Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

воскресенье, 1 сентября 2013 г.

Հին և ժամանակակից թվեր

                 ‹‹Մխիթար Սեբաստացի››  կրթահամալիր
                                 <<Հին և ժամանակակից>>  թվեր
                                                     
Նախագիծ

N
Բովանդակություն
 Նկարագրություն
1
Նախագծի հեղինակ
Սյուզի Հակոբյան
2
Մասնակիցներ
5-րդ դասարան
3
Նախագծի համառոտ նկարագրությունն ու նպատակը
Նախագիծն ուղղված է սովորողների մոտ զարգացնել պատկերացումները թվի մասին,ուսուցանել թվի ծագման պատմությունը,թվի դերը  մարդկության զարգացման պատմության մեջ:


4
Հարցեր,որոնք ուղղորդում են նախագիծը
1.Մարդկության պատմության մեջ ինչպե՞ս են
առաջացել առաջին թվերը
2. Հնում ինչպե՞ս են հաշվումեր կատարել
3. Ինչպիսի՞ հնագույն հաշվողական համակարգեր են մարդկությանը հայտնի
4. Ինչպիսի՞ հեշտ եղանակներից էին օգտվում մարդիկ հաշվելու համար
5. Ո՞ր թվերն են առաջինը ստեղծվել
6. Հնում թվերի ինչպիսի՞ նշանակումներ էին մարդիկ օգտագործում
7. Հնում ինչպե՞ս էին թվերի հետ գործողություններ արել
8. Ինչպիսի՞ հին խնդիրներ են մեզ հասել
9. Թվաբանական գործողություններ կատարելու համար
ինչ՞ գործիքներ են հնում օգտագործել
10. Համակարգիչներում ի՞նչ հաշվողական համակարգ է օգտագործվում:

5
Տևողություն
Սեպտեմբեր
6
Աշխատանքային փուլեր
1.Դասավանդողը ծանոթացնում է նախագծին, հիմնական հարցերին, ինֆորմացիայի աղբյուներին
2.Խմբերում աշխատանքների բաժանում, լուծվող հարցերի կոնկրետացում:
3.Անվտանգ ինտերնետի կանոններ ծանոթացում:
4.Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների և հարցերի քննարկում:
5.Նախագիծի ամփոփում և ներկայացում:
6.Սովորողների գնահատում և արդյունքների հրապարակում:
7
Արդյունքներ
1.Սովորողները պատրաստում են հետևյալ թեմաներով ներկայացումներ՝
«Թվի ծագման պատմությունը»
«Թվաբանության զարգացումը Հայաստանում»
«Համակարգիչներն ու հնագույն հաշվողական համակարգը»
«Հին խնդիրներ»

‹‹Թվերի և բնության երևույթների միջև եղած կապը››

Հարցեր՝
● Ինչպիսի՞ հեշտ եղանակներից էին օգտվում մարդիկ հաշվելու համար
● Հնում ինչպե՞ս էին թվերի հետ գործողություններ արել● Ինչպիսի՞ հին խնդիրներ են մեզ հասել● Թվաբանական գործողություններ կատարելու համար ինչ՞ գործիքներ են հնում    օգտագործել:
          

                              Թվերի պատմությունը
Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:
“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:
Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:
Արաբական թվերԳրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ “Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել “ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:
Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան X դարում: Քրիստոնեական Բարսելոնայի (Բարսելոնայի կոմսություն) և մուսուլմանական Կորդովայի (Կորդոովայի խալիֆայություն) սերտ կապերի շնորհիվ Սիլվեստր II-ին (Հռոմի պապը 999-ից 1003 թթ) հասանելի էր այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չէր ոչ մեկին այն ժամանակների Եվրոպայում: Մասնավորապես, նա առաջինն էր եվրոպացիներից, ով ծանոթացավ արաբական թվերի հետ, հասկացավ դրանց հարմարավետությունը հռոմեական թվերի հետ համեմատած և սկսեց ամեն կերպ ջատագովել դրանց ներդրումը եվրոպական գիտության մեջ:


Հռոմեական թվեր

Բացի “Արաբական թվերից” այսօր լայն կիրառում ունեն նաև “Հռոմեական թվերը”:

Հռոմեական թվեր

             

Թվերը ներկայացված  է այբուբենի տառերի միջոցոմ:








             






0 коммент.:

Отправить комментарий