Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 18 января 2013 г.

Հնարամիտ լուծում պահանջող խնդիրներ


Այս խնդիրները լուծելու և հասկանալու համար ձեզանից պահանջվում է ուշադրություն և  մտքի ճկունություն:







1.
Մի անգամ Դիոգենեսին հարցրեցին, թե որ ժամին պետք է մարդ ճաշի: Դիոգենեսը պատասխանեց, որ դա կախված է նրանից աղքատ ես դու,թե` հարուստ: Երբ պետք է ճաշեր ըստ Դիոգենեսի աղքատը, և երբ` հարուստը :


2.

Մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը անտառում արջի են հանդիպում, որը հարձակվում է նրանց վրա:
Համեմատելով արջի և իմ արագությունը` ես անիմաստ եմ համարում փախչելը,ասում է մաթեմատիկոսը և մնում տեղում կանգնած:
Հարց.
Ինչպե ՞ ս  է վարվում ֆիզիկոսը:


3.
4 հոգի եռոտանի սեղանի շուրջը թղթախաղ էին խաղում: Հանկարծ լույսերն անջատվեցին և նրանցից մեկին սպանեցին: Հարցաքննության ժամանակ խաղացողներից մեկը պատճառաբանեց, թե երբ որ լույսերն անջատվեցին, նա իր ծխախոտն էր այրում: Երկրորդն ասաց, որ սեղանի ոտքի տակ թուղթ էր դնում, որպեսզի այն չճոճվի: Իսկ երրորդն ասաց, որ այդ ժամանակ նա խաղաքարտերն էր բաժանում: Սակայն ոստիկանները պարզեցին, թե ով էր իրական մարդասպանը:
H
4.

XXII / VIII = II
1 փայտիկի տեղափոխությամբ ստացեք ճիշտ հավասարում







0 коммент.:

Отправить комментарий