Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

вторник, 30 сентября 2014 г.

Գնահատման համակարգ

Գնահատման համակարգ

Գնահատումը իրականցվում է դասավանդողի կողմից՝ 10 միավորանոց հետևյալ սանդղակով:

Դասարանական աշխատանք ( բանավոր,  գրավոր  աշխատանք)- 2 միավոր

Խմբային աշխատանք-  1 միավոր

Առցանց քննարկումների մասնակցություն-1 միավոր

Ուսումնական թղթապանակի կամ բլոգի օգտագործում-1 միավոր

Լրացուցիչ  աշխատանքի կատարում ( հետազոտական աշխատանք)-2 միավոր

Թեմատիկ ստուգում- 2 միավոր

Մասնակցություն օլիմպիադաներին- 1 միավոր


Դասարանական աշխատանք

Ընդգրկում է սովորողի կարգապահ ներկայությունը դասին, նրա մասնակցությունը բանավոր եւ գրավոր առաջադրանքների կատարմանը: Գնահատանիշը գրանցվում է էլեկտրոնային մատյանում:
Լրացուցիչ աշխատանք.

 Ընթացիկ նյութի ամրապնդման եւ վարժանքի համար տրվող առաջադրանք: Բովանդակային առումով ունի
կոնկրետ ուղղվածություն, կատարման համար շատ ժամանակ չի պահանջում (մինչեւ 30 րոպե): Սովորողը վարժությունների և խնդիրների պատասխանները ուղարկում է դասավանդողի էլ. հասցեին:

Խմբային աշխատանք. 
Խմբային աշխատանքի ժամանակ լավագույն խմբի անդամները և ամենաակտիվ մասնակիցը ստանում են 1 միավոր:
Ուսումնական թղթապանակի կամ բլոգի օգտագործում

Ուսումնական թղթապանակում, բլոգում տեղադրվում են էլեկտրոնային
կատարված տնային, դասարանային, ինքնուրույն, թեմատիկ աշխատանքները, սովորողի հեղինակային ուսումնական նյութերը,
ֆիլմերը, ներկայացումները, հաշվետվությունները: Կիսամյակի վերջում ըստ թղթապանակի կամ բլոգի պարունակության սովորողը
ստանում է անհրաժեշտ միավորը:

Թեմատիկ ստուգումներ
(մինչև 4 հատ կիսամյակի ընթացքում). առաջադրանքները ուղղված են ավարտված թեմայի յուրացմանստուգմանը: Աշխատանքի կատարման համար տրվում է մինչեւ երկու ժամ: Աշխատանքը կատարվում է էլեկտրոնային կամ թղթային
եղանակով: Գնահատում է դասավանդողը:
Գործնական աշխատանք.

 Սովորողը համակարգչային ծրագրերի միջոցով պատրաստում է ուսումնական նյութեր, նկարներ,
ներկայացումներ: Գնահատում է դասավանդողը:
Կիսամյակային գնահատնիշը ստացվում է բոլոր գնահատանիշների միջին թվաբանականից, իսկ տարեկանը` կիսամյակային գնահատանիշերի միջին թվաբանականից` նախապատվությունը տալով երկրորդ կիսամյակին:

понедельник, 22 сентября 2014 г.

Առցանց դաս

1.
 Գրապահարանում իրար կողք դրված են 2 գրքեր: Քանի ՞  էջ կա առաջին գրքի առաջին էջի  և երկրորդ  գրքի վերջին էջի միջև:

2.
Սեղանին մի ձող է դրված, փորձի'ր ստանալ եռանկյուն ` առանց ձողը կոտրելու:

3.
Գտի՛ր օրինաչափությունը և գրիր հաջորդ բառը։
Բադ,կաղամբ,լար,սար,մատիտ,...,
4.
Նկարում պատկերված է 4 երկրաչափական մարմիններ,որոնք համարակալված են լատինատառերով՝  a,b,c,d:  Առանձնացրե՛ք այն երեք երկրաչափական պատկերները,որոնք  իրար միացնելիս  հնարավոր է ստանալ    քառակուսի:
5.
Ունենք 1,2,3,4,5 թվեր և  5 հատ << +>> թվաբանական  նշանը:
Նշանը այնպես տեղադրեք,որ ստանաք ճիշտ հավասարություն,առանց  թվերի տեղերը խախտելու:
1 2 3 4 5 = 5 4 3 2 1:

пятница, 19 сентября 2014 г.

Սեպտեմբերի 22-26 պարապմունքների բաց նախագիծ

 Առցանց մաթեմատիկա և                        ինֆորմատիկա

Նախագծի ուսուցման նպատակն է


Սովորողների մոտ զարգացնել  տրամաբանական և լեզվաբանական մտածողություն, ինքնուրույն ( առանց դասավանդողի միջամտության)  աշխատելու, եզրակացություններ անելու և մաթեմատիկական լեզվով շփվելու և հասկանանալու  կուլտուրայի ձևավորում։

Մասնակից սովորողների  խմբերը

Մասնակցում  են  7,9 դասարանի սովորողները

Նախագծի տևողությունը  

Ամբողջ ուսւոմնական տարի

Ընթացքը

Սովորողները իրենց ուսումնական դաշտում՝բլոգում, google-drive-ում, ուսումնասիրում են անհրաժեշտ թեման,կատարում հետազոտություններ ( առաջադրանքները հասկանալու և լուծումներ առաջարկելու տեսքով),հարցադրումներ կատարում տվյալ թեմայով,ընդ որում, անհրաժեշտ է,որ հարցադրումներին լուծում առաջարկի հենց ինքը՝ սովորողը ։Դասավանդողի դերը՝ հսկել, որ սովորողները ճիշտ ճանապարհով մոտենան առաջադրանքի լուծմանը։

Արդյունքը

Համակարգչային ծրագրերի տիրապետում, հետազոտական աշխատանքների կարողության զարգացում,ինքնուրույն իր ուսումնական փաթեթը ստեղծելու ունակություն։

пятница, 4 июля 2014 г.

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

1. Ուսումնասիրեք կրթության, մասնավորապես հանրակրթության ոլորտի օրենսդրությունը` կրթության իրավուքնի և հանրակրթության ոլորտի  օրենսդրական կարգավորման տեսանկյունից.
  • ՀՀ Սահմանադրությունը
  • Կրթության մասին ՀՀ օրենքը
  • Հանրակրթության մասին ՀՀ օրենքը
  • Լեզվի մասին ՀՀ օրենքը
  •  Կրթության մասին
  • Հանրակրթության մասին
ՀՀ հանրակրթության մասին օրենքը ընդունվել է 2009 թվականի հուլիսի 10-ին:
Համեմատեք հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները երկու օրենքներում.
·      Ո՞ր սկզբունքներն են ընդհանուր։
·      Ի՞նչ է փոխվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում (որն ավելի ուշ է ընդունվել), ի՞նչ է ավելացել կամ պակասել։ Ի՞նչ եք կարծում,  ինչո՞ւ։
·      Ի՞նչ կփոխվի մեր կրթական համակարգում հանրակրթության մասին օրենքում առաջարկվող նոր փոփոխություններով։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

ՀՀ կրթության մասին օրենքը ընդունվել է 1999թվականին:
ՀՀ հանրակրթության մասին օրենքը ընդունվել է 2009 թվականի հուլիսի 10-ին:
Համաձայն ՀՀ  Սահմանադրության մեկնաբանման կրթությունն անձի, հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակամղված է գիտելիքների պահպանելուն, և դրանք նոր սերունդներին փոխանցելուն:
Համեմատական տանելով այդ երկու օրենքներում ակնհայտ կերպով երևում է, որ ՀՀ կրթության  մասին օրենքը ավելի լայն է, կետերը ավելի ընդհանուր են, իսկ ՀՀ  հանրակրթության մասին օրենքը էլ ավելի մասնավորեցված է` հիմնականում վերաբերում է անհատին, մարդուն, յուրաքանչյուր քաղաքացուն (անկախ ազգային պատկանելիությունից):
Հանրակթության մասին օրենքում ավելացել են հետևյալ կետերը.
  • ՀՀ-ում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:
  • Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:
  • Կրոնական գործունեությունը և քարոզչությունն  ուսումնական հաստատություններում  արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  • ՀՀ -ում հանրակթությունն իրակացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի  պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  • ՀՀ-ն ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է իրականացվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
  • ՀՀ-ը ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը:
Հանրակրթության մասին օրենքը ավելի պարզունակ է, և հասանելի յուրաքանչյուր անհատի, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ստանալ հիմնական կրթություն և դաստիարակություն: Հանրակրթության մասին օրենքում  նաև պաշտպանված են  ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի  ազատ մտածելակերպի, մտա­վոր, հոգևոր, ֆիզիկա­կան եւ սոցիալական զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը, ինք­նուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթության նախապատրաստմանը:
Հանրակրթության մասին օրենքում հայ եկեղեցու դերը շեշտադրված չէ:
Հանրակրթության մասին օրենքում արտացոլվում է նաև  ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննա­դատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռք­բեր­ման եւ կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը:
Կարծում եմ օրենքի փոփոխություններն ուղղված են յուրաքանչյուր քաղաքացուն կրթությունը հասանելի դարձնելու,կյանքում օգտագործելու և ճիշտ անհատ ձևավորելու նպատակով:
2. Ուսումնասիրեք կրթության լեզվի մասին դրույթները հետևյալ օրենքներում
  • Կրթության մասին
  • Հանրակրթության մասին
  • Լեզվի մասին
Ի՞նչ փոփոխություններ եք նկատում, մասնավորապես` «միջազգային կրթական ծրագրերի» կամ «օտարալեզու դպրոցների» հետ կապված:
Ի՞նչ եք կարծում, դրանք վտանգո՞ւմ են հայոց լեզվի դերը կամ երեխաների լեզվամտածողությունը, թե՞ ոչ:
ՀՀ առաջի օրենքներից մեկը 1993 թվականին ընդունված  «Լեզվիմասին»ՀՀ օրենքն էԱյդ փաստն ինքնին վկայում է խնդրի կարևորության մասին:

Կարծում եմ՝ ճիշտ է դպրոցներում խորացնել օտար լեզվի ուսուցումը, դնել ամուր հիմքերի վրա, բայց հիմնական կրթության պարտադիր լեզուն պետք է լինի հայերենը:Յուրաքանչյուր սովորող,անձ պետք է կարևորի իր մայրենի լեզուն և չմտածի,որ օտար լեզուն իր աշխատանքի, իր գործունեության մեջ ավելի մեծ դեր է խաղում,քան գրագետ հայերենի իմացությունը:

«Լեզվի մասին» օրենքում նշվում է, որ.
ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակար­գերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Հայաս­տանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրա­կրթա­կան ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
«ՀՀ տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն ՀՀ կառա­վա­րությունը:»:  Հանրակրթության ոլորտում միջազգային ծրագրերի իրականացման առանձնահատ­կությունները սահման­վում են Հարակրթության մասին ՀՀօրենքով։
Հ Հ բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխ­նի­կական եւ բարձրա­գույն ուսումնական հաստատութ­յուն­ներում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պա­րտադիր են:
Հայրենադարձների, փախստա­կան­ների, ՀՀ տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություն­ները եւ ուսուցումը իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Հանրակրթության մասին օրենքում լեզվի մասին նշվում է, որ.
. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել եւ օտար լեզուներով կրթու­թ­յուն կազմակերպել բացառապես ՀՀ կառավարության որոշումով։ Ուսումնական հաս­տատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետա­կան կառավարման լիազորված մարմինը եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաս­տատմանը։
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատու­թ­յուն­ները, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սո­վո­րող ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրա­կրթության պետական չափորոշիչին համապատասխան։
Կարևորվում է հատկապես այն փաստը, որ ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը ուսւոմնական հաստատություններում  կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով, բայց հայերենի պարտադիր ուսուցմամբ: Կարևորվում է նաև այն փաստը, որ  միջազգային ծրագրեր կարող են իրականցնել և օտարալեզու ուսումնական հաստատությունները կարող են հիմնվել  միայն ՀՀ կառավարության որոշմամբ: Իհարկե լավ է ունենալ օտարալեզու դպրոցներ, քանի որ դրանք կապեր են հաստատում նաև այլ երկրների կրթական հաստատությունների հետ և իրականացնում են փոխանակման ծրագրեր, իսկ ահա մյուս կողմից էլ ներմուծվում է օտարամոլությունը, ոը ցանկացած տեղում վտանգում է ազգային ինքնորոշմանը: Նպատակահարմար է օտարալեզու դպրոցներ ունենալ, բայց հայերենի պարտադիր ուսուցմամբ:
3.        Ուսումնասիրե՛ք  ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մաս­նակիցների (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող) իրավունք­ներն ու պարտականությունները («Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»):
·      Ի՞նչ կհավելեիք այդ իրավունքներում և պարտականություններում։

Կհավելեի, որ ծնողը պետք է ոչ միայն հարգանքի դրսևորում դաստիարակի իր երեխայի մեջ` մանկավարժների նկատմամբ, այլև ինքն էլ պարտավորվի հարգել մանկավարժների իրավունքները:Յուրաքանչյուր ծնող ոչ միայն պետք է տիրապետի իր իրավունքները,այլ նաև՝ դիմացինի,տվյալ դեպքում մանկավարժական աշխատողի  իրավունքները:
  • Ձեր մասնագիտական փորձից հիշեք ծնողների կամ աշակերտների հետ բարդ փոխհարաբերությունների դեպք կամ օրինակ, որոնք այս կամ այն իրավունքի կամ պարտականության խախտում են պարունակում։ Հիմնավորե՛ք։
    Նման դեպքերի ականատես ռայժմ չեմ եղել մեր կրթահամալիրում,սակայն չեմ բացառում ոչ մի դեպք:
4.
        Ուսումնասիրե՛ք  ուսուցչի՝ որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակցի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:
·      Հիշեք Ձեր (կամ Ձեր գործընկերների) մասնագիտական իրավունքների խախտման օրինակ։  Ձեր կարծիքով այն ինչպե՞ս է հնարավոր կանխել կամ վերականգնել։
·      Եթե հնարավոր լիներ ուսուցչի երդման արարողություն մտցնել, երդման տեքստում ի՞նչ կարևոր դրույթներ կառաջարկեիք  (մինչև 10 տող)։
Օրենքի և «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգի»  համաձայն ուսուցչի մասնակցությունը վերապատրաստումներին և իրավունք է, և պարտավորություն, քանի որ «մանկավարժական աշխատողը պարտավոր է հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ» (հոդված 27, կետ 15):Սակայն ատեսատավորման համար պետք է պահպանել ժամկետը:Ատեստավորովող ուսուցիչը նախապես պետք է իմանա դրա մասին և նախապտրաստվի, ազատվի որոշ աշխատանքներից,այն աշխատանքներից,որոնք ֆիզիկական կամ ժամանակատար աշխատանք են պահանջում:Սահմանաված ժամկետը պետք է համընկնի աշխատանքների քանակի հետ:Մանկավարժը պետք է կատարի հետազոտում,ոչ թե՝ պարզապես ծանոթանա և կարծիք կազմի:

Ուսւոցչի երդում հասկացողությունը լավ չեմ պատկերացնում,քանի որ  եթե մարդ որոշել է կրթել ու կատարում է սրտանց ,ապա  երդում տալու կարիք չի ունենա:Բառը կփոխարինեի ՝ որպես մանկավարժին բնորոշ հատկություններ:
1.Լինել համբերատար
2.Սիրել և հարգել սովորողին,համարել իրեն սովորողների  ավագ ընկեր
3.Չհամարել  իր դերի կարևորությունը միայն  պարապմունքի ժամանակ,այլ՝ երեխայի  կյանքում իր կատարած գործունեության ժամանակ:
4.
Մշտապես զբաղվել ինքնակրթությամբ և ինքնազարգացմամբ:
5.Երեխաների հետ աշխատելիս հետևել յուրաքանչյուրի հոգեբանական և տարիքային առանձնահատկությանը:
5.
       Ուսումնասիրե՛ք  երեխայի իրավունքների մասին փաստաթղթերը՝ երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեըի տեսանկյունից:
  «Երեխայի իրավունքների մասին» միջազգային հռչակագիրը
  «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը»
·      Ձեր կարծիքը՝ «Ինչպե՞ս են պաշտպանվում երեխայի իրավունքները մեր կրթահամալիրում»։
·      Կրթահամալիրում իրականացվում է ներառական կրթություն։ Նշեք այդ աշխատանքում մի քանի ձեռքբերում և բացթողում (դժվարություն)։
 Երեխայի իրավունքները մեր կրթահմալիրում չափից ավելի են պաշտպանված,սակայն՝ ոչ հատուկ սովորողներինը: մեր սովորողները լավ գիտեն իրենց իրավունքները: Նրանք իրենց լավ են զգում կրթահամալիրում, որովհետև թե՛ ուսուցիչների, և՛ թե տնօրինության կողմից պաշտպանված են:Սակայն սովորողը պետք է նաև իմանա դիմացինի իրավունքները,որպեսզի՝ անկախ իր կամքից, չոտնահարի:Դեմ եմ լիարժեք ազատությանը,քանի որ այն բերում է մինչև անգամ դիմացինին ոտնահարելուն:
Ներառական կրթական միջավայր ձևավորելու լավագույն գրավականը համագործակցային միջավայրի ստեղծումն է ինչպես դասարանում, այնպես էլ դասարանից դուրս, երբ կրթական գործընթացը կազմակերպվում և իրականացվում է ոչ միայն տվյալ ուսումնական առարկան դասավանդող ուսուցչի, այլև դասարանի բոլոր աշակերտների, անհրաժեշտության դեպքում նրանց ծնողների, հատուկ մանկավարժների, հոգեբանների  ներգրավմամբ:
Իմ ամենամեծ ձեռք բերումը  համարում եմ այն,որ կարողանում եմ առանց կաշկանդվելու  աշխատել հատուկ կարիք ունեցող  սովորողների հետ, տալ  հետաքրքրություն իրեն շրջապատող առարկանների  նկատմամբ:
Համարում եմ, որ  կրթահամալիրը չունի լիարժեք պայմաններ,որպեսզի  իրագործվի  ներառական կրթություն:

понедельник, 30 июня 2014 г.

Վերապատրաստում 2014

Տեսադաս

·         Էկրանի վիդեոձայնագրում

·         Անհրաժեշտության դեպքում՝ ձայնային ուղեկցում

·         Անհրաժեշտության դեպքում՝ մոնտաժ


Պատրաստել տեսադաս՝ տեքստի կոդավորման փոփոխությունը /ANSI-ից Unicode կամ հակառակը/:
Տե՛ս այստեղ


 Մոնտաժային աշխատանք

Մոնտաժային ծրագիր

Առաջադրանքներ

Պատրաստել ֆիլմ՝ օգտագործելով.

             վիդեոներ և ֆոտոներ

             երաժշտություն և խոսք

             ձայնի և երաժշտության համադրություն /ձայնի և երաշտության բարձրությունները պետք է փոփոխվի ժամանակի ընթացքում/

             տիտրեր

             անցումներ և էֆեկտներ

Տե՛ս այստեղ


 Ցուցադրության պատրաստում

Առաջադրանք
Microsoft Office PowerPoint ծրագրի /կամ որևէ այլ ցուցադրություն պատրաստելու ծագրի/ օգնությամբ հավաքել ցուցադրություն /պրեզենտացիա, ներկայացում/.
·         Ցուցադրությունը պետք է բաղկացած լինի ամենաքիչը 10 սլայդից
·         Նկարների կամ այլ օբյեկտների վրա կիրառել անիմացիաներ
·         Օգտագործել սլայդերի տարբեր անցումներ
·         Սլայդերից մեկի կամ մի քանիսի վրա օգտագործել ձայնային հնարքներ
·         Տեղադրել վիդեոյի հղում
·         Տեղադրել որևէ վիդեոնյութ /այս անգամ՝ ոչ հղումի տեսքով/
·         Տեղադրված լինեն հղումներ բառերի և նախադասությունների վրա
·         Տեղադրված լինեն հղումներ պատկերների վրա
·         Ցուցադրությունը պետք է ունենա բովանդակություն՝ որևէ թեմայով, որը օգտագործելու եք դասավանդման ընթացքում
·         Վերջում անպայման նշված լինի հեղինակի անուն-ազգանունը, տարեթիվը, դպրոցը
 Մաթեմատիկական խնդիրների փաթեթ,որը պատրաստվել է PowerPoint ծրագրով

տե՛ս այստեղ
Microsoft Word
Առաջադրանքներ
Ընտրում եք որևէ տեքստ, որի վրա կատարում եք հետևյալ փոփոխությունները.
1.      Փոխել հեքիաթի պարբերությունների գույները /ըստ Ձեր ցանկության/
2.      Փոխել հեքիաթի պարբերությունների չափերը
3.      Փոխել էջի եզրային բացակները՝ top` 1.25, bottom` 1.35, left` 1.5, right` 1.5
4.      Փոխել էջի հետին ֆոնի գույնը՝ ըստ Ձեր ցանկության
5.      Տեղադրել այն  կայքի հղում, որեղից վերցրել եք նյութը՝ բառի, նախադասության և պարբերության վրա
6.      Ամբողջ տեքստի մեջ բոլոր «և» տառերը փոխել «123» թվով
7.      Էջի վրա Watermark-ի ձևով գրել Ձեր անուն-ազգանունը
8.      Էջերը համարակալել
9.       Բոլոր էջերի ստորին հատվածներում տեղադրել նյութի հեղինակի անուն-ազգանունը և վերնագիրը
Աշխատանքը կարող ես տեսնել  այստեղ

Smart Notebook 
Smart Notebook ծրագրի օգնությամբ պատրաստել ինտերակտիվ դասը, որը․ 
 լինի ակտիվ 
ունենա որևէ թեմայով ուղղվածություն  Իր մեջ ներառի որքան հնարավոր է շատ ակտիվ ֆլեշներ /ծրագրի
հնարավորությունների կիրառում/ Activaty Builder գործիքի կիրառում 
 Օգտագործված լինեն հղումներ 
Դասի մեջ տեղադրված լինի վիդեո, որը կբացվի հենց smart-ում 
 Օգտագործել դասի ներսում ինտերնետ բրաուզեր և ամրապնդել հղումը 
 Օգտագործել հեղինակային նկարներ 

Օգտագործել ձայն, երաժշտություն


Նկարչական ծրագիր, ֆոտոների մշակում
Նկարչական որևէ ծրագրով նկարների ստեղծում։
 Օգտագործում եք ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ գույներ,
մատիտներ, վրձիններ, առանձին օբյեկտներ, ներմուծված նկարներ
 Պատրաստել Ձեր դպրոցների ենթակայքի գլխապատկեր՝
օգտագործելով կա՛մ Ձեր աշակերտների, կա՛մ Ձեր ֆոտոները՝ 1000 x
159 պիքսել և 118.11 պիքսել/սմ ռեզոլյուցիայով:
Վերջնական աշխատանքները ուղարկել երեք ֆորմատներով՝ jpeg, png,
gif








воскресенье, 22 июня 2014 г.

Հունիսի 2-21-ի անհատական հաշվետվությունը

Մասնակցությունն ուսումնական ճամբարին

Հունսիս 3-6  ներառյալ ,   14  ճամբարականների հետ, գնացել եմ Ստեփանավան  ճամբարի:
        Հունիսի  9- ին,  իմ ջոկատի հետ ( 6-1 դասարանի հետ)  մասնակցել ենք  ճանապարհի մաքրում    ծրագրին:

        Հունիսի  10-ին,  մի խումբ ճամբարականներով,  Օպերայում կազմակերպել     ենք   մարզական խաղեր, բուկլետների բաժանում 
    
          Հունիսի 11-ին ֆիլմի դիտում

           Հունիսի 12-ին կազմակերպել եմ ինտելեկտուալ խաղ,որին բացի իմ ջոկատի մասնակիցներից եղել են նաև  այլ դպրոցից եկած ճամբարականներ:
 
  • Մասնակցությունը «Բանգլադեշյան պլեներ 2014-ին», ստուգատես-փառատոներից յուրաքանչյուրին
  Մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքներին ,ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել  հատկապես  պարերի ժամանակ:
Մասնակցել եմ թարգմանական ստուգատեսներին,,կինո- ֆոտո, թատերական՝ որպես հանդիսատես:

           Ուսումնական  բլոգի աշխատանքը
 Ուսումնական բլոգը գործում է ամբողջ ուսումնական տարվա շրջանում,ունի այս պահին 34424 այցելու:պարունակում է ուսումնական տարվա  աշխատանքները,<<online>> կապ ունի բոլոր սովորողների բլեգների հետ:
http://suziehakobyan.blogspot.com/p/blog-page_30.html
  • Մասնակցությունը 2014-2015 ուստարվա ընդունելության աշխատանքին

  • Բուկլետների բաժանում Ստեփանավանում,Օպերայի  բակում:


  • ինքնակրթություն
Կարդում եմ   <<The Man Who Loved Only Numbers>>   Գրել է ՝ Poul Hoffman:
Կարդում եմ անգլերեն տարբերակով:
  Հեղինակ՝ Ռիչարդ Բրենսոն -Ամեն ինչ գրողի ծոցը,սկսիր և արա