞ն արժե երրորդ գիրքը:
դ. Կազմի՛ր հարց և լուծի՛ր.

пятница, 4 сентября 2015 г.

04.09.2015թ

 Հարաբերություններ

Տեսական նյութ

Մաթեմատիկական տեսակետից՝ հարաբերությունը երկու թվերի քանորդն է. բաժանելին 

կոչվում է հարաբերության նախորդ անդամ, բաժանարարը՝ հարաբերության հաջորդ անդամ, իսկ քանորդը՝ հարաբերություն։
Հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի անգամ է հարաբերության նախորդ անդամը մեծ հաջորդ անդամից կամ նրա որ մասն է։

Դիտարկենք մի օրինակ։

ABCD քառանկյան մակերեսը 6 քառ. սմ է, իսկ ABC եռանկյան մակերեսը՝4 քառ. սմ։ Քանի՞ անգամ է ABCD քառանկյան մակերեսը մեծ ABC եռանկյան մակերեսից, 
ABC եռանկյան մակերեսը ABCD քառանկյան մակերեսի ո՞ր մասն է։
Խնդիրը լուծելու համար պետք է կազմել 6 և 4, ինչպես նաև 4 և 6 թվերի հարաբերությունները՝ 4/6 կամ  6/4:

Առաջադրանք 1.
ABC եռանկյան պարագիծը 64 սմ է, իսկ DEF եռանկյանը՝ 36 սմ։

 Գտե՛ք ABC եռանկյան պարագծի հարաբերությունը DEF եռանկյան

պարագծին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։

Առաջադրանք 2
Գտի՛ր.
3-ի և 5-ի հարաբերությունը
12-ի և 1/4-ի հարաբերությունը
24-ի և 5/6-ի հարաբերությունը
1/2-ի և 3/5-ի հարաբերությունը
3.1/2-ի և 4.2/3-ի հարաբերությունը
20-ի և 30-ի հարաբերությունը
14/25-ի և 1/5-ի հարաբերությունը
12/20-ի և 4-ի հարաբերությունը
1/21-ի և 1/7-ի հարաբերությունը

Առաջադրանք 3

50 կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85 կգ սպիտակ ներկը՝
123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։

Առաջադրանք 4
Երեք բնական թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ
երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։
Գտե՛ք այդ թվերը։

Առաջադրանք 5
Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել
գերանը 7 մասի բաժանելու համար:

среда, 2 сентября 2015 г.

03.09.2015թ օրվա լրացուցիչ խնդիրներ

1.. Գերազանցիկ Հակոբը և ծույլիկ Վաչիկը կազմում էին նվազագույն 5-անիշ թիվ, որը կազմված էր իրարից տարբեր զույգ թվանշաններով: Հակոբը իր թիվը կազմեց ճիշտ, իսկ Վաչիկը սխալվեց: Բայց պարզվեց, որ Վաչիկի կազմած թվի և ճիշտ պատասխանի տարբերությունը 100-ից փոքր է: Ի±նչ թվեր էին կազմել Հակոբը և Վաչիկը:

2
. Փոստի աշխատողը վաճառքի համար ստացավ մի քանի կապույտ ծրար` յուրաքանչյուրում 100 հատ: 10 ծրարը նա հաշվում է 10վ-ում: Քանի± վարկյանում նա կարող է հաշվել 60 ծրարը, իսկ 90-ը-?:

3) Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.
ա) 3 a + 386,
բ) 27 ։ a + 96 ։ a,
գ) (17 – a) 3,
 դ) (6 a + 3) a:

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)
4) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
ա) 3 a + 5 b,
բ) 10 (a + b) ։ 3,
գ) (a – b) 4 + a b,
դ) 95 ։ b + 49 ։ a,
ե) (a – 7) 8 + (b 5) 4,
զ) (a – 7) (b 5)։
5) a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի
արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25ի։
6) Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով,
թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.
ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ
ամբողջ ութ տասնհինգերորդ,
բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու
ամբողջ երեք յոթերորդ,
գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ
երեք քառորդով,
դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ
երկու հինգերորդի։

7) Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման
156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր
արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։
8).Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի
քանի միանման կոստյում՝ օգտագործելով
ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։


02.09.2015թ Տառային արտահայտություններ