Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

среда, 26 июня 2013 г.

Մաթեմատիկայի բաց դասի իմ օրինակը


Դասի նպատակները
1.Կրկնել ուսումնական ծրագրով նախատեսված տարաբնույթ
   խնդիրների լուծումները,2.Անդրադառնալ առավել հետաքրքիր օրինակների լուծումներին,
 3.Կրկնել սովորական կոտորակներով գործողությունները:
4.Զարգացնել սովորողների ուշադրությունը,
5Զարգացնել մտքերը ձևակերպելու կարողությունը,
6.Նպաստել սովորողների մտավոր գործունեության ակտիվացմանը:
7.Համակարգիչների հնարավորությունների արդյունավետ կիրառում,
8. Առօրյա կյանքում համակարգիչների հանդեպ ճիշտ վերաբերմունքի
դրսևորում:
Դասը տևում է երկու դասաժամ:
Առաջին դաս.
Փորձել եմ 5-րդ դասարանի երեխաների հետ կրկնել անցած թեմաները՝ դասը վերածելով մաթեմատիկական ճամփորդության:
Դասի նկարագրությունը.
Այսօր մենք միասին ճամփորդելու ենք մաթեմատիկական միջավայրում:
Մենք ևս մեկ անգամ կփորձենք միասին հաղթահարել մաթեմատիկական
աշխարհի հետաքրքիր  խոչընդոտները, լուծելով տարբեր խնդիրներ
ու առաջադրանքներ կհամոզվեք, որ ուսումնական տարվա ընթացքում ձեր
ստացած գիտելիքները էապես կնպաստեն բոլոր նոր հարցադրումների ճիշտ
պատասխանների որոնմանը:
Եկեք պատկերացնենք, որ մաթեմատիկան մի  բարձրունք է, իսկ
մենք լեռնագնացներ և որոշել ենք հաղթահարել այդ բարձրունքը (այդ
ընթացքում ես էլ. Գրատախտակով ցուցադրել եմ   լեռան նկար, որի վրա նշված է ստորոտից
մինչև բարձրունքը հեռավորությունը` արտահայտված միավորներով, 100
միավոր): Ինչպես իսկական լեռնագնացներ, մենք ևս լեռան ստորոտից,
այսինքն մեր գիտելիքների ակունքից պետք է սկսենք մեր արշավը:  ես
կառաջարկեցի հարցաշար, որը նախատեսված ժամանակահատվածում
հաղթահարող սովորողները  կսկսեն ‹‹մագլցել›› մաթեմատիկայի
բարձրունքը ելակետային ավելի բարձր միավորով, իսկ այն սովորողները,
որոնք ավելի դանդաղ են աշխատում կամ չեն կարողանում ամբողջությամբ
կատարել առաջադրանքները կստանան ավելի քիչ միավորներ և նույնպես
կփորձեն հաղթահարել բարձրունքը, բայց բնականաբար նախնական ավելի
ցածր միավորներով:
Նախապես ես ունենալով  հարցաշարի պատասխանները էկրանին ցույց տվեցի, և սովորողները իրենք իրենց ստուգեցին և գնահատեցին նշված  միավորներով:

1.Ինչ թվանշան պետք է տեղադրել *-ի փոխարենորպեսզի 100*2 թիվը բաժանվի 3-ի:
2. 12-ը վերլուծել արտադրիչների:
3. 10, 25, 18, 120, 460 թվերից ընտրել 3-ի բազմապատիկ թվերը:
4. Գտնել 48 թվի 3/4-րդ մասը:
5. Գտնել 5 Գտնել  32 և 48 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
6.5 սմ և 12 սմ կողմերով ուղղանկյան մակերեսը:
 7. Կատարել գործողությունը. 1 ժամ – 18 րոպ.=
8. Արամը և Դավիթը միասին ունեն 220 դրամ, ընդ որում Արամը 40 դրամ
ավելի ունի Դավթից: Որքա°ն դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը:
9. 28- բաժանեցին անհայտ բաժանելիին և քանորդում ստացան 5, իսկ
մնացորդում` 3: Գտնել անհայտ բաժանելին:
10. Կլորացնել կիլոգրամների ճշտությամբ.
5 կգ 120 գ – ը:



Այսպիսով առաջին փուլը հաղթահարեցինթ   և պատրաստվեցինք
հաջորդ առաջադրանքին:
Ստեղծեցինք երկու խումբ( ստեղծվեցին խմբերը ըստ հավաքած միավորների), որոնք սկսում են իրենց արշավը ելակետային
տարբեր դիրքերից: Թիմերից մեկը արդեն հաղթահարել է – մ (կարելի է
վերցնել միջին միավորը), իսկ մյուսը`--- մ /սովորողներից  որևէ մեկը
իմ  պատկերած նկարի վրա փակցնում է այդ միավորներին
համապատասխան դրոշակներ/:
Սկսում ենք երկրորդ փուլը /խնդիրներից յուրաքանչյուրը գնահատվում է 8
միավոր/:
Առաջարկվում է երեք խնդիր: Առաջին խնդիրը ներկայացնում է
լեռնագնացության մեջ հաճախ հանդիպող մի իրավիճակ:
Խնդիր 1
Լեռնագնացներից մեկը մագլցում է 10 մ/ր արագությամբ, մյուսը 18 մ/ր
արագությամբ: Այժմ նրանց միջև հեռավորությունը 10 մ է: Քանի° րոպե անց
տեղի կունենա նրանց հանդիպումը: Պատասխանը մեկնաբանեք:
Խնդիր 2
Լեռնագնացների խումբը վերցրել էր 6 տուփ թխվածքաբլիթ և 4 տուփ կոնֆետ:
Հայտնի է գնումների ընդհանուր զանգվածը`այն 6 կգ է: Նրանք միասին
որոշեցին, որ դա շատ է և անհրաժեշտ է հրաժարվել մեկ տուփից: Պարզվեց, որ
մեկ տուփ թխվածքաբլիթի զանգվածը տուփի վրա գրառված է` այն 1/2 կգ է,
իսկ կոնֆետի տուփի վրա ոչ: Հարկավոր է պարզել կոնֆետի տուփի
զանգվածը, և դրանից հետո որոշել, թե որ տուփից պետք է հրաժարվել, եթե
նախատեսվում է վերցնել թեթև տուփը:Խնդիր 3:
Լեռնագնացների երկու խմբերը միասին վերցրեցին 60 կգ մթերք, ընդ
որում թիմերից մեկը 12 կգ- ով ավելի մթերք էր վերցրել: Հարկավոր էր
պարզել յուրաքնչյուր թիմի վերցրած մթերքի քանակը, որպեսզի այն
հավասարապես բաշխվի տվյալ թիմի անդամների միջև:
Առաջադրված բոլոր խնդիրների լուծմանը տրամադրվում է 30 րոպե:
Բոլոր երեք խնդիրների լուծումներին համապատասխան միավորները
հաշվարկելուց հետո  ներկայացրեցի   երկու փուլերի վերջնական
արդյունքները
և գրառեցի  միավորները գրատախտակի վրա: Խմբերից յուրաքանչյուրը  կարող է
որոշել, թե ճանապարհի ո°ր մասն է հաղթահարել և   այդ հարցադրումով ևս մեկ խնդիր կարող լուծել:
Բայց ,
քանի որ, մենք սովորական լեռնագնացներ չենք, մենք մաթեմատիկայով
հետաքրքրվող լեռնագնացներ ենք, հետևաբար խաղերի փոխարեն կլուծենք     խաղ- խնդիրներ:Խաղ խնդիրների համար մեզ անհրաժեշտ եղան  մի քանի նկարներ:
Խնդիր մեկ:Գծի՛ր  երեք ուղիղ այնպես,որ յուրաքանչյուր կտորում լինի մեկ խոզ






 Խնդիր երկու:
Պատկերը
 բաժանիր  ութ  հավասար մասի՝ երեք անգամ կտրելով:

Խնդիր երեք:

Հաշվ
ի՛ր, թե քանի՞ ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի, սեղան և քանի՞ ստվարագծված եռանկյուն կա նկարում:


Հաջորդ դասին
Նախ ներկայացրեցինք  խաղ -մրցույթի արդյունքները/գնահատումը կատարվում
է ըստ խնդիրներ բովանդակության/, որից հետո անցանք հաջորդ խնդրին:
-- Ցանկացած լեռնագնաց միշտ մտովի մտածում է, թե ո°րքան են անցել և ևս
որքա°ն մնաց անցնելու ու դրանով և փաստորեն լուծեցինք մաթեմատիկական
մեկ այլ խնդիր:Ըստ իր  հավաքած միավորների սովորողը գտնում է,թե ի՞նչ բարձրության վրա է գտնվոմ լեռան ստորոտից:

0 коммент.:

Отправить комментарий