Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 22 ноября 2013 г.

Առցանց դաս

 Առցանց դաս
Թեմա ` Տրամաբանական խնդիրներ

Պատասխաններ
1.

Լինում էչի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում:    Թագավորը  ցանկանում  է  իմաստունին  վտարել  պալատիցԱյդ  նպատակով  նա  իմաստունին  տանում  է  մի  այնպիսի  գետի  մոտ,  որի  ափին  միայն  կապույտ  ու  կանաչ  քարեր  ենլինում:  Նա  վերցնում  է  մի  պարկ  և  իմաստունին  ասում,  որ  պարկի  մեջ  կգցի  մեկ  կապույտ  և մեկ  կանաչ  քար,  եթե  նա  հանի  կապույտըապա  կշարունակի  մնալ  պալատոմ, եթե՝ ոչ,  ապա  նրան  կգլխատեն:
Սակայն  թագավորը  դիմում  է  խարդախության  և   երկու  կանաչ  քար  է  դնում  պարկում:


Ասացեք,  խնդրեմ,  ի՞նչ  պետք  է  անի  իմաստունը,  որպեսզի  մնա  պալատում:

2.
Հանդիպում են  երկու իմաստուն:Մեկը հարցնում է մյուսին.
 -Քանի՞ երեխա ունես:
 -Երեք:
 -Քանի՞ տարեկան են:
 -Իմ  երեխաների տարիքների արտադրյալը հավասար է երեսունվեցի,իսկ գումարըդիմացիդ շենքի պատուհանների  քանակին:
 -Մի պայման էլ կարող ես ավելացնել:
 - Իմ մեծը կապուտաչյա է:
Իմաստունն իսկույն կարողանում է իմանալ երեխաների տարիքը:
Այդ ինչպե՞ս է ստացվում:


3.Մի գործարար իր գրասեղանի վրա ունի 2 խորանարդիկորոնց նիստերին թվանշաններ են գրվածՆա ամեն օր խորանարդիկները դնում է այնպեսոր ստացված թիվը լինի այդ օրվա ամսաթիվըԻ՞նչ թվանշաններ պետք է գրված լինեն խորանարդիկների նիստերինորպեսզի դա հնարավոր լինիԸնդ որումդուք չեք կարող օրինակ՝ 7-րդ ամսաթիվը ներկայացնել մի խորանարդիկի միջոցովպետք է ներկայացնեք 2 խորանարդիկի միջոցով` «07»:
1.Իմաստունը կհանի մի քար և առանց նայելու կնետի գետը: Պարկում կմնա մեկ կանաչ քար, իսկ դա նշանակում է,որ իմաստունը հանել է կապույտը: Հետևաբար, նա կմնա պալատում:


2. Քանի որ երեխաների տարիքների գումարը պետք է հավասար լինի շենքի պատուհանների քանակին, որը միշտ նույն թիվը պետք է լինի, իսկ 36 թիվը 3 արտադրյալների է բաժանվում միայն 4 ձևով.
1.2*3*6=36( արտադրիչների գումարը հավասար է 12)
2.9*4*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 14)
3. 9*2*2=36 (արտադրիչների գումարը հավասար է 13)
4. 6*6*1=36 (արտադրիչների գումարը հավասար է 13),
 ուրեմն այս տարբերակներից կարող են ճիշտ լինել միայն վերջին երկուսը: Քանի որ երեխաների մեջ մեկը պետք է բոլորից մեծ լինի, ուրեմն այս երկու տարբերակներից ճիշտ կլինի 9տ., 2տ. և 2 տ. տարբերակը:

3.Ամսվա օրերը նշելու համար /01-31/ գործարարին պետք կլինեն հետևյալ թվանշանները. 0,1,2,3,4,5,6,7,8,9, բայց քանի որ ամսվա մեջ կան 11 և 22 ամսաթվերը, որոնք գրվում են կրկնվող թվանշաններով, ապա անհրաժեշտ կլինեն լրացուցիչ մեկ հատ 1 և մեկ հատ 2 թվանշաններ, ինչպես նաև մեկ հատ լրացուցիչ 0 թվանշան: Ընդամենը հարկավոր են 13 թվանշաններ: Իսկ երկու խորանարդիկները միասին ունեն 12 նիստ: 9 և 6 թվանշանները կգրվեն մեկ անգամ, և անհրաժեշտության դեպքում խորանարդիկը կշրջվի: Այսպիսով՝ առաջին խորանարդիկի վրա կգրենք ՝ 0,1,2,3,4,5 երկրորդ խորանարդիկի վրա կգրենք՝ 0,1,2,6/9/,7,8

0 коммент.:

Отправить комментарий