Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 27 января 2014 г.

Բլոգն՝ որպես ուսումնական ձեռնարկ 5-6-րդ դասարաններում

           







2013
թ-ի սեպտեմբերի 1-ից  ստանձել եմ նոր կոչում՝ բլոգավար:
Բլոգը ինձ համար մի միջավայր է, որտեղ  կարողանում եմ ազատ  մտածել, ստեղծագործել, հետազոտել 
և ամենակարևորը լինել հեղինակ ՝  տարբերվելով  բոլորից:Սակայն մինչ բլոգ ունենալը, յուրաքանչյուր ( դասավանդող) բլոգավար պետք է ձևակերպի իր  ուսումնական բլոգի սահմանումը:
Այժմ ես ձևակերպեմ իմ բլոգի սահմանումը:

Սահմանում: Այն բլոգները, որոնք օգտագործվում են սովորողի կողմից դասաժամին և տանը,  այդ բլոգները կոչվում են   ուսումնական :Նրանք կարող են հանդես գալ՝  որպես ուսումնական ձեռնարկներ:
Ակնհայտ է,որ յուրաքանչյուր միջավայր պետք է ունենա իր կանոնները և պահանջվող կետերը:Այժմ առանձնացնեմ այն կետերը, որոնք բլոգը կդարձնեն ուսումնական:

Բլոգի թեորեմ:Որպեսզի բլոգը լինի ուսումնական , անհրաժեշտ է և բավարարոր բլոգը պարունակի թեմատիկ ուսումնական  (hեղինակային) նյութեր տվյալ բնագավառից , մանկավարժական ( հեղինակային) հոդվածներ, պարբերաբար այցեր սովորողի կողմից:

Ապացույց: Թեորեմն ապացուցենք հակասող ենթադրությամբ:
Ենթադրենք  Բլոգավարը ենթադրում է, որ ստեղծել է  ուսումնական  բլոգ, սակայն չունի բլոգում ուսումնական նյութեր:Սովորողը այցելում է բլոգ ու փորձում  է բլոգի միջոցով գրել  դասավանդողի առաջարկած որևէ նախագիծ:Սակայն այցելելով տվյալ բլոգ չի կարողանում գտնել ուսումնական փաթեթ, այդտեղից հետևությունոր հաջորդ անգամ նա քայլ չի անի և օգնություն չի փնտրի  տվյալ բլոգից:Իսկ եթե բլոգում սովորողի կողմից այցեր չլինի, բլոգը ուսումնական միջավայր չի լինի:
Եկանք այն գաղափարին, որ ուսումնական նյութերը պահանջվող պայման է:
Նման կերպ կարելի է ապացուցել մյուս կետը:

Հետևելով իմ ձևակերպած թեորեմի կետերին, կարողացա իմ բլոգը դարձնել
մաթեմատիկայի ուսումնական ձեռնարկ:


Ուսումնական ձեռնարկը ստեղծել ենք սովորողների հետ համատեղ` հաշվի առնելով նրանց կարողությունները ինչպես նաև՝ առարկայի հանրակրթական  ծրագիրըՈւսումնական   ձեռնարկում  կարևորել եմ  նյութի տեսական մասը: Նշեմ, որ այն այլընտրանքային է, քանի որ, բացի հանրակրթական դասագրքի թեմաներից և առաջադրանքներից, առանձնացրել եմ այլ կայքերից  թեմային բնորոշող առաջադրանքներ և խնդիրներ, նախագծեր, ինչպես նաև ցանկը  համալրել են սովորողների  կողմից առաջարկած այլ առաջադրանքները:
Այժմ բլոգն ունի երկու կարևոր՝  մաթեմատիկա 5, մաթեմատիկա 6  ենթաբաժինները:
Սովորողները իմ օգնությամբ նույնպես ունեն իրենց բլոգում մաթեմատիկայի ուսումնական ձեռնարկ ,բայց իրենց դեպքում առաջադրանքները ներկայացված են իրենց լուծումներով, օրինակ՝  Իսախանյան ՆարեկԱվետիսյան Ռոման,Անուշ Թադևոսյան
      5-
րդ դասարան:


Ուսումնական բլոգն օգտագործվում է յուրաքանչյուր դասաժամի առավելագույն 20 րոպեն:
Այդ ընթացքում սովորողը մեկ անգամ ևս ուսումնասիրում է նյութը (եթե կարիք ունի) ու կատարում պահանջված առաջադրանքը:
















Առաջադրանքը ստուգվում է տեղում՝ առանց սովորողի ներկայությամբ, բայց սովորողի մասնկացությամբ,քանի որ, բլոգը  բաց տարածք է և ունի  comment-բաժին, որտեղ սովորողը ստանում է իր հարցերի պատասխանները կամ լրացուցիչ առաջադրանքները:


իմ Ենթաբաժնի կանոնները:


1.Ենթաբաժինը պետք է թարմացվի յուրաքանչյուր մասնագիտական  դասաժամից առաջ:
 2.Տեղադրված նյութը պետք լինի մատչելի, հասանել բոլորին, հատկապես՝ բացակա    սովորողին: Տե՛ս այստեղ:
3.Նյութը հնարավորություն պետք  է ունենա պատճենահանել( copy-past ), որպեսզի սովորողն իր բլոգում նույնպես ունենա  պահանջվող նյութը:

Բլոգն՝ որպես ձեռնարկ, առանձնահատկությունները:


1.Աշխատանքը հասանելի է բոլորին: Այն կարող է օգտագործել ոչ միայն մեր դպրոցի սովորողները, այլ նաև՝ այլ դպրոցի սովորողները և ուսուցիչները:

2.Դասավանդողի և սովորողի աշխատանքը հնարավոր է տեսնել և վերահսկել  ամենուրեք և ամեն վայրկյան:

3.Սովորողը կարող է ազատ կարծիք հայտնել՝ նայելով  մեկ այլ սովորողի աշխատանքը:

4.Այն կարող է ծառայել՝ որպես հեռավար ուսոցում, ինչպես նաև` կրկնուսույց:

Բլոգն՝ որպես ձեռնարկ, արդյունքը:


1.Բլոգն ունի 23000-ից ավել մուտք` այսինքն պահանջվող է:
2.Առաջադրանքները ունեն իրենց պատասխանները՝այսինքն մատչելի է:







среда, 22 января 2014 г.

Logic problems-Տրամաբանական խնդիրներ





1.Մի  անձրևոտ օր տղան, իր մայրիկի, հայրիկի և պապիկ  հետ գնաց զբոսնելու:Նրանցից ոչ -ոք գլխարկ չուներ,սակայն երբ տուն եկան բոլորի մազերը չէր,որ թրջվել էր:Այդ ինչպե՞ս 
պատահեց:

2.Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 400դրամ, երեխայի տոմսը 100դրամով  ավելի էժան է: Որքա՞ն դրամ պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

3.Մայրիկը գնեց16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ
երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ  Մարիամը:

4.Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր
գումարը ստացվեց  23: Քանի՞ անգամ է նա գցել 6-ը:


5.40 րոպե տևողությամբ դասը սկսվեց11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ 
մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։ 


6..Նկարում պատկերված է 4 երկրաչափական մարմիններ,որոնք համարակալված են լատինատառերով՝  a,b,c,d:  Առանձնացրե՛ք այն երեք երկրաչափական պատկերները,որոնք  իրար միացնելիս  հնարավոր է ստանալ    քառակուսի:



   





четверг, 16 января 2014 г.

Լուցկիներով խնդիրներ

1.
Լուցկու մեկ հատիկ տեղափոխի՛ր և ստացիր ճիշտ հավասարություն;


2.Լուցկու մեկ հատիկ տեղափոխի՛ր և ստացիր ճիշտ հավասարություն:

3.Լուցկու մեկ հատիկ տեղափոխի՛ր և ստացիր ճիշտ հավասարություն:





среда, 15 января 2014 г.

Խնդիր. Բնական թվերի վերաբերյալ

n^n-n^2+n-1 արտահայտությունը հնարավոր է բաժանել առանց մնացորդի (n-1)^2 վրա, երբ n>1:

пятница, 10 января 2014 г.

Դիջիպատում 2013-2014 թ.










Այս անգամ դիջիտեքից
 դիջիտեք շրջանը  իսկապես իրադարձային  և ձեռք բերումների շրջանն էր:Այս շրջանում  ինձ համար կարևոր  ձեռք բերում էր ճամփորությունները՝  սովորողների  և  դասավանդողների հետ:Մինչ  այդ, այդքան լավ չգիտեի մեր երկրի  և հարևան երկրի  պատմամշակութային  վայրերը, ճամբարական կյանքը, երբեք չէի երգել եկեղեցում ու այդքան հոգևոր ուժ չէի ստացել: Ծանոթացա և սովորեցի  մեր ազգային պարերն ու երգերը, ինչի համար շնորհակալ եմ Արշակին: 


Հաջորդ հաղթանակս համարում եմ իմ բլոգի վարելը, երկար ժամանակ ունեի,  բայց չէի կարողանում  լիարժեք կարևորել: Հիմա հասկանում եմ,որ բլոգ ունենալը դեռ ոչինչ է,պետք կարողանալ վարել  և ներկայացնել: Սովորողների համար բացել եմ ուսումնական բլոգներ (5,6-րդ դասարանների համար):Իմ բլոգում կարևորում եմ մաթեմատիկա 5,  մաթեմատիկա6  բաժինները, քանի որ այդ բաժիններում ստեղծել եմ սովորողների հետ, սովորողների համար էլեկտրոնային  գիրք-տետր:Հաջորդ կարևոր բաժինը բարձրագույն մաթեմատիկան է, որտեղ ընդգրկված են այն առաջադրանքները, որոնք որպես՝ մաթեմատիկ, ինձ հետաքրիր են: Այն համարում եմ իմ ինքնակրթման կենտրոնը:

Այս տարի ավելի շոշափելի իրագործել եմ այլընտրանքային դպրոց գաղափարը` ստեղծելով առարկայական նախագծեր: Սովորողների  հետ միասին կատարել ենք չորս նախագիծ՝ Հին և ժամանակակից թվերՀամաչափությունը մաթեմատիկայում և արվեստումՍովորենք չափել՝ հաղթահարելով բարձրությունըՏոկոսի գաղափարըԿազմակերպել եմ 5 առցանց դասեր. Առցանց դաս 1 ,  Առցանց դաս2  ,  Առցանց դաս3 , Առցանց դաս ,Առցանց դաս5 , որոնք ունեցել են 1000 և ավել մուտք, և 70 և ավել comment:

Կազմակերպել եմ նոր դպրոցում առավոտյան ընդհանուր պարապմունքեր. ընդհանուր պարապմունք 1 , ընդհանուր պարապմունք 2  ,ընդհանուր պարապմունք 3 ...:
<<Դասարան անիվների վրա >>  նախագծի շրջանակում ճամփորդել եմ Մարտունիի շրջան՝ գյուղ Վարդենիկ:
2014թ-ին գլխավոր անելիքս  համարում եմ այն, որ այնպես աշխատեմ  վերջին տարին չլինի: