Blogger Tips And Tricks|Latest Tips For Bloggers Free Backlinks

пятница, 25 января 2013 г.

Հաշվետվություն



Դասավանդողի օրագիր
ամիսը անձնական 30.03.1989
տվյալներ
անուն Սյուզի
ազգանուն Հակոբյան
Պաշտոն դասավանդող
էլ. հասցե s.hakobyan@mskh.am
անձնական բլոգ/կայք suziehakobyan.blogspot.com
հեռախոս (+374)94263538

вторник, 22 января 2013 г.

Մենք արդեն գուշակում ենք բոլորի ծննդյան օրն ու ամիսը


Այսօր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբը փորձում էր գուշակել ընկերների ծննդյան օրն ու ամիսը:Քանի որ դասաժամն անցավ շատ արդյունավետ և հետաքրքիր,ուստի որոշեցինք այն ներկայացնել բոլորիդ:Շարունակությունն տես՝ այստեղ
Ինչպե՞ս իմանալ անծանոթի ծննդյան օրն ու ամիսը:
 Անծանոթին առաջարկում եք մտքում ծննդյան օրը բազմապատկել 2-ով, ստացված թվին գումարել 5, գումարը բազմապատկել 50-ով և գումարել ծննդյան ամիսը, ստացված թիվը հայտնել Ձեզ:
 Իմանալով այդ թիվը` կարելի է որոշել անծանոթի ծննդյան օրն ու ամիսը:
Բացատրեք էությունը:
Ձեր ստացած թիվը գրեք  նոր դպրոցի comment բաժնում և սովորողները կկատարեն գուշակումներ:

понедельник, 21 января 2013 г.

Գունավոր քառակուսիներ

Աշխատանքը կատարել են 4-րդ և 6-րդ դասարանցիները:

Սովորողները գծեցին քառակուսիներ, առաջին երկուսը գունավորեցին կապույտ գույնով, իսկ մնացածը գունավորելու համար վարվեցին այսպես`

կապույտ, կապույտ - կարմիր.
կարմիր, կապույտ - կապույտ:

Հետո խնդիրը վերածեցինք եռագույն քառակուսիների հետևյալ կերպ։ Առաջին երկուսը ներկեցինք կապույտ, երրորդ քառակուսին ներկելու համար նայեցինք նախորդ երկուսին և շարունակեցինք այսպես`
կապույտ, կապույտ - կարմիր.
կապույտ, կարմիր - կանաչ.
կանաչ, կարմիր - կարմիր.
կարմիր, կարմիր - կապույտ.
կապույտ, կանաչ - կապույտ:
Շարունակությունը տես՝ այստեղ:

Անձեռոցիկով զարդանախշ

Ես առաջարկում եմ, որ դուք էլ պատրաստեք այդպիսի զարդանախշ, որովհետև այն շատ գեղեցիկ կզարդարի,թե՛ ձեր սեղանը,թե՛ ձեր տունը:Նյութը տեսնելու համար սեղմեք՝ այստեղ:

пятница, 18 января 2013 г.

Հաշվում ենք ամեն ինչ




 

 Ձեր շատ հարցերի պատասխաներ կարող եք ստանալ` օգտվելով այս գործիքից:
Մաթեմատիկայի մասով նշեմ, օրինակ, այնպիսի հնարավորություններ, ինչպիսին են

թվաբանական գործողությունները,

թվերի և արտահայտությունների վերլուծումը արտադրիչների,

արտահայտությունների պարզեցում,

հավասարումների լուծում,

գրաֆիկների կառուցումը,

ածանցիալի հաշվումը,

անորոշ և որոշյալ ինտեգրալների հաշվումը

մատրիցի դետերմինանտի (որոշիչի) հաշվումը.

մատրիցի սեփական արժեքների հաշվումը և այլն:

Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին

Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:
Մ.Վ.Լոմոնոսով

Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:
Է. Կանտ

Դեպքեր հայտնի մարդկանց կյանքից


1.Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը եւ մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, եւ Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:
 Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:

Հնարամիտ լուծում պահանջող խնդիրներ


Այս խնդիրները լուծելու և հասկանալու համար ձեզանից պահանջվում է ուշադրություն և  մտքի ճկունություն:

вторник, 15 января 2013 г.

Թվերի պատմությունը


Այս նյութը պատմում է,թե ինչպես են առաջացել թվերը:
    Նյութը պատրաստված է power point ծրագրով  ևբավականին մատչելի է տարրական դասարանների համար:


Օրինաչափություններ 2-6 դասարանցիների համար

Օրինաչափություններ 2-6 դասարանցիների համար

Նյութը պատրաստված է power point ծրագրով և նախատեսված է 2-ից 6-րդ դասարանցիների համար:Այն նպաստում է երեխայի տրամաբանությունը զարգացնելուն: