Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 27 января 2014 г.

Բլոգն՝ որպես ուսումնական ձեռնարկ 5-6-րդ դասարաններում

           







2013
թ-ի սեպտեմբերի 1-ից  ստանձել եմ նոր կոչում՝ բլոգավար:
Բլոգը ինձ համար մի միջավայր է, որտեղ  կարողանում եմ ազատ  մտածել, ստեղծագործել, հետազոտել 
և ամենակարևորը լինել հեղինակ ՝  տարբերվելով  բոլորից:Սակայն մինչ բլոգ ունենալը, յուրաքանչյուր ( դասավանդող) բլոգավար պետք է ձևակերպի իր  ուսումնական բլոգի սահմանումը:
Այժմ ես ձևակերպեմ իմ բլոգի սահմանումը:

Սահմանում: Այն բլոգները, որոնք օգտագործվում են սովորողի կողմից դասաժամին և տանը,  այդ բլոգները կոչվում են   ուսումնական :Նրանք կարող են հանդես գալ՝  որպես ուսումնական ձեռնարկներ:
Ակնհայտ է,որ յուրաքանչյուր միջավայր պետք է ունենա իր կանոնները և պահանջվող կետերը:Այժմ առանձնացնեմ այն կետերը, որոնք բլոգը կդարձնեն ուսումնական:

Բլոգի թեորեմ:Որպեսզի բլոգը լինի ուսումնական , անհրաժեշտ է և բավարարոր բլոգը պարունակի թեմատիկ ուսումնական  (hեղինակային) նյութեր տվյալ բնագավառից , մանկավարժական ( հեղինակային) հոդվածներ, պարբերաբար այցեր սովորողի կողմից:

Ապացույց: Թեորեմն ապացուցենք հակասող ենթադրությամբ:
Ենթադրենք  Բլոգավարը ենթադրում է, որ ստեղծել է  ուսումնական  բլոգ, սակայն չունի բլոգում ուսումնական նյութեր:Սովորողը այցելում է բլոգ ու փորձում  է բլոգի միջոցով գրել  դասավանդողի առաջարկած որևէ նախագիծ:Սակայն այցելելով տվյալ բլոգ չի կարողանում գտնել ուսումնական փաթեթ, այդտեղից հետևությունոր հաջորդ անգամ նա քայլ չի անի և օգնություն չի փնտրի  տվյալ բլոգից:Իսկ եթե բլոգում սովորողի կողմից այցեր չլինի, բլոգը ուսումնական միջավայր չի լինի:
Եկանք այն գաղափարին, որ ուսումնական նյութերը պահանջվող պայման է:
Նման կերպ կարելի է ապացուցել մյուս կետը:

Հետևելով իմ ձևակերպած թեորեմի կետերին, կարողացա իմ բլոգը դարձնել
մաթեմատիկայի ուսումնական ձեռնարկ:


Ուսումնական ձեռնարկը ստեղծել ենք սովորողների հետ համատեղ` հաշվի առնելով նրանց կարողությունները ինչպես նաև՝ առարկայի հանրակրթական  ծրագիրըՈւսումնական   ձեռնարկում  կարևորել եմ  նյութի տեսական մասը: Նշեմ, որ այն այլընտրանքային է, քանի որ, բացի հանրակրթական դասագրքի թեմաներից և առաջադրանքներից, առանձնացրել եմ այլ կայքերից  թեմային բնորոշող առաջադրանքներ և խնդիրներ, նախագծեր, ինչպես նաև ցանկը  համալրել են սովորողների  կողմից առաջարկած այլ առաջադրանքները:
Այժմ բլոգն ունի երկու կարևոր՝  մաթեմատիկա 5, մաթեմատիկա 6  ենթաբաժինները:
Սովորողները իմ օգնությամբ նույնպես ունեն իրենց բլոգում մաթեմատիկայի ուսումնական ձեռնարկ ,բայց իրենց դեպքում առաջադրանքները ներկայացված են իրենց լուծումներով, օրինակ՝  Իսախանյան ՆարեկԱվետիսյան Ռոման,Անուշ Թադևոսյան
      5-
րդ դասարան:


Ուսումնական բլոգն օգտագործվում է յուրաքանչյուր դասաժամի առավելագույն 20 րոպեն:
Այդ ընթացքում սովորողը մեկ անգամ ևս ուսումնասիրում է նյութը (եթե կարիք ունի) ու կատարում պահանջված առաջադրանքը:
















Առաջադրանքը ստուգվում է տեղում՝ առանց սովորողի ներկայությամբ, բայց սովորողի մասնկացությամբ,քանի որ, բլոգը  բաց տարածք է և ունի  comment-բաժին, որտեղ սովորողը ստանում է իր հարցերի պատասխանները կամ լրացուցիչ առաջադրանքները:


իմ Ենթաբաժնի կանոնները:


1.Ենթաբաժինը պետք է թարմացվի յուրաքանչյուր մասնագիտական  դասաժամից առաջ:
 2.Տեղադրված նյութը պետք լինի մատչելի, հասանել բոլորին, հատկապես՝ բացակա    սովորողին: Տե՛ս այստեղ:
3.Նյութը հնարավորություն պետք  է ունենա պատճենահանել( copy-past ), որպեսզի սովորողն իր բլոգում նույնպես ունենա  պահանջվող նյութը:

Բլոգն՝ որպես ձեռնարկ, առանձնահատկությունները:


1.Աշխատանքը հասանելի է բոլորին: Այն կարող է օգտագործել ոչ միայն մեր դպրոցի սովորողները, այլ նաև՝ այլ դպրոցի սովորողները և ուսուցիչները:

2.Դասավանդողի և սովորողի աշխատանքը հնարավոր է տեսնել և վերահսկել  ամենուրեք և ամեն վայրկյան:

3.Սովորողը կարող է ազատ կարծիք հայտնել՝ նայելով  մեկ այլ սովորողի աշխատանքը:

4.Այն կարող է ծառայել՝ որպես հեռավար ուսոցում, ինչպես նաև` կրկնուսույց:

Բլոգն՝ որպես ձեռնարկ, արդյունքը:


1.Բլոգն ունի 23000-ից ավել մուտք` այսինքն պահանջվող է:
2.Առաջադրանքները ունեն իրենց պատասխանները՝այսինքն մատչելի է:







0 коммент.:

Отправить комментарий