Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 18 января 2013 г.

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից


1.Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը եւ մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, եւ Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:
 Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:

2.
Մի անգամ Հետինգենում ուսանելու տարիներին Նիլս Բորը վատ էր նախապատրաստվել
 ուսումնազրույցին, եւ նրա ելույթը թույլ ստացվեց: Բորը, սակայն, չընկճվեց ու վերջում ժպտալով ասաց.
 - Ես այստեղ այնքան վատ ելույթներ լսեցի, որ իմ ելույթը խնդրում եմ դիտել որպես վրեժ:

3.Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
 Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
 Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:



4.
Պատմում է Վիլյամ Սարոյանը.

 Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
 - Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրո'յըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրո'յըն)...
 Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
 - Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
 Շատ ամնչցա:

5.
Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնից
 Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին խոսել հետաքրքիր է իմանալ, որ գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, 1673 թին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան: Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, ստրուկների պես, ժամանակ ծախսել հաշվողական աշխատանքների վրա, ինչը կարելի է վստահել ցանկացած մարդու` այդպիսի սարքավորման առկայության պարագայում”): Լեյբնիցի հաշվիչով թվերի գումարումը կատարվում էր միմյանց հետ փոխկապակցված անիվների օգնությամբ, ինչպես մեկ այլ գիտնականգյուտարարի` ֆրանսիացի Բլեզ Պասկալի սարքով` “Պասկալինայով”: Մեքենայի կառուցվածքում առկա շարժվող մասը, ինչպես նաև հատուկ բռնակը, որը թույլ էր տալիս պտտել ատամնանիվը (մեքենայի հետագա տարբերակներում` գլանները), թույլ էին տալիս արագացնել գումարման կրկնվող գործողությունները, որոնց օգնությամբ իրականացվում էր թվերի բաժանումն ու բազմապատկումը: Կրկնակի գումարումների անհրաժեշտ քանակը իրականացվում էր ավտոմատ կերպով: Մեքենան ցուցադրվել է Լեյբնիցի կողմից Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում և Լոնդոնյան թագավորական միությունում: Հաշվիչի մեկ օրինակ էլ Պետրոս Առաջինի մոտ է հայտնվել, ով նվիրել է այն չինական կայսրին` ցանկանալով զարմացնել վերջինիս եվրոպական տեխնիկական նվաճումներով:

6.
Իտալացի նշանավոր ֆիզիկոս, աստղագետ Գալիլեյո ԳԱլիլեյը առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձարարական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի ազատ անկման, իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել աստղագիտական դիտումներ: Որպես Երկրի պտույտի մասին Կոպեռնիկոսի տեսության ակտիվ կողմնակից, Գալիլեյը 2 անգամ ենթարկվել է հավատաքննության դատին ու ստիպված հրաժարվելով այդ տեսությունից: Ավանդության համաձայն՝ իր ստիպողական «հրաժարականից» հետո Գալիլեյը բացականչել է. «Այնուամենայնիվ, այն պտտվում է»:

 7.
Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<<Խոզ>>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է .
 <<Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>>


8.
Բերնարդ Շոուն թատրոն եկավ ուշացած. նրան խնդրեցին, որ անաղմուկ մտնի օթյակ և նստի իր տեղը։
 -Ինչո՞ւ, հանդիսատեսներն արդեն քնե՞լ են, -հարցրեց Շոուն։

0 коммент.:

Отправить комментарий