Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 23 августа 2013 г.

2013-2014 ուսումնական տարվա մաթեմատիկայի ծրագիր


                        <<Մխիթար  Սեբաստացի>> կրթահամալիր                                                                                                      2013-2014   ուսումնական տարի              
                                                մաթեմատիկայի ծրագիր                                                             
                                                             5-6  դասարան




Ուսումնական միջավայր.
ուսումնական կաբինետ`համակարգիչ, անլար համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր,թվայնացված գրքերի փաթեթ:
 Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, ուսուցչի, դասարանի բլոգ, ուսուցչի էլեկտրոնային  օրագիր, կրթահամալիրի, գրադարանի կայք:
Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային  մաթեմատիկական ձեռնարկներ, , խնդրագրքեր, արտասահմանյան օնլայն կայքեր:
Ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, էլեկտրոնային մատյան, էլեկտրոնային գրիչ, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:
Ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ՝

1. Դասավանդողի բլոգ, կայք, էլէկտրոնային առաջադրանքների և նյութերի փաթեթ,

2. «Մաթեմատիկա և կրթություն»- http://www.math.ru/
3. «Մաթեմատիկան մեկ տեղում»- http://www.allmath.ru/
4. «Մաթեմատիկական կրթական կայք»- http://www.exponenta.ru/
5. «Մաթեմատիկական հավասարումների աշխարհ» - http://eqworld.ipmnet.ru/
6. «Մաթեմատիկայի թեստեր»- http://uztest.ru/
7. «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա»- http://www.math-on-line.com/
8. «Մաթեմատիկական թեստեր»- http://www.mathtest.ru/
9. «Ինտերնետ նախագիծ-խնդիրներ»- http://www.problems.ru/
10. «SMART դասերի շտեմարան- http://exchange.smarttech.com/index.html?lang=ru_RU#tab=0
11. «Թվային դարի դպրոց- http://festival.1september.ru/
12. «Մաթեմատիկական հմտություններ»- http://www.mathgoodies.com/
13. «Մաթեմատիկա դասավանդողի կայք»- http://matem-plus.ucoz.ru/index/0-24
/ցանկը ենթակա է լրացման/


1.Մաթեմատիկայի ուսուցման նպատակներն են`
Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել.
 տրամաբանական, լեզվական մտածողություն
 թվաբանական գիտելիքներ և մեթոդներ, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ
 դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
 որոշումների կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու
կարողություններ
 ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն:
 սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա:



5-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`

 համակարգել և զարգացնել սովորողների` նախորդ դասարաններում ձեռք բերած գիտելիքները բնական թվերի, նրանց հատկությունների, բնական թվերի հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ:
 ձևավորել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտության գիտակցություն, արմատավորել սովորական կոտորակի, նրա հատկությունների, կոտորակների հետ գործողությունների և դրանց հատկությունների վերաբերյալ գիտելիքներ ևկարողություններ:
 ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ:
 խորացնել և զարգացնել երկրաչափական և ֆիզիկական մեծությունների, դրանց չափման և դրանց հետ գործողություններկատարելու, կիրառելու վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները:
 ձևավորել թվային ճառագայթի վերաբերյալ նախնական գիտելիքներ և կարողություններ
 ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ:
6-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`
 ձևավորել գիտելիքներ և կարողություններ ամբողջ թվերի, դրանց հետ գործողություններ կատարելու վերաբերյալ,
 ամբողջականացնել գիտելիքները ռացիոնալ թվերի մասին,զարգացնել դրանց հետ թվաբանական գործողություններ կատարելու վերաբերյալ կարողությունները,
 ձևավորել գիտելիքներ և կարողություններ տոկոսի, դրա կիրառության վերաբերյալ,
 խորացնել մեծույունների վերաբերյալ գիտելիքները, դրանց հետ աշխատելու, կիրառական իրադրություններում գործածելու կարողությունները,
ձևավորել պարզագույն երկրաչափական պատկերների և մարմինների, դրանց մեծությունների չափման, թվային ուղղի և կոորդինատային հարթության վերաբերյալ նախնական գիտելիքներ և կարողություններ,դրանք համակարգչային ծրագրերի միջոցով պատկերելու կարողություններ,
 զարգացնել տարածական պատկերացումները,
 ձևավորել և զարգացնել թվաբանական մեթոդներով կիրառական խնդիրների լուծման կարողությունները:

բովանդակությունը տես այստեղ՝
 5-6 դասարան

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը`
1) Ուսումնական պարապմունքների նկարագրություն`
 Դասեր-Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի:
 Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը 20-22, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, ընթերցասրահում` 45 րոպե տևողությամբ և համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերիօգտագործմամաբ: Դասապրոցեսի ընթացքում դասավանդողը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողությունների ու հմտությունների յուրացումը:
 Ակումբային պարապմունքներ-Դասերից բացի սովորողները հնարավորություն ունեն հաճախելու ակումբային պարապմունքներին, որտեղ ստանում են ավելի խորը գիտելիքներ մաթեմատիկայից:
Ակումբային պարապմունքների ընթացքում լուծվում են բարդ, հետաքրքրաշարժ, օլիմպական, միջազգային մրցույթների խնդիրներ և վարժություններ,հետազոտական աշխատանքներ:
 Ուսումնական նախագծեր-Ուսումնահասարակական նախագծերը կարող են կազմակերպվել ինչպես ամբողջ ուսումնական տարվա ընթացքում(երկարաժամկետ), այնպես էլ ճամբարների և արձակուրդների ընթացքում (կարճաժամկետ): Նախագծերի նպատակն է մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, նպաստել գիտելիքների ամրապնդմանը:
Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործման մեթոդական նկարագրություն`
Գրադարանի կայք-Սովորողները և դասավանդողը ուսումնական փաթեթ բաժնից ներբեռնում են անհրաժեշտ դասագրքեր, ձեռնարկներ, խնդրագրքեր և այլ ուսումնական նյութեր:
 Դասավանդողի բլոգ, կայք- Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, օգտակար տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:
 Էլեկտրոնային օրագիր-Էլեկտրոնային օրագրի գործածմամբ դասավանդողը սովորողներին ուղարկում է անհատական տնային հանձնարարությունը, տվյալ դասի բոլոր նյութերը, բլոգից և այլ կայքերից հղումները: Այն մեծ հնարավորություն ևմիջոց է դասավանդող-սովորող օնլայն հաղորդակցության:
 Էլեկտրոնային թղթապանակ-Սովորողները և դասավանդողը skydrive-ում ստեղծում են թղթապանակ, որտեղ տեղադրում են ամբողջ ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, հաշվետվությունները:
Սովորողի ուսումնական գործունեության ձևերը`
 խնդիրների, վարժությունների, թեստերի լուծում
գրավոր աշխատանք դասարանում, տանը և հեռավար` թվային միջոցների կիրառմամբ
 ինքնուրույն աշխատանք դասագրքի և էլեկտրոնային առաջադրանքների միջոցով` կայքի, անհատական բլոգների գործածմամբ:
 էլեկտրոնային գրատախտակի և գրիչների, էլեկտրոնային օրացույցի, էլեկտրոնային թղթապանակի, բջջային հեռախոսների, համացանցի, համակարգչային ծրագրերի օգտագործում:

 ստուգատեսներին և մեդիաօլիմպիադաներին մասնակցություն
կարճաժամկետ հետազոտական աշխատանքների կատարում ուսումնահասարակական նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին մասնակցություն:
 Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն`
Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, որն ապահովված է անհրաժեշտ ուսումնական գործիքներով և նյութերով: Դասի տևողությունը 45 րոպ է: Դասարանային աշխատանքները սովորողները կատարում են իրենց անհատական համակարգիչներում և անլար ինտերնետի միջոցով տեղում ուղարկում դասավանդողի էլ. հասցեին կամ կատարում տետրերում:
Ուսումնական հիմնական գործիքներից է նաև էլեկտրոնային գրատախտակը, որի օգնությությամբ պատկերավոր և մատչելի ներկայացվում է դասավանդման նյութը: Իսկ էլեկտրոնային գրիչները օգտագործվում են խմբային աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, առարկան մատչելի և հետաքրքիր դարձնելու համար: Տնային հանձնարարությունները ուղարկվում են սովորողների էլեկտրոնային օրագրերին: Տնային հանձնարարության համար պահանջվում է առնվազն 30 րոպե ժամանակ, ընթացիկ նյութի ամրապնդման համար: Տնային աշխատանքը կատարելուց հետո սովորողը պատասխանները կամ կատարած աշխատանքը մինչև օրվա վերջ ուղարկում է դասավանդողի էլ. հասցեին: Այնուհետև անցնում է ինքնակրթության փուլին`  բարդ խնդիրների լուծում, թեմային վերաբերող պատմական տեղեկության փնտրում համացանցում, դասարանի բլոգի, կայքիսպասարկում, օգտակար համակարգչային ծրագրերի, խաղերի կայքերի փնտրում, որոնք օգտակար են մաթեմատիկայի տվյալ թեմայի կամ կրկնողության համար:

Հատուկ ուսուցում`
Հնարավոր ստեղծական-հետազոտական աշխատանքների թեմաներ`
 բարդ խնդիրների յուրօրինակ լուծումներ (երկարաժամկետ),
 
համակարգչային ծրագրերի միջոցով երկրաչափական պատկերների ներկայացում (կարճաժամկետ),
մաթեմատիկական օրինաչափությունների հայտնաբերում, դրանց հիման վրա խնդիրների հորինում (կարճաժամկետ)
 օտարալեզու մաթեմատիկական ուսումնական նյութերի, հոդվածների թարգմանություն, պարզաբանում (կարճաժամկետ)
մաթեմատիկական կայքի կամ բլոգի ստեղծում (երկարաժամկետ):
/Ցանկը ենթակա է լրացման/

Դասարանական աշխատանք. Ընդգրկում է սովորողի կարգապահ ներկայությունը դասին, նրա մասնակցությունը բանավոր եւ գրավոր առաջադրանքների կատարմանը: Գնահատանիշը գրանցվում է էլեկտրոնային մատյանում:
Տնային աշխատանք.
 
Ընթացիկ նյութի ամրապնդման եւ վարժանքի համար տրվող առաջադրանք: Բովանդակային առումով ունի կոնկրետ ուղղվածություն, կատարման համար շատ ժամանակ չի պահանջում (մինչեւ 30 րոպե): Սովորողը վարժությունների և
խնդիրների պատասխանները ուղարկում է դասավանդողի էլ. հասցեին:
Խմբային աշխատանք.
Խմբային աշխատանքի ժամանակ լավագույն խմբի անդամները և ամենաակտիվ մասնակիցը ստանում են 1 միավոր:
Ուսումնական թղթապանակի կամ բլոգի օգտագործում.
 
Ուսումնական թղթապանակում, բլոգում տեղադրվում են էլեկտրոնային կատարված տնային, դասարանային, ինքնուրույն, թեմատիկ աշխատանքները, սովորողի հեղինակային ուսումնական նյութերը,  ֆիլմերը, ներկայացումները, հաշվետվությունները: Կիսամյակի վերջում ըստ թղթապանակի կամ բլոգի պարունակության սովորողը ստանում է անհրաժեշտ միավորը:
Թեմատիկ ստուգումներ (մինչև 4 հատ կիսամյակի ընթացքում). առաջադրանքները ուղղված են ավարտված թեմայի յուրացման ստուգմանը: Աշխատանքի կատարման համար տրվում է մինչեւ երկու ժամ: Աշխատանքը կատարվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Գնահատում է դասավանդողը:
 Ամփոփիչ կիսամյակային մեդիաստուգում. Կիսամյակի վերջում ստուգվում է կիսամյակի ընթացքում յուրացրածը: Ստուգումը կատարվում է էլեկտրոնային եղանակով: Ստուգման համար տրվում է մինչեւ երեք ժամ: Գնահատում է դասավանդողը կամ գնահատման կենտրոնը:
Գործնական աշխատանք. Սովորողը համակարգչային ծրագրերի միջոցով պատրաստում է ուսումնական նյութեր, նկարներ, ներկայացումներ: Գնահատում է դասավանդողը:
Կիսամյակային գնահատնիշը ստացվում է բոլոր գնահատանիշների միջին թվաբանականից, իսկ տարեկանը` կիսամյակայինգնահատանիշերի միջին թվաբանականից` նախապատվությունը տալով երկրորդ կիսամյակին:
 
Սովորողների հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ` Հետազոտական աշխատանքները կարող են լինել երկարաժամկետ և կարճաժամկետ: Կիսամյակի սկզբում դասավանդողը ներկայացնում է հնարավոր թեմաները, որոնք կարող են կատարվել թե' անհատապես, թե' խմբերով: Բոլոր սովորողները կիսամյակի ընթացքում պետք է կատարեն գոնե մեկ հետազոտական աշխատանք: Կարճաժամկետ հետազոտական աշխատանքները հիմնականում նախատեսված են ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար, բայց դա չի բացառում, որ նրանք հնարավորություն չունեն ընդգրկվելու երկարաժամկետ ստեղծական աշխատանք կատարող խմբում: Խմբում ընտրվում է ավագ, ով գլխավորում և վերահսկում է աշխատանքը: Արդյունքը հրապարակվում է կայքում, ամսագրում, համաժողովում, ընթերցումների ժամանակ:

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական  նախագծեր)`

 մաթեմատիկական կայքի, բլոգի պատրաստում, որտեղ կարող են լինել ինչպես հետաքրքրաշարժ տեղեկություններ, խնդիրներ, այլ նաև դժվարավուն խնդիրների լուծումներ
 տրամաբանական խաղ-վիկտորինայի կազմակերպում սովորողների միջև,օրինաչափությունների ստեղծում, խաչբառների ստեղծում, որը զարգացնում է հիշողությունը և ապահովում կապը այլ առարկաների հետ,
 ժամանակակից հայ մաթեմատիկոսների հայտանգործությունների և ձեռքբերումների մասին պատմող ֆիլմի ստեղծում, մաթեմատիկոսների կյանքի արկածային և հումորային դեպքերի մասին պատմող ֆիլմի ստեղծում:

0 коммент.:

Отправить комментарий