Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 10 января 2014 г.

Դիջիպատում 2013-2014 թ.










Այս անգամ դիջիտեքից
 դիջիտեք շրջանը  իսկապես իրադարձային  և ձեռք բերումների շրջանն էր:Այս շրջանում  ինձ համար կարևոր  ձեռք բերում էր ճամփորությունները՝  սովորողների  և  դասավանդողների հետ:Մինչ  այդ, այդքան լավ չգիտեի մեր երկրի  և հարևան երկրի  պատմամշակութային  վայրերը, ճամբարական կյանքը, երբեք չէի երգել եկեղեցում ու այդքան հոգևոր ուժ չէի ստացել: Ծանոթացա և սովորեցի  մեր ազգային պարերն ու երգերը, ինչի համար շնորհակալ եմ Արշակին: 


Հաջորդ հաղթանակս համարում եմ իմ բլոգի վարելը, երկար ժամանակ ունեի,  բայց չէի կարողանում  լիարժեք կարևորել: Հիմա հասկանում եմ,որ բլոգ ունենալը դեռ ոչինչ է,պետք կարողանալ վարել  և ներկայացնել: Սովորողների համար բացել եմ ուսումնական բլոգներ (5,6-րդ դասարանների համար):Իմ բլոգում կարևորում եմ մաթեմատիկա 5,  մաթեմատիկա6  բաժինները, քանի որ այդ բաժիններում ստեղծել եմ սովորողների հետ, սովորողների համար էլեկտրոնային  գիրք-տետր:Հաջորդ կարևոր բաժինը բարձրագույն մաթեմատիկան է, որտեղ ընդգրկված են այն առաջադրանքները, որոնք որպես՝ մաթեմատիկ, ինձ հետաքրիր են: Այն համարում եմ իմ ինքնակրթման կենտրոնը:

Այս տարի ավելի շոշափելի իրագործել եմ այլընտրանքային դպրոց գաղափարը` ստեղծելով առարկայական նախագծեր: Սովորողների  հետ միասին կատարել ենք չորս նախագիծ՝ Հին և ժամանակակից թվերՀամաչափությունը մաթեմատիկայում և արվեստումՍովորենք չափել՝ հաղթահարելով բարձրությունըՏոկոսի գաղափարըԿազմակերպել եմ 5 առցանց դասեր. Առցանց դաս 1 ,  Առցանց դաս2  ,  Առցանց դաս3 , Առցանց դաս ,Առցանց դաս5 , որոնք ունեցել են 1000 և ավել մուտք, և 70 և ավել comment:

Կազմակերպել եմ նոր դպրոցում առավոտյան ընդհանուր պարապմունքեր. ընդհանուր պարապմունք 1 , ընդհանուր պարապմունք 2  ,ընդհանուր պարապմունք 3 ...:
<<Դասարան անիվների վրա >>  նախագծի շրջանակում ճամփորդել եմ Մարտունիի շրջան՝ գյուղ Վարդենիկ:
2014թ-ին գլխավոր անելիքս  համարում եմ այն, որ այնպես աշխատեմ  վերջին տարին չլինի:



0 коммент.:

Отправить комментарий