Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

понедельник, 9 декабря 2013 г.

Համաչափություն մաթեմատիկայում և արվեստում



AB հատվածի O միջնակետը այլ կերպ անվանում են այդ հատվածի համաչափության կենտրոն, իսկ նրա A և B ծայրակետերը անվանում են համաչափ O կետի նկատմամբ:
ABCD ուղղանկյան մեջ տանենք AC և BD հատվածները (ուղղանկյան անկյունագծերը): Այդ հատվածների հատման O կետը կիսում է դրանք: Այդ պատճառով ուղղանկյան A գագաթը համաչափ է C գագաթին O կետի նկատմամբ, իսկ B գագաթը համաչափ է D գագաթին O կետի նկատմամբ: Ընդհանրապես, այդ ուղղանկյան ցանկացած x կետի համար կգտնվի y կետ այդ նույն ուղղանկյունից, որը համաչափ է նրան O կետի նկատմամբ: Ասում են, որ O կետը ABCD ուղղանկյան համաչափության կենտրոնն է, իսկ ABCD ուղղանկյունը համաչափ է O կետի նկատմամբ:
Ընդհանրապես, պատկերը անվանում են համաչափ O կետի նկատմամբ, եթե այդ պատկերի յուրաքանչյուր X կետի համար կգտնվի այդ պատկերի Y կետ, որը համաչափ է X-ին O կետի նկատմամբ : Այդ դեպքում O կետը անվանում են պատկերի համաչափության կենտրոն:
Շրջանագծի կենտրոնը նրա համաչափության կենտրոնն է, քանի որ շրջանագծի ցանկացած X կետ համաչափ է իրեն տրամագծորեն հակադիր Y կետին կենտրոնի նկատմամբ:





Նյու Յորքի նկարչուհի Ջուդիթ Բրաունը (Judith Braun) ստեղծում է արվեստի զարմանահրաշ ստեղծագործություններ մատներով՝ չօգտագործելով որեւէ գործիքի եւ օգնող սարքի: Ջուդիթ Բրաունի նկարներն ունեն յուրահատուկ ներքին ռիթմ: Բրաունի գրաֆիկական աշխատանքների հիմնական սկզբունքը պատկերների երկկողմանի իդեալական համաչափությունն է:

Իր աշխատանքների բովանդակությունը նա բնութագրում է որպես
աբստրակցիա, << որի ազատությունը գտնվում է նեղ շրջանակի մեջ >>:

0 коммент.:

Отправить комментарий