Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 4 июля 2014 г.

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

1. Ուսումնասիրեք կրթության, մասնավորապես հանրակրթության ոլորտի օրենսդրությունը` կրթության իրավուքնի և հանրակրթության ոլորտի  օրենսդրական կարգավորման տեսանկյունից.
  • ՀՀ Սահմանադրությունը
  • Կրթության մասին ՀՀ օրենքը
  • Հանրակրթության մասին ՀՀ օրենքը
  • Լեզվի մասին ՀՀ օրենքը
  •  Կրթության մասին
  • Հանրակրթության մասին
ՀՀ հանրակրթության մասին օրենքը ընդունվել է 2009 թվականի հուլիսի 10-ին:
Համեմատեք հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները երկու օրենքներում.
·      Ո՞ր սկզբունքներն են ընդհանուր։
·      Ի՞նչ է փոխվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում (որն ավելի ուշ է ընդունվել), ի՞նչ է ավելացել կամ պակասել։ Ի՞նչ եք կարծում,  ինչո՞ւ։
·      Ի՞նչ կփոխվի մեր կրթական համակարգում հանրակրթության մասին օրենքում առաջարկվող նոր փոփոխություններով։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

ՀՀ կրթության մասին օրենքը ընդունվել է 1999թվականին:
ՀՀ հանրակրթության մասին օրենքը ընդունվել է 2009 թվականի հուլիսի 10-ին:
Համաձայն ՀՀ  Սահմանադրության մեկնաբանման կրթությունն անձի, հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակամղված է գիտելիքների պահպանելուն, և դրանք նոր սերունդներին փոխանցելուն:
Համեմատական տանելով այդ երկու օրենքներում ակնհայտ կերպով երևում է, որ ՀՀ կրթության  մասին օրենքը ավելի լայն է, կետերը ավելի ընդհանուր են, իսկ ՀՀ  հանրակրթության մասին օրենքը էլ ավելի մասնավորեցված է` հիմնականում վերաբերում է անհատին, մարդուն, յուրաքանչյուր քաղաքացուն (անկախ ազգային պատկանելիությունից):
Հանրակթության մասին օրենքում ավելացել են հետևյալ կետերը.
  • ՀՀ-ում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:
  • Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:
  • Կրոնական գործունեությունը և քարոզչությունն  ուսումնական հաստատություններում  արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  • ՀՀ -ում հանրակթությունն իրակացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի  պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  • ՀՀ-ն ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է իրականացվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  • ՀՀ-ը ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:
Հանրակրթության մասին օրենքը ավելի պարզունակ է, և հասանելի յուրաքանչյուր անհատի, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ստանալ հիմնական կրթություն և դաստիարակություն: Հանրակրթության մասին օրենքում  նաև պաշտպանված են  ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի  ազատ մտածելակերպի, մտա­վոր, հոգևոր, ֆիզիկա­կան եւ սոցիալական զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը, ինք­նուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթության նախապատրաստմանը:
Հանրակրթության մասին օրենքում հայ եկեղեցու դերը շեշտադրված չէ:
Հանրակրթության մասին օրենքում արտացոլվում է նաև  ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննա­դատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռք­բեր­ման եւ կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը:
Կարծում եմ օրենքի փոփոխություններն ուղղված են յուրաքանչյուր քաղաքացուն կրթությունը հասանելի դարձնելու,կյանքում օգտագործելու և ճիշտ անհատ ձևավորելու նպատակով:
2. Ուսումնասիրեք կրթության լեզվի մասին դրույթները հետևյալ օրենքներում
  • Կրթության մասին
  • Հանրակրթության մասին
  • Լեզվի մասին
Ի՞նչ փոփոխություններ եք նկատում, մասնավորապես` «միջազգային կրթական ծրագրերի» կամ «օտարալեզու դպրոցների» հետ կապված:
Ի՞նչ եք կարծում, դրանք վտանգո՞ւմ են հայոց լեզվի դերը կամ երեխաների լեզվամտածողությունը, թե՞ ոչ:
ՀՀ առաջի օրենքներից մեկը 1993 թվականին ընդունված  «Լեզվիմասին»ՀՀ օրենքն էԱյդ փաստն ինքնին վկայում է խնդրի կարևորության մասին:

Կարծում եմ՝ ճիշտ է դպրոցներում խորացնել օտար լեզվի ուսուցումը, դնել ամուր հիմքերի վրա, բայց հիմնական կրթության պարտադիր լեզուն պետք է լինի հայերենը:Յուրաքանչյուր սովորող,անձ պետք է կարևորի իր մայրենի լեզուն և չմտածի,որ օտար լեզուն իր աշխատանքի, իր գործունեության մեջ ավելի մեծ դեր է խաղում,քան գրագետ հայերենի իմացությունը:

«Լեզվի մասին» օրենքում նշվում է, որ.
ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակար­գերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Հայաս­տանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրա­կրթա­կան ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
«ՀՀ տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն ՀՀ կառա­վա­րությունը:»:  Հանրակրթության ոլորտում միջազգային ծրագրերի իրականացման առանձնահատ­կությունները սահման­վում են Հարակրթության մասին ՀՀօրենքով։
Հ Հ բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխ­նի­կական եւ բարձրա­գույն ուսումնական հաստատութ­յուն­ներում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պա­րտադիր են:
Հայրենադարձների, փախստա­կան­ների, ՀՀ տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություն­ները եւ ուսուցումը իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Հանրակրթության մասին օրենքում լեզվի մասին նշվում է, որ.
. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել եւ օտար լեզուներով կրթու­թ­յուն կազմակերպել բացառապես ՀՀ կառավարության որոշումով։ Ուսումնական հաս­տատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետա­կան կառավարման լիազորված մարմինը եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաս­տատմանը։
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատու­թ­յուն­ները, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սո­վո­րող ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրա­կրթության պետական չափորոշիչին համապատասխան։
Կարևորվում է հատկապես այն փաստը, որ ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը ուսւոմնական հաստատություններում  կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով, բայց հայերենի պարտադիր ուսուցմամբ: Կարևորվում է նաև այն փաստը, որ  միջազգային ծրագրեր կարող են իրականցնել և օտարալեզու ուսումնական հաստատությունները կարող են հիմնվել  միայն ՀՀ կառավարության որոշմամբ: Իհարկե լավ է ունենալ օտարալեզու դպրոցներ, քանի որ դրանք կապեր են հաստատում նաև այլ երկրների կրթական հաստատությունների հետ և իրականացնում են փոխանակման ծրագրեր, իսկ ահա մյուս կողմից էլ ներմուծվում է օտարամոլությունը, ոը ցանկացած տեղում վտանգում է ազգային ինքնորոշմանը: Նպատակահարմար է օտարալեզու դպրոցներ ունենալ, բայց հայերենի պարտադիր ուսուցմամբ:
3.        Ուսումնասիրե՛ք  ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մաս­նակիցների (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող) իրավունք­ներն ու պարտականությունները («Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»):
·      Ի՞նչ կհավելեիք այդ իրավունքներում և պարտականություններում։

Կհավելեի, որ ծնողը պետք է ոչ միայն հարգանքի դրսևորում դաստիարակի իր երեխայի մեջ` մանկավարժների նկատմամբ, այլև ինքն էլ պարտավորվի հարգել մանկավարժների իրավունքները:Յուրաքանչյուր ծնող ոչ միայն պետք է տիրապետի իր իրավունքները,այլ նաև՝ դիմացինի,տվյալ դեպքում մանկավարժական աշխատողի  իրավունքները:
  • Ձեր մասնագիտական փորձից հիշեք ծնողների կամ աշակերտների հետ բարդ փոխհարաբերությունների դեպք կամ օրինակ, որոնք այս կամ այն իրավունքի կամ պարտականության խախտում են պարունակում։ Հիմնավորե՛ք։
    Նման դեպքերի ականատես ռայժմ չեմ եղել մեր կրթահամալիրում,սակայն չեմ բացառում ոչ մի դեպք:
4.
        Ուսումնասիրե՛ք  ուսուցչի՝ որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակցի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:
·      Հիշեք Ձեր (կամ Ձեր գործընկերների) մասնագիտական իրավունքների խախտման օրինակ։  Ձեր կարծիքով այն ինչպե՞ս է հնարավոր կանխել կամ վերականգնել։
·      Եթե հնարավոր լիներ ուսուցչի երդման արարողություն մտցնել, երդման տեքստում ի՞նչ կարևոր դրույթներ կառաջարկեիք  (մինչև 10 տող)։
Օրենքի և «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգի»  համաձայն ուսուցչի մասնակցությունը վերապատրաստումներին և իրավունք է, և պարտավորություն, քանի որ «մանկավարժական աշխատողը պարտավոր է հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ» (հոդված 27, կետ 15):Սակայն ատեսատավորման համար պետք է պահպանել ժամկետը:Ատեստավորովող ուսուցիչը նախապես պետք է իմանա դրա մասին և նախապտրաստվի, ազատվի որոշ աշխատանքներից,այն աշխատանքներից,որոնք ֆիզիկական կամ ժամանակատար աշխատանք են պահանջում:Սահմանաված ժամկետը պետք է համընկնի աշխատանքների քանակի հետ:Մանկավարժը պետք է կատարի հետազոտում,ոչ թե՝ պարզապես ծանոթանա և կարծիք կազմի:

Ուսւոցչի երդում հասկացողությունը լավ չեմ պատկերացնում,քանի որ  եթե մարդ որոշել է կրթել ու կատարում է սրտանց ,ապա  երդում տալու կարիք չի ունենա:Բառը կփոխարինեի ՝ որպես մանկավարժին բնորոշ հատկություններ:
1.Լինել համբերատար
2.Սիրել և հարգել սովորողին,համարել իրեն սովորողների  ավագ ընկեր
3.Չհամարել  իր դերի կարևորությունը միայն  պարապմունքի ժամանակ,այլ՝ երեխայի  կյանքում իր կատարած գործունեության ժամանակ:
4.
Մշտապես զբաղվել ինքնակրթությամբ և ինքնազարգացմամբ:
5.Երեխաների հետ աշխատելիս հետևել յուրաքանչյուրի հոգեբանական և տարիքային առանձնահատկությանը:
5.
       Ուսումնասիրե՛ք  երեխայի իրավունքների մասին փաստաթղթերը՝ երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեըի տեսանկյունից:
  «Երեխայի իրավունքների մասին» միջազգային հռչակագիրը
  «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը»
·      Ձեր կարծիքը՝ «Ինչպե՞ս են պաշտպանվում երեխայի իրավունքները մեր կրթահամալիրում»։
·      Կրթահամալիրում իրականացվում է ներառական կրթություն։ Նշեք այդ աշխատանքում մի քանի ձեռքբերում և բացթողում (դժվարություն)։
 Երեխայի իրավունքները մեր կրթահմալիրում չափից ավելի են պաշտպանված,սակայն՝ ոչ հատուկ սովորողներինը: մեր սովորողները լավ գիտեն իրենց իրավունքները: Նրանք իրենց լավ են զգում կրթահամալիրում, որովհետև թե՛ ուսուցիչների, և՛ թե տնօրինության կողմից պաշտպանված են:Սակայն սովորողը պետք է նաև իմանա դիմացինի իրավունքները,որպեսզի՝ անկախ իր կամքից, չոտնահարի:Դեմ եմ լիարժեք ազատությանը,քանի որ այն բերում է մինչև անգամ դիմացինին ոտնահարելուն:
Ներառական կրթական միջավայր ձևավորելու լավագույն գրավականը համագործակցային միջավայրի ստեղծումն է ինչպես դասարանում, այնպես էլ դասարանից դուրս, երբ կրթական գործընթացը կազմակերպվում և իրականացվում է ոչ միայն տվյալ ուսումնական առարկան դասավանդող ուսուցչի, այլև դասարանի բոլոր աշակերտների, անհրաժեշտության դեպքում նրանց ծնողների, հատուկ մանկավարժների, հոգեբանների  ներգրավմամբ:
Իմ ամենամեծ ձեռք բերումը  համարում եմ այն,որ կարողանում եմ առանց կաշկանդվելու  աշխատել հատուկ կարիք ունեցող  սովորողների հետ, տալ  հետաքրքրություն իրեն շրջապատող առարկանների  նկատմամբ:
Համարում եմ, որ  կրթահամալիրը չունի լիարժեք պայմաններ,որպեսզի  իրագործվի  ներառական կրթություն:

0 коммент.:

Отправить комментарий