Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

среда, 27 ноября 2013 г.

Պյութագորասի գուշակությունները

Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի անունը հիշելիս անմիջապես տեղափոխվում ենք դպրոցական տարիներ.

Պյութագորասի թեորեմը թերևս նրա պահպանված ու մեզ փոխանցված ամենահայտնի գործն է: Սակայն կա մի այլ աշխատանք, որին «տուրք է տվել» Դավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստասիրութեան» երկրում: խոսքը Պյութագորասի թվերի միստիկայի մասին է:
Դարեր շարունակ մարդիկ ապագան գուշակելու համար ստեղծել են զանազան համակարգեր: Պյութագորասը նույնպես բացառություն չէ: Իր մեթոդով նա թափանցում է ապագա` խորհուրդ վերագրելով թվերին ու վերծանելով դրանք:
Պյութագորասի այս համակարգը հիմնված է ռեինկարնացիայի (տարբեր մարմիններում հոգու և նրա կյանքի վերամարմնավորման) գաղափարի վրա: Այս մեթոդը գուշակողի ծննդից տրված ուժն ու հնարավորությունները որոշելու միջոց է: Կյանքի ուղին համընկնում է այն առաքելության հետ, ինչով մարդն այս կյանք է գալիս, և այն որոշվում է` ծննդյան տարեթիվն ու օրն իրար գումարելով: Ցանկացած մարդու դրական ու բացասական հատկությունների մանրամասն վերլուծության ամբողջությունը բերում է պյութագորասյան մեթոդով կազմված քառակուսուն, որում գրանցված են մեկից ինը թվերը:
Օրինակ` ենթադրենք, որ մարդը ծնվել է 1940 թ. փետրվարի 29-ին: Այս թվերը գրանցում ենք մեկ տողում.
29 02 1940 (1)
Դրանք գումարվում են իրար.
2 + 9 + 0 + 2 + 1 + 9 + 4 + 0 = 27
Ստացված երկնիշ թվի նիշերն իրար ենք գումարում` 2+7=9, և արդյունքը գրում իրար տակ` հետևյալ տեսքով.
29.02.1940
27 9 (2)
Հիմա, ստորին շարքի առաջին թվից հանում ենք վերին շարքի առաջին թվի առաջին նիշը` բազմապատկած 2-ով: Ստացվում է հետևյալը`
27 – 2 X 2 = 23
եվ այս թվի հետ կատարում ենք վերջին թվաբանական գործողությունը. երկնիշ 23 թվի նիշերն իրար ենք գումարում և ստացվածն ավելացնում աղյուսակին: Այսպես`
29.02.1940
27..9. 23 5
Վերջին քայլը` նշված շարքերից 0-ների ջնջումն է.
29.2.194
27.9.23 5 (3)
Պյութագորասի փիլիսոփայության համաձայն` մարդն աշխարհ է գալիս 15 անգամ ու 15 կյանք ապրելուց հետո ձեռք բերում որակներ (էական չէ` դրակա՞ն, թե՞ բացասական), որպեսզի շարունակի իր գոյությունն այլ` բարձրագույն ոլորտում: Մնացած կյանքերի քանակը որոշելու համար պետք է ապրվածների քանակն իմանալ: Այդ նպատակի համար դիտարկենք վերջին շարքի երրորդ խմբի թվերը: Մեր օրինակում դրանք են`
2 + 7 + 9 + 2 + 3 + 5 = 28 = 2 + 8 = 10
Նշանակում է, որ 1940 թ. փետրվարի 29-ին ծնված մարդն այժմ ապրում է իր 11-րդ կյանքը և նրան մնացել է ևս 4 կյանք-հնարավորություն` սրբագրելու իր հետագա ճակատագիրը:

0 коммент.:

Отправить комментарий