Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

суббота, 22 июня 2013 г.

Ի՞նչ է նշանակում համակարգչային կրթություն



 
Համակարգչի օգնությամբ ուսուցումը նշանակում է համակարգիչը սովորողի ուսուցիչ դարձնել: Համակարգիչ ծրագրավորելը ավել բան չի նշանակում, քան հաղորդակցվել նրան մի լեզվով, որ «հասկանում են» եւ համակարգիչը եւ մարդը: Իսկ լեզու սովորելը այն բաներից մեկն է, որ սովորողներն  ամենալավն են անում:Այժմ երկու հիմնական գաղափար  զարգացնենք.
1. Կարելի է համակարգիչն այնպես նախագծել, որ նրա հետ հաղորդակցվելը դառնա բնական մի բան՝ ավելի նման Հայաստանում հայերեն  սովորելուն, քան անբնական հրահանգների օգնությամբ դասարանում օտար լեզու սովորելուն:
2. Համակարգիչի հետ կարելի է շփվել թե՛ մաթեմատիկական, թե՛ բնական լեզվով: Մենք սովորում ենք սարքել այնպիսի համակարգիչներ, որոնց հետ երեխաները սիրեն հաղորդակցվել: Երբ այդ հաղորդակցությունը առաջանում է, երեխաները սովորում են մաթեմատիկան որպես կենդանի լեզու:
Համակարգիչների ստեղծումից ի վեր կրթության մեջ դրանց ներդրման նպատակը հետապնդող աշխատանքները ընթացել են երկու ուղղությամբ՝ համակարգչի հարմարեցումը ուսումնական նպատակներին եւ ուսումնական համակարգի հարմարեցումը համակարգչային միջավայրին:
Ամենակարևոր բաները՝ խոսել, տրամաբանել, կողմնորոշվել եւ այլն, սովորողները  սովորում են առանց կամայականորեն պարտադրված ձեւական հրահանգների ու մեթոդական ձեռնարկների: Սովորողները կառուցողներ են, իսկ կառուցելու համար նյութի կարիք կա, որ տրամադրում է շրջապատող միջավայրը: Երբ մշակույթի մեջ նկատվում է այդ նյութի սակավություն կամ բացակայություն, ապա ուսուցումը դառնում է դժվարին, քանի որ չկա այն, ինչ կդարձնի վերացական գաղափարը պարզ եւ կոնկրետ: Թեեւ հնարավոր է, որ հասարակությունը տրամադրի նյութը, բայց միաժամանակ արգելափակի դրա գործածումը: Խնդիրն ուրեմն մի միջավայրի ստեղծումն էր, որտեղ երեխաները կարողանան հաղորդակցվել համակարգչի հետ: Համակարգիչների ներկայությունը հնարավորություն է տալիս այնպիսի մի ուսումնական միջավայր ստեղծել, որ ամբողջ գիտելիքը, որ դպրոցը փորձում էր սովորեցնել տանջալի եղանակներով եւ սահմանափակ հաջողությամբ, կարելի կլինի սովորել առանց չարչարանքի եւ շատ ավելի մեծ հաջողությամբ:
 Համակարգիչները թույլ կտան հաղթահարել կրթական համակարգի լճացումը: Կարելի է այսպիսի համեմատություն անել. Թռչող սարքեր պատրաստելու գաղափարը շատ հին է, բայց անգամ Լեոնարդոյի նախագծերը մնացին չիրականացած: Իսկ Ռայթ եղբայրները կարողացան պատրաստել առաջին օդանավը շնորհիվ իրենց ժամանակի տեխնոլոգիայի ընձեռեծ հնարավորությունների:
Համակարգիչը պետք է ամբողջ ուսուցման մաս կազմի այնպես, ինչպես գրիչն ու գիրքն են եղել անցյալում:


ՏՀՏ-ն դպրոցում օգտակար է  և նույնիսկ անհրաժեշտ  ուսուցիչներին Նախ և առաջ,  նրանք պետք է պատկերացում ունենան իրենց ոլորտում ՏՀՏ-ի  հնարավորությունների, պաշարների և ինքը օգտվի դրանից, այդ դեպքում  նա կկարողանա գտնել աշխատանքի օպտիմալ ձև և նրա խոսքը աշակերտներին  կլինի   առավել իմաստալից: Եւ երկրորդը` Ինտերնետը պարունակում է ուսումնա-մեթոդական և տեղեկատվական նյութերի անվերջպաշար, ցանկության դեպքում  ուսուցիչը հեշտությամբ կգտնի օրիգինալ դասի պլան, անհրաժեշտ գրականություն
կամ դիդակտիկ նյութ:

Նա կարող ստեղծել իր անձնական բլոգը,որտեղ կլինեն  (առցանց ) դասեր համակարգչային լեզվով 
և օգտակար  նյութեր և՛ մանկավարժների համարև՛ սովորողների համար:

0 коммент.:

Отправить комментарий